• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Վրաստանը՝ ԱՄՆ պաշտպանական բյուջեում

aliq 12:19 | 11.12.2020
aliq 12:19 | 11.12.2020
Vice President visit US Soldiers in Georgia

Վրաստանի անունը հիշատակվում է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների հաստատած 2021-ի պաշտպանական բյուջեում: Դա նշանակում է, որ միջոցների մի մասն ուղղվելու է Վրաստանի անվտանգության ամրապնդմանը: Տարեկան շուրջ 730 միլիարդ դոլար կազմող ԱՄՆ ռազմական բյուջեից 69 միլիարդը հատկացվում է արտերկրում գործողությունների իրականացմանը:

Արեւմտյան փորձագետներից ոմանց կարծիքով ամերիկյան նոր վարչակազմը կարող է օգնել Վրաստանին մոտ ապագայում անդամագրվելու ՆԱՏՕ-ին: Փաստաթղթում նաեւ հիշատակվում է 2008-ի ՆԱՏՕ-ի բուխարեստյան վեհաժողովը, ըստ որի Բրյուսելը ողջունում էր հյուսիսատլանտյան բլոկին միանալու՝ Թբիլիսիի եւ Կիեւի ձգտումերը՝ հավաստիացնելով, որ նրանք դառնալու են դաշինքի անդամ:

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը վրացական հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Վրաստանի հյուսիսատլանտյան ապագան յոթ սարի հետեւում չէ:

«ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամագրվելը հազիվ թե հրահրի ռուսներին: Միակ բանը, որ կարող է ռուսներին հրահրել՝ Եվրոպայի թուլացումն է»,-զգուշացրել է Հոջեսը՝ ապա թվարկել ռուսական ներխուժումները. Վրաստան, Ղրիմ, Դոնբաս, Մերձդնեստր, խաղաղապահ ուժերի տեղակայում Լեռնային Ղարաբաղում (Արցախում) եւ այլն։ «Այդ ամենը տեղի ունեցավ, երբ ԱՄՆ-ը կտրուկ կրճատեց իր ռազմական ներուժը Եվրոպայում, Եվրոպայում էլ կրճատեցին իրենց ռազմական ներուժը»:

Հոջեսը պնդում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենի վարչակազմը պիտի շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա եւ դա անի Գերմանիայի ու Ֆրանսիայի աջակցությամբ։ Այս երկու երկրները համարում են, որ Վրաստանն այժմ պատրաստ չէ դառնալու ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, հետեւաբար խնդիրը Փարիզին ու Բեռլինին տարհամոզելն է:

Վրացի փորձագետների կարծիքով՝ գեներալ Հոջեսի եւ նմանօրինակ նախաձեռնությունները դեռ կմնան որպես հռչակագրեր կամ կարգախոսներ, քանի դեռ այն չի հնչել ԱՄՆ պետական մակարդակով: Սակայն ԱՄՆ-ն ինքը հազիվ թե Թբիլիսիին ներքաշի ՆԱՏՕ-ի կազմ. նման գործընթացների նախաձեռնողը պիտի հենց Վրաստանը լինի եւ դրա համար պահանջվելու է վրացական քաղաքական ուժերի համախմբում, ինչը դեռեւս հեռու է իրականությունից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայելու էֆեկտը
հաջորդը
ՄԱԿ-ը չի փոխել մտադրությունը

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023
  • Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում ավելի ագրեսիվ գործել. Միխայել...

    19:51 | 23.03.2023
  • Դիրքորոշումների միասնություն եղել է միայն ռուս խաղաղապահների տեղակայման...

    18:44 | 23.03.2023
  • Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 411 միլիարդ դոլար

    16:24 | 23.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2020
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Նյմ   Հնվ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա