ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը կրակ են բացել Քարվաճառի եւ Բերձորի ուղղությամբ:
«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»,– ասված է ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է եւ ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության տակ է։