• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Վիրավոր զինծառայողները՝ պետությունից անտեսված

Մարիամ Սարգսյան 14:15 | 18.07.2022
Մարիամ Սարգսյան 14:15 | 18.07.2022

2020-ի 44-օրյա պատերազմում վիրավորված եւ հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդները պատերազմից հետո նոր խնդիրների են բախվում: 37-ամյա Գագիկ Ստեփանյանը, որ պատերազմի օրերին եղել է Ջրականում եւ այնտեղ էլ վիրավորվել, այժմ թեեւ անաշխատունակ է, զրկվել է հաշմանդամության նպաստից:

Գագիկն ապրում է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում երկու անչափահաս երեխաների եւ կնոջ հետ: Նախքան պատերազմը յոթ տարի պայմանագով ծառայել է Վայքի զորամասում: Գագիկը վիրավորվել է հոկտեմբերի 13-ին: «Աչքիս առաջ մոտ 30 մարդ զոհվել է Բայրաքթարի հարվածներից, միայն ես եմ ողջ մնացել, չգիտեմ էլ՝ ոնց»,- հիշում է նա:

Վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իշխանաձոր, այնտեղից էլ՝ Սիսիան: Վնասված ոտքի վիրակապը յոթ օրվա ընթացքում մեկ անգամ են փոխել, ինչի հետեւաքով գանգրենա է սկսվել: Տեղափոխել են Երեւան ու ստիպված են եղել ոտքի երկու մատներն անդամահատել: Տեւական ժամանակ Գագիկն անվասայլակից է օգտվել, այժմ հենակով է դժվարությամբ քայլում:

2021-ի մարտին զինծառայողը փորձաքննություն է անցել, ու հաստատվել է 3-րդ կարգի հաշմանդամություն: Համաձայն չի եղել կարգին, սակայն չի բողոքել: Պատերազմից մի քանի ամիս անց պետությունից ստացել է 500 հազար դրամ, 300 հազար դրամ էլ ստացել է հաշմանդամության կարգը հաստատվելուց հետո: Հաշմանդամության կարգի համար ամսական վճարումն էլ եղել է մոտ 63 հազար դրամ: Այդ գումարը, սակայն, ըստ Գագիկի, անգամ դեղորայք գնելուն չի բավականացնում: Ճանապարհածախսը թանկ է, հիվանդանոց գնալու համար մարզից Երեւան հասնելը՝ դժվար: Ստիպված է եղել նաեւ ավտոմեքենան վաճառել:

Gagik StepanyanՆախկին զինծառայողն ասում է՝ որեւէ դեղորայք պետական աջակցությամբ չի ստացել, թեեւ խոստացել էին, որ անվճար է լինելու: Հետազոտությունների ընթացքում էլ պարզվել է, որ վիրահատության անհրաժեշտություն կա, բայց այս անգամ էլ պետպատվերի փաստաթուղթը ձեռք բերելն է դժվար եղել: «2-3 ամիս մի դռնից մյուսն եմ գնացել, որ ստանամ այդ փաստաթուղթը, բայց չի հաջողվել: Ամիսներ անց մի կերպ «Զինվորի տան» միջոցով եմ ստացել, բայց էլ պետք չէր: Հիվանդանոցում ասացին՝ արդեն ուշացրել եք, ոտքը բարակել է: Հիմա թուղթը կա, բայց անիմաստ է»:

2022-ի մարտի 25-ին, երբ լրացել է հաշմանդամության նպաստի ժամկետը, վերափորձաքննություն է անցկացվել, նորից հաշմանդամության 3-րդ կարգ է սահմանվել՝ հաշվի չառնելով մեկ տարվա ընթացքում առաջացած բարդությունները: Այս անգամ նախկին զինծառայողը որոշել է բողոքարկել, սակայն Երեւանում անցկացված վերափորձաքննության ընթացքում նրան ամբողջությամբ զրկել են հաշմանդամության կարգից:

Gagik Stepanyan«Ինձ ասացին՝ Ձեր կտրված մատները, պատերազմի մասնակից լինելը, նյարդը կտրված լինելը հիմք չեն, որ Ձեզ կարգ տանք, օրենքը թույլ չի տալիս: Երեւի օրենքն ասում է՝ եթե ոտքդ անդամահատված է, պետք է պարտադիր մի աչքդ էլ կույր լինի, որ քեզ կարգ տան: Հիմա չեմ հասկանում՝ պատերազմից գալիս աչքն էլ վնասեի՞նք, որ նորմալ լիներ: Թող ճանաչեն աշխատունակ, հենակով կաշխատեմ, այս ընտանիքը պահել է պետք»:

Գագիկի համար վիրավոր զինծառայողների նկատմամբ պետության այսպիսի վերաբերմունքն անսպասելի է եղել: «Պատերազմից փախչողները նույնիսկ այսպիսի վերաբերմունքի չարժանացան: Ո՞ր փախչողին դատեցին, ի՞նչ արեցին: Որտեղ դիմում ենք, ասում են՝ մենք ոչինչ չենք կարող անել: Ես կահույքագործ, քանդակագործ եմ, մինչեւ պատերազմը աշխատել եմ, ո՛չ մեկից 10 դրամ չեմ ուզել, հիմա եթե դիմում ենք, ուրեմն անհրաժեշտ է, չէ՞»:

Վայոց ձորի Գլաձոր համայնքից 32-ամյա Դավիթ Ավագյանը նույնպես նույն խնդրին է բախվել: Նա էլ է Ջրականում վիրավորվել, հոկտեմբերի 12-ին: Նախքան պատերազմն էլ մեկ տարի պայմանագրային զինծառայող է եղել: Արձանագրվել է աջ կոնքի բեկորային վնասվածք, գանգուղեղի տրավմա, աբսցես (օջախային թարախային բորբոքում), որը ներծծվել է, եւ կիստա է առաջացել: Նախկին զինծառայողը էպիլեպտիկ նոպաներ է ունենում:

Davit AvagyanԴավիթն այժմ կնոջ ու երկու անչափահաս երեխաների հետ ապրում է վարձով: Երկրորդ կարգի հաշմանդամությունը հաստատվել է 2020-ի ավարտին, 5 մլն դրամ փոխհատուցում է ստացել եւ ամսական 150000 դրամ նպաստ՝ հաշմանդամության համար: 2022-ի մարտին՝ Եղեգնաձորում անցկացված վերափորձաքննության ժամանակ, հաստատել են արդեն 3-րդ կարգի հաշմանդամություն, ստացել է երկու ամսվա հասանելիք գումարը:

Նախկին զինծառայողը համաձայն չէ այդ որոշմանը, ասում է՝ մեկ տարվա ընթացքում խնդիրները միայն ավելացել են: Բողոքարկել է, եւ Երեւանում անցկացված փորձաքննության ընթացքում ամբողջապես զրկել են հաշմանդամության կարգից: «Ասում են՝ դու պատերազմի ընթացքում ձեռք ես բերել այդ հիվանդությունները, բայց դրանք հիմք չեն, որ ստանաս հաշմանդամության նպաստ: Ես չգիտեմ՝ ինչ են մտածում: Ինչպե՞ս եղավ, որ երկրորդ կարգը հաստատել էին, հետո, առանց խնդիրները լուծվելու, ընդհանրապես զրկեցին: Ցանկացածն էլ կդժգոհեր այդ վերաբերմունքից: Մենք ամեն տեղ դիմել ենք, փորձել ենք նաեւ մարզպետի հետ հանդիպել, ասել են՝ կկազմակերպենք հանդիպում, դրանով սահմանափակվել են, մինչեւ հիմա չի եղել հանդիպում»,- ասում է Դավիթը:

Davit AvagyanՎիրավոր զինծառայողներն իրենց դժգոհությունները ներկայացրել են նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Պատասխանը կլինի մեկ ամսվա ընթացքում. ժամկետը սպառվում է այս ամսվա վերջում:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կրեմլի ներսում կան Պուտինից դժգոհ մարդիկ. Շենդերովիչ
հաջորդը
Պահպանեք երթեւեկության կանոնները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն