• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

65 զինծառայող առ այսօր «անհայտ բացակայող» չի ճանաչվել

aliq 14:02 | 29.09.2022
aliq 14:02 | 29.09.2022
army

Արցախյան 44–օրյա պատերազմում անհայտ կորած 65 զինծառայողներ մինչ օրս դատարանի որոշմամբ «անհայտ բացակայող» չեն ճանաչվել։ Այս մասին ասված է ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ընդունած որոշման մեջ։

Ելնելով վերոնշյալ հանգամանքից` Կառավարությունը որոշել է եւս մեկ ամիս ժամկտով երկարացնել նրանց ընտանիքներին հատկացվող ամենամսյա դրամական աջակցության տրամադրման ժամկետը։ Բանն այն է, որ ՀՀ Կառավարության 2020-ի դեկտեմբերի 10-ին ընդունած որոշմամբ` ամենամսյա 300 հազար դրամ փոխհատուցման համար նախատեսված է 21 ամիս ժամկետ, որը լրանում է այս տարվա սեպտեմբերի 1-ին։

Քանի որ այս հիմքով անհայտ բացակայող չճանաչված 65 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը կդադարեցվի սեպտեմբերի 1-ից, Կառավարությունը որոշել է աջակցության վճարման ժամկետը 21 ամսվա փոխարեն սահմանել 22 ամիս` մինչեւ 2022-ի հոկտեմբերի 1-ը:

Կառավարության տվյալներով` 65 անհայտ կորած զինծառայողի ընտանիքների 1 ամսվա ֆինանսական աջակցությունը կազմում է 19 միլիոն 500 հազար դրամ:

Դեռ 2020-ի դեկտեմբերին Կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին եւ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին օրենքում փոփոխությունների փաթեթին:

Անհայտ բացակայող ճանաչելու համար նախկին մեկ տարի սահմանված ժամկետը կրճատվել էր՝ հասցվելով երեք ամսվա: Կրճատվել էր նաեւ անձին անհայտ բացակայող ճանաչող դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելու համար նախկինում սահմանված վեց ամիսը եւ հասցվել երեք ամսվա:

Փոփոխությունները  մարտական գործողություններին մասնակցած եւ անհայտ կորած քաղաքացիների ընտանիքներին հնարավորություն են տվել սեղմ ժամկետներում հատուցում ստանալու: Կառավարության որոշմամբ միանվագ տրվելու է 10 միլիոն դրամ, մնացյալն ամսական վճարումներով հատուցվելու է քսան տարվա ընթացքում։

2022-ի հունվարին ԱԺ-ն միաձայն՝ 101 ձայնով ընդունեց օրենքի նախագիծ, որով զինծառայողների զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորած (անհայտ բացակայող) ճանաչվելու դեպքում փոխհատուցում ստացող անձանց շրջանակն ընդլայնվում է․ եթե բացակայում են զինծառայողի ծնողը, ամուսինը եւ զավակները, հատուցման շահառու կլինեն զինծառայողի քույրը, եղբայրը, տատը կամ պապը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ներքին գզվռտոցի լիմիտը
հաջորդը
Ի՞նչ խնդիրներ կունենա Հայաստանը, եթե ՀԱՊԿ-ից դուրս գա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն