• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սահմանամերձ Մարտիրոսը հիշվելու հերթում է

Մարիամ Սարգսյան 14:30 | 22.07.2022
Մարիամ Սարգսյան 14:30 | 22.07.2022
Martiros village

13-ամյա Սերյոժայի, 12-ամյա Հուսիկի եւ մարտիրոսցի մյուս երեխաների ամառային արձակուրդը կսկսվի օգոստոսից: Սահմանամերձ գյուղում խոտքաղ է: Աշակերտներն ազատ մի քանի ժամն անցկացնում են գյուղի փոքրիկ խաղահրապարակում. ո՛չ աշխատանքից են դժգոհում, ո՛չ օձերից են վախենում: «Բա մերոնց ո՞վ օգնի, մեզ համար ենք անում աշխատանքը, պիտի սիրենք»,- ասում է Սերյոժան:

Martiros villageԽաղահրապարակը մանկապարտեզի նախկին շենքի կողքին է: Գյուղի փոքրիկները հարեւան Զառիթափի մանկապարտեզն են հաճախում, Մարտիրոսինը վաղուց չի գործում: Երեխաները նաեւ սպորտի խմբակ կամ արվեստի դպրոց հաճախելու հնարավորություն չունեն: Վայք գնալու համար տաքսի է պետք, նվազագույն վճարն էլ՝ 2000 դրամ: Մարտիրոսում էլ, ինչպես շրջանի շատ գյուղերում, կանգառներ կան, երթուղայիններ՝ ոչ:

Martiros villageԺամանակին դաշտերը որպես ցանքատարածություն են ծառայել, բայց ոռոգման ջրի պատճառով գյուղացիները սկսել են հիմնականում խոտի վաճառքով զբաղվել. առավել շահավետ է: Եկամտի մյուս աղբյուրն էլ խնձորի, ընկույզի վաճառքն է: Գյուղի միակ կոմբայնը 1970-ի արտադրության է եւ աշխատանքի 8 տարվա երաշխիքով: Շուրջ 50 տարի ծառայող տեխնիկան գյուղից հրաժարվել է, գյուղն իրենից՝ ոչ: Բերքի կեսից ավելին մնում է դաշտում, հաջորդ տարի նորից ծլում:

Martiros villageՎայք խոշորացված համայնքի ավտոպարկը Մարտիրոսում է, որն ամենաշատ ցանքատարածություններն ունի, բայց եղած տեխնիկան չի բավականացնում բոլոր գյուղերը սպասարկելու:

Khalat SoghomonyanԲնակավայրի վարչական ղեկավար Խալաթ Սողոմոնյանն ասում է՝ դիմել է գյուղից հեռացած մի քանի գործարարների, առաջարկել Մարտիրոսում միրգ-բանջարեղենի վերամշակման արտադրամաս բացել. ե՛ւ բերքը կսպառվի, ե՛ւ աշխատատեղեր կստեղծվեն: Առաջարկի վերաբերյալ միակ գործնական քայլը այն լսելն է եղել:

Մարտիրոսցիներն էլ շուկա գնալ չեն սիրում, գյուղապետն ասում է՝ իրենց հին բնավորությունն է: Թեկուզ ավելի էժան գնով, բայց նախընտրում են վերավաճառողներին տալ:

Martiros villageԳյուղը երկու մասից է բաղկացած՝ հին ու նոր Մարտիրոսներ: 1970-ականներին սողանքների պատճառով բնակչությունը տեղափոխվել է մի քանի կիլոմետր ներքեւ: Այդ տարիներին էլ եղել է հիմնական արտագաղթը. ուղղությունները՝ Երեւան, Արմավիր, Արտաշատ ու երեւանամերձ այլ տարածքներ:

Մի քանի ընտանիքներ, սակայն, շարունակել են ապրել հին գյուղում: Հին ու նոր Մարտիրոսների միջեւ մոտ 3 կմ կիսաքանդ ճանապարհն է, որով միայն «բարձր» ավտոմեքենաներն են անցնում:

Seda TorosyanՍեդա Թորոսյանի ընտանիքն էլ հին գյուղի բնակիչներից է: 31 տարի ծառայում են Մարտիրոսի «Երկրորդ Երուսաղեմ» եկեղեցուն: Սեդայի թոռնուհուն ու հին գյուղում ապրող եւս մի քանի աշակերտների ծնողները հերթով ամեն առավոտ դպրոց են տանում. հնաբնակները նոր գյուղ տեղափոխվել չեն ուզում:

Martiros villageՄարտիրոսում 20-ից ավելի հուշակոթողներ կան, որ թվագրվում են տարբեր դարերի: Հին գյուղի կողքով է անցել նաեւ «Մետաքսի ճանապարհը»: Հյուրերը շատ են, բայց հյուրատուն չկա, սկզբնական ներդրման համար հնարավորություն չունեն:

Martiros villageՄեր այցելության պահին հին գյուղում հոլանդացի մի զույգ էր վայելում վայոցձորյան բնությունը: Զբոսաշրջիկները քայլելով շրջում են ամբողջ Հարավային Կովկասում, Հայաստանից հետո էլ Վրաստան են գնալու: Հայերի հյուրընկալությունից գոհ են, միայն թե որոշ ենթակառուցվածքներ այդքան էլ լավ չեն աշխատում:

Մարտիրոսում «հներ» ու «նորեր» բաժանում չեն անում, բայց, ի տարբերություն հին գյուղի, նորի ներքեւի թաղամասերում խմելու ջրի խնդիր կա: Մի քանի տասնամյակի հնության խողովակները մաշվել, ծակվել են, ջուրը տեղ չի հասնում:

Գոհար Ալեքսանյանի թոռնուհու ծննդյան օրն էր: Ափսեները հերթում սպասում էին, մինչեւ վերեւի թաղից դույլերով ջուր կբերեին: Թաղում մի երկու ժամով ջուր է գալիս Վարդուհու տանը: Երեկոներն այդ բակում մարդաշատ ու դույլաշատ են: Խոտքաղին չմասնակցող երեխաներն էլ ջուր հավաքելով են օգնում ծնողներին՝ չմոռանալով տեղն աղջիկներին զիջել: Գրետայից հետո հերթում Մհերն է, որ քրոջ ծննդյան ափսեները լվալու ջուր հասցնի:

Martiros villageԱյսպես էլ հերթում սպասում են Մարտիրոսում. երեխաները՝ արձակուրդին, ափսեները՝ մաքրվելուն, բերքը՝ վաճառվելուն, ճանապարհը՝ նորոգվելուն, կոմբայնը՝ «վաստակած հանգստի անցնելուն», խողովակը՝ փոխարինվելուն, կանգառը՝ ավտոբուսի, գյուղը՝ հիշվելուն…

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուս սահմանապահներն ու ՀՀ ԱԱԾ-ն հերքել են
հաջորդը
Ռուսաստանն ընդլայնել է «ոչ բարեկամական երկրների» ցանկը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 5

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն