• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Երերացող գյուղ՝ կայուն խնդիրներով

Մարիամ Սարգսյան 14:00 | 12.07.2022
Մարիամ Սարգսյան 14:00 | 12.07.2022
Herher village

Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի անունը կապ չունի ո՛չ «հեր»՝ «հայր» բառի, ո՛չ էլ բարբառային «հե՞ր»՝ «ինչո՞ւ» բառի հետ: Գյուղ մտնելուն պես բնակիչները հորդորում են այցելել Դավիթ Մինասյանի տուն, որ Հերհերի պատմությունը եւ անվան ծագումը ոտքից գլուխ ներկայացնի: Պատմաբան Դավիթ Մինասյանը Վայոց ձորի ամենահին գյուղերից մեկի դպրոցում պատմություն, հասարակագիտություն, աշխարհագրություն եւ եկեղեցու պատմություն է դասավանդել: Երկու տարի է՝ դուրս է եկել դպրոցից, բայց մանկավարժի ոգեւորությամբ է պատասխանում հարցերին:

Davit MinasyanՆախկին ուսուցիչը միանգամից է հիշեցնում՝ պատահական գյուղ չենք գնացել, Հերհերը եղել է Օրբելյանների վասալ Շահուռնեցիների նստավայրը, այստեղ է ծնվել Գրիգոր Տաթեւացին: Հերհեր անունն այս պատմական իրողություններից ոչ մեկին չի առնչվում: Գյուղը Վայոց սարի շրջակայքում է:

HerherՀրաբխային լեռը ժամանակին ժայթքել է, պարբերաբար հետցնցումներ են եղել, ու տարածքի բնակավայրերն անվանել են Երերան՝ երերացող: Հեշտ արտասանության համար էլ ավելացել է «հ»-ն: Վարկածներից մեկն էլ այն է, որ գյուղը հայտնի է եղել որպես գորգագործության կենտրոն, ու բնակավայրի անունն առաջացել է «հեր»՝ «մազ» բառից՝ «հեր» են հյուսել:

Պատմական հարուստ անցյալ ունեցող գյուղը հիմա իր առօրյա խնդիրներով մյուս բնակավայրերից գրեթե չի տարբերվում: Բնակիչներն էլ են հաստատում՝ մի գյուղից չեն, մի օրի են: Գյուղի վարչական ղեկավար Նաիրի Բաբայանը նախորդ տարվա նոյեմբերից է զբաղեցնում պաշտոնը: Ասում է՝ դեռ ուսումնասիրում են՝ ինչ ծրագրեր կարող են անել գյուղում, որոնք են առաջնահերթությունները: Բաբայանը խուսափում է Հերհերի խնդիրներից խոսելուց:

Nairi BabayanԱսում է ՝ ամեն ինչ նորմալ է, մի քիչ հստակեցում խնդրելուց հետո միայն պարզաբանում՝ գյուղի կեսը լուսավորված չէ, գազամատակարարումը մասամբ է, ասֆալտը՝ միայն գլխավոր փողոցում: Գյուղի ցանքատարածությունների բավական մեծ հատված անձրեւի հույսով է. թե տարին չորային եղավ, բերք էլ չի լինի: Հիմա քիչ են ցանում, խոտն են քաղում, վաճառում:

Գյուղապետարանի առաջին ձեռքբերումը կազմակերպչի հաստիքի ավելացումն է: Թե նրա գործառույթը որն է, վարչական ղեկավարը պարզ պատասխան է տալիս՝ կազմակերպիչը կազմակերպչական աշխատանքներ է կատարում, օրինակ՝ ուսուցիչների տոնին ծաղիկներ նվիրելու գործն է կազմակերպում:

Հերհերի հիմնական խնդիրը, որից խոսում է ամեն երկրորդ բնակիչ, մանկապարտեզ չունենալն է: Հաստատության հին շենքը գյուղի կենտրոնում է, բայց մի քանի տասնամյակ է՝ չի գործում: Ծրագրում են շինության մի հատվածը վերանորոգել, մանկապարտեզ դարձնել: Ասում են՝ ցանկությունը կա, բայց միայն դա բավարար չէ: Այդ տարիքի երեխաները քիչ են, համայնքապետարանն էլ վստահ չէ՝ արդյո՞ք առաջնահերթություն է դրա կառուցումը. պիտի ուսումնասիրեն, հասկանան:

kindergarden HerherՄինչեւ վեց տարեկան երեխա ունեցողները, սակայն, միանշանակ են պնդում՝ մանկապարտեզի հարցը պետք է առաջինը լուծվի: Նախկին կառույցի տարածքում հիմա մի քանի փոքրիկ ընկերություններ են գործում՝ տպարան, հացի փուռ, զովացուցիչ ըմպելիքների, լվացքի պարագաների արտադրամասեր:

Դրանցում աշխատողների թվեր թե՛ գյուղապետը, թե՛ գործատուները չեն նշում. ասում են՝ կարեւորը աշխատողներ կան, բնակիչների ու գյուղի հոգսը պակասում է:

Մանկապարտեզի նախկին շենքը տարբեր ձեռնարկատերերի տրամադրելու նպատակը կառույցի քայքայումը կանխելն է: Օգտագործողներն էլ նշում են՝ թե այդտեղ չաշխատեին, հիմա շենքը քանդվել էր. իրենք ե՛ւ հսկում են, ե՛ւ պահպանում տարածքը:

Serob Aramyan

Երեք տարուց ավելի է՝ Սերոբ Արամյանն այդ շենքում «Լիլիթ» զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ է զբաղվում: Ցանկանում են արտադրությունն ավելի մեծացնել ու ոչ միայն Վայոց ձորում, այլեւ հարեւան մարզերում վաճառել: Սերոբը ե՛ւ արտադրամասի սեփականատերն է, ե՛ւ տեղում մասնակցում է արտադրությանը, ե՛ւ առաքում:

Herher
Herher

Աշխատանքն այնքան շատ է, որ այս տարիների ընթացքում դեռ չի հասցրել մանկապարտեզի տարածքի վարձակալության թղթաբանական հարցերն ավարտել, վճարում չի անում: Ասում է՝ շուտով կզբաղվի պայմանագրով:

Aram SargsyanՀարեւանությամբ էլ լվացքի պարագաների արտադրամասն է: Սեփականատիրոջ հայրը՝ Արամ Սարգսյանը, նշում է, որ վարձակալության պայմանագիր ունեն, բայց չի ասում՝ որքան են վճարում: Մանկապարտեզի շենքի հացի փուռն ամենահինն է՝ 2013-ից է գործում: Փոքր գումար են վճարում համայնքապետարան, շինության պահպանությամբ են զբաղվում:

Արտադրամասի սեփականատեր Թամարա Վարդազարյանն էլ թոռնիկներ ունի, որ մանկապարտեզ չեն գնում: Ինքն էլ ուզում է՝ այդ հարցն արագ կարգավորվի, երեխաների համար էլ մի խաղահրապարակ կամ զբաղմունքի վայր ստեղծվի. «Բա մի հարմար տեղ չլինի՞, թոռիդ ձեռից բռնես, գնաս, նստես, հանգստանաս»:

HerherՓռում աշխատող Լյուդմիլա Միքայելյանն էլ հավելում է՝ երեխաների համար գյուղում ոչինչ չկա. ո՛չ սպորտի կարող են գնալ, ո՛չ մշակույթի կենտրոն, ո՛չ դպրոցից բացի ինչ-որ այլ բանով զբաղվել: Չգիտեն ամռան 3 ամիսներն ինչպես անցկացնել:

Herher«Ամեն ինչից զուրկ են մեր երեխաները, շատ ընտանիքներ գնում են գյուղից, երբ երեխաները դառնում են մանկապարտեզի տարիքի: Շատերը սեփական մեքենաներ չունեն, տաքսիով էլ հարմար չէ ամեն անգամ Վայք տանել, ծախսը շատ է լինում: Հիմա ես իմ երեխային ուզում եմ Վայքի «Թումո» ուղարկել, բայց ո՞նց անեմ»,- ասում է Լյուդմիլան:

HerherԳյուղում ո՛չ Վայք, ո՛չ Եղեգնաձոր, ո՛չ էլ Երեւան գնացող երթուղային չկա: Մայրաքաղաք գնացող եղել է, բայց համավարակից հետո չի աշխատում: Հիմա գյուղացիները կա՛մ սեփական փոխադրամիջոցներով, կա՛մ տաքսիներով են երթեւեկում: Դա էլ լրացուցիչ ծախս է:

HerherՀերհերը հարուստ մշակութային ժառանգություն ունի: Գյուղում հյուրեր շատ են լինում, միայն թե ենթակառուցվածքների վիճակը խոչընդոտներ է ստեղծում: Շուտով կբացվի առաջին հյուրատունը: Հույս ունեն՝ կկարողանան զարգացնել գյուղական զբասաշրջությունը՝ հերթով լուծելով նաեւ Հերհերի մյուս խնդիրները: Միայն թե առաջնահերթությունները սահմանելու համար ժամանակը միշտ չի բավականացնում, եւ անցնում է եւս մի քանի տարի:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փայլանն անդրադարձել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին
հաջորդը
Անկարայում կամ Երեւանում հանդիպում անցկացնելու առաջարկ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն