• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Ռուսաստանից չպետք է նեղանալ

Մհեր Արշակյան 18:00 | 16.09.2022
Մհեր Արշակյան 18:00 | 16.09.2022
US flag

Ռուսաստանը մեզ հետ չէ։ Բայց այստեղ անարդարություն չկա, սա բոլորը գիտեն՝ ե՛ւ Մակրոնը, ե՛ւ Ռաիսին, ե՛ւ Պուտինը, ե՛ւ Էրդողանը, ե՛ւ Ալիեւը, ե՛ւ Փաշինյանը: Անիմաստ է Ռուսաստանից նեղանալը: Բայց գուցե իմաստ ունի Ամերիկայով ուրախանալ, եթե իր քաղաքական շահը մեր երկրի հագով է:

Փաստն այն է, որ ռուս-ադրբեջանա-թուրքական ծրագրերը մեր հագով չէին: Զայրանալ արժե, գուցե Գյումրիի ռուսական ռազմաբազան Հայաստանից հանել արժե, բայց չպետք է մտածել, որ նրանք մեզ դավաճանել են: Եթե մեր բանակը ուժեղ լիներ, ոչ մի դավաճանություն թեմա չէր լինի: Ռուսաստանը թույլ չի տալիս, որ մենք զենք գնենք այլ երկրներից: Ահա այստեղից է սկսվում խնդիրը:

Թույլ չի տալիս, որովհետեւ հենց զենքը եղավ, իր շահը այստեղ բանի տեղ դնելու կարիք չի լինի: Թույլ չի տալիս, որովհետեւ որ պահին այդ զենքն աշխատեց, Ադրբեջանն ավելի կուզի առանց նրա մեզ հետ խոսել: Թույլ չի տալիս, որովհետեւ հենց այդ զենքով մտնենք Ադրբեջանի տարածք, նա չէ, որ մեզ ասելու է, թե այդ տարածքները վերադարձնելու ժամանակն է: Թույլ չի տալիս, որովհետեւ այդ զենքը նաեւ կուժեղացնի մեր շահերը ի հեճուկս իրեն: Ռուսաստանն այստեղ մտածում է իր մասին:

Գլոբալ նա նույնիսկ անազնիվ չէ, սրիկա չէ, հանցագործ չէ: Բոլոր այս ածականները թուլության ու անզորության թելադրած բառեր են: Պատկերացրեք, որ մեր զենքն աշխատում է: Այդ դեպքում Ռուսաստանն ո՞վ է, որ գա ու փայատեր դառնա մեր զենքի աշխատանքին: Այո’, ռուսները հատկապես «խանդոտ» են շահերի գնահատման մեջ, բայց դա իրենց անծայրածիրությունից է: Դա իրենց տիրոջ հատկություններ է տալիս, նրանց քաղաքական ինստիտուտներն ըստ այդմ են աշխատում: Ու սա մեղադրելի չէ: Ըստ այդմ են աշխատում թե’ Չինաստանի, թե’ Ամերիկայի, թե’ Հնդկաստանի քաղաքական ինստիտուտները: Յուրաքանչյուրն էլ իր ազդեցության դաշտում գտնվող որեւէ փոքր երկրի հավակնությունների հանդեպ խանդոտ է:

Ու հիմա պատկերացրեք՝ ընդամենը երկու-երեք տարի առաջ մենք «սիրում» էինք Ռուսաստանին: Իսկ հիմա չենք սիրում: Չսիրել նշանակում է չընդունել նրա առավելությունները քո նկատմամբ: Չսիրել նշանակում է դուրս գալ նրա «համակրանքի» իշխանությունից: Երբ դուրս ես գալիս մեկի համակրանքի իշխանությունից, աշխարհն ավելի է պարզվում: Հայ-ռուսական հարաբերություններում սա է տեղի ունեցել։

Մենք վերջապես հասկացել ենք, որ քաղաքականության մեջ սեր չկա։ Իսկ ռուսները դա գիտեին։ Հետեւաբար ռուսները մեղավոր չեն, որ մեր աչքերը բացվել են։ Եթե մենք այսուհետ ազգովի չսիրահարվենք դաշնակիցներին, գուցե ավելի լավ կհասկանանք, թե ինչու, ինչպես եւ ուր են հասել ադրբեջանցիներն այս մոլորակի վրա իրենց ձեւավորման պահից ի վեր։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եվրոպան խստաշունչ ձմռան շեմին
հաջորդը
Մտադիր են բացահայտել ՌԴ-ում մարդու իրավունքների խախտումները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն