• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ճանաչման գործընթացը բավականին արագ կլինի. Պեսկով

aliq 17:46 | 23.09.2022
aliq 17:46 | 23.09.2022
Ukraine referendum

Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ այսպես կոչված ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում, ինչպես նաեւ Զապորոժիե եւ Խերսոնի շրջաններում մեկնարկել են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվեները։ Անվտանգության նկատառումներով առաջին չորս օրերը քվեարկությունը կանցկացվի ոչ թե ընտրատեղամասերում, այլ բնակելի տներին կից տարածքներում։ Քվեարկությունը կշարունակվի հինգ օր՝ մինչեւ սեպտեմբերի 27-ը։ Տեղամասերից մեկում արդեն քվեարկել է ինքնահռչակ ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հանրաքվեներից հետո դրական որոշման դեպքում կհետեւեն խորհրդարանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները: Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ-ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի բնակիչները:

«Անկասկած, կպահանջվեն թե՛ մեր խորհրդարանի, թե՛ նախագահի որոշումը, անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրումը, մի շարք ընթացակարգեր։ Ամեն ինչ կկատարվի գործող օրենսդրությանը համապատասխան»,- ասել է Պեսկովը:

«Գրեթե համոզված եմ, որ ճանաչման գործընթացը բավականին արագ կլինի»,- նշել է Պեսկովը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, հայտարարել է, որ հանրաքվեները Վլադիմիր Զելենսկու` ռուսներին ուղղված կոչի պատասխանն են։

Այսպես կոչված ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի հասարակական պալատները սեպտեմբերի 19-ին դիմել էին ինքնահռչակ հանրապետությունների նախագահներ Դենիս Պուշիլինին ու Լեոնիդ Պասեչնիկին ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ: Սեպտեմբերի 20-ին Խերսոնի մարզի Հանրային խորհուրդը նույն առաջարկով դիմել է տարածաշրջանի ղեկավարին: Ավելի ուշ Ռուսաստանին միանալու մասին հանրաքվե անցկացնելու խնդրանքով դիմել են նաեւ Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկուն, նման դիմում են ներկայացրել «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը ու շարժման մյուս անդամները:

«Ապոֆեոզը դարձավ պարոն Զելենսկու` անցյալ տարվա օգոստոսի 5-ի հարցազրույցը, որում նա խորհուրդ էր տալիս, որ բոլոր նրանք, ովքեր իրենց ռուս են զգում, հանուն իրենց երեխաների ու թոռների գնան Ռուսաստան․.. Ինձ թվում է, որ հանրաքվեներ անցկացնելու մասին որոշումները, որոնք հիմա ընդունել են Ուկրաինայի մի շարք շրջանների բնակիչները, նրա ցանկության պատասխանն են»,– ասել է Լավրովը։

Ըստ նրա՝ Արեւմուտքի երկրները ուկրաինական հակամարտության կողմ են դառնում։ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանին փորձում են ագրեսոր դարձնել` անտեսելով այն փաստը, որ ուկրաինացի գրոհայիններն ութ տարի սպանում են Դոնբասի մարդկանց:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հարավաֆրիկյան հարվածային ԱԹՍ-ն` թուրքական «Բայրաքթարի» մրցակից
հաջորդը
Սահմանային վերջին դեպքերը «Եռյակի» ուշադրության կենտրոնում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն