• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եկել ենք սահմանելու մեր հարաբերությունների ճանապարհային քարտեզը. Աբդոլլահիան

aliq 20:00 | 22.10.2022
aliq 20:00 | 22.10.2022
Hossein Amir Abdollahian

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը։ Վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Փաշինյանը կողմերին շնորհավորել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ եւ ընդգծել, որ իր կարծիքով` այդ քայլը փոխադարձաբար արտահայտում է ՀՀ եւ ԻԻՀ մտադրությունները հարաբերությունների զարգացման առումով։ Փաշինյանը նշել է, որ նախագահ Ռաիսիի հետ իր զրույցը երկարաժամկետ տրամաբանություն է ստանում:

Իրանի արտգործնախարարն իր հերթին նշել է, որ Փաշինյանի ու Ռաիսիի հանդիպումը Նյու Յորքում շատ կարեւոր հարցեր եւ համաձայնեցումներ էր պարունակում։ Աբդոլահիանը նաեւ շեշտել է, որ Ռաիսին խնդրել է փոխանցել եւ եւս մեկ անգամ ընդգծել իր հրավերը Թեհրան այցելելու համար։

«Մենք կարեւորում ենք մեր հարեւան պետությունների հետ հարաբերությունները` հատկապես Հայաստանի Հանրապետության հետ։ Այսօր ես եւ իմ գործընկերները Հայաստան ենք այցելել, որպեսզի Արարատ Միրզոյանի հետ երկարաժամկետ կտրվածքով երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը»,- ասել է Իրանի արտգործնախարարը:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանին եւ նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:  ԻԻՀ արտգործնախարարը նշել է, որ Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը կարեւոր ուղերձ է պարունակում, ըստ որի՝ Իրանը դեմ է բարեկամ Հայաստանի հետ սահմանի կամ տարանցիկ ուղու հանդեպ խոչընդոտներին եւ կողմնակից է տարածաշրջանի զարգացմանը: Աբդոլահիանը հավելել է, որ հետաքրքրված են Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացմամբ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ժամանակին ընդառաջ | Հայաստանի ազգային արխիվ
հաջորդը
Խոսել երգելով. ռեփը ժամանակների հոլովույթում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն