• Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
  • մեր մասին
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
ՀայաստանՄենք

Փոքրիկ արցախցիները ցուցահանդեսի են պատրաստվում

Լիանա Մարկոսյան 14:16 | 14.12.2020
Լիանա Մարկոսյան 14:16 | 14.12.2020

Վերջին պատերազմի հետեւանքով մեծ թվով արցախցիներ՝ թողնելով իրենց տունը, ապաստան գտան Հայաստանում։ Հայ երիտասարդներն անմիջապես կամավորական խմբեր կազմեցին եւ սկսեցին սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ մատակարարել ընտանիքներին։

Այդպիսի մի խումբ էլ ստեղծեցին «Ապագա սերնդի զարգացում» հասարակական կազմակերպության հիմնադիր Նարեկ Ադամյանը եւ ընկերները։ Կազմակերպությունը, որի հիմնական նպատակը երիտասարդների շրջանում բնապահպանական, կրթական ու մշակութային ծրագրերի իրականացումն է, գործում է 2019 թվականից։

Տարբեր ընտանիքների այցելելու ընթացքում նրանց մոտ գաղափար առաջացավ զբաղվելու նաեւ տեղահանված երեխաներով։ Ստեղծվեց «Creative Artsakh» նախաձեռնությունը։ Հոկտեմբերից սկսվեցին ծրագրի աշխատանքները։ Սկզբում տեղի ու անհրաժեշտ պարագաների խնդիրներ ունեին, որոնք աստիճանաբար լուծվեցին։ Որոշ խանութներ անհրաժեշտ պիտույքները տրամադրեցին, իսկ «Լոֆթ» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնը նրանց հյուրընկալեց իր հարկի տակ։

Դասընթացները սկսվել են նոյեմբերի մեկից, տեւել մեկ ամիս։ Այդ ընթացքում անցկացվել են հելունագործության, կավագործության, նկարչության, լուսանկարչության դասեր։ Արցախի տարբեր շրջաններից շուրջ քառասունհինգ երեխա է մասնակցել, տարիքային խմբերը նույնպես տարբեր են եղել՝ երկու տարեկանից մինչեւ տասնինը։

Դեկտեմբերի 15-22-ը ՆՓԱԿ-ում (Նորար Փորձառական Արվեստի Կենտրոն) անցկացվելու է երեխաների պատրաստած աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Այդտեղ նաեւ ելույթ են ունենալու «Շուշիկի», «Խարույկ» եւ Շուշիի «Հեղինակային Երգի Ակումբ» երաժշտական խմբերը։

«Ցուցահանդեսի գաղափարը հենց սկզբից էլ եղել է, սակայն մի փոքր այլ կերպ։ Վաճառքի ողջ հասույթը ուղղվելու է ծրագրի շարունակականության ապահովմանը։ Հաջորդ փուլերում նախատեսվում է հնարավորություն տալ դասընթացներին մասնակցելու ոչ միայն արցախցի երեխաներին, այլեւ պատերազմին մասնակից զոհված կամ վիրավոր զինծառայողների զավակներին։ Ինչպես նաեւ ցանկանում ենք ավելի հագեցած ծրագիր կազմել՝ ունենալով նաեւ ոչ ֆորմալ կրթական հատված։ Նոր գաղափարները ամուր կապ կստեղծեն Հայաստանի եւ Արցախի երիտասարդների միջեւ»․ պատմում է Նարեկ Ադամյանը։

Առաջին օրերին երեխաներից ոմանք ծանր հոգեբանական վիճակում էին։ Պետք էր ընտելանալ նոր միջավայրին, ծանոթանալ նոր մարդկանց հետ։ Այդ խոչընդոտն արագ հաղթահարվել է. շատ շուտ ընկերացան։ Դասընթացները հիմնականում անցկացրել են կամավորները, որոնք եղել են Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի եւ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողներ կամ շրջանավարտներ։

«Նկարչության ուսուցչուհին խնդրեց իրեն դիմել անունով կամ ընկեր Արեւիկ, բայց երեխաները որոշեցին պարզապես «ընկեր» ասել եւ այդ բառը իրենից բարբառին բնորոշ ձւով երկարացնելով էին արտաբերում։ Մեզ այնքան դուր եկավ, որ դարձրինք հիմնական դիմելաձեւ»․ ասում է մեր զրուցակիցը։

Նարեկը չկարողացավ առանձնացել որեւէ սիրելի աշխատանք. բոլոր աշխատանքներն էլ յուրահատուկ են, բոլոր երեխաներն էլ՝ շատ տաղանդավոր, համոզվել կարող եք, եթե մասնակցեք ցուցահանդես-վաճառքին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սյունիք: Կլինեն փշալարեր ու «մահվան գոտի»
հաջորդը
Գլխավորը ՆԱՏՕ-ի եւ Թուրքիա միջեւ սեպ խրելն է

խմբագրական

Հոբելյանին ընդառաջ

Promotion Image

լրահոս

  • Ռուս-թուրքական սրացումներ ուկրաինական ճակատում

    20:22 | 12.04.2021
  • Իսրայելի եւ Իրանի հին ու նոր մարտահրավերները

    19:10 | 12.04.2021
  • Ուժեղացրել են ռազմական ակտիվությունը

    17:53 | 12.04.2021
  • Պատերազմը բացառում է, քաղաքացիական պատերազմը՝ ոչ

    16:28 | 12.04.2021
  • Նաեւ չինական պատվաստանյութ

    16:11 | 12.04.2021

ընտրանի

  • 1

    Աղավնոյի «անկախ պետությունը»

  • 2

    Եթե հաղթեինք

  • 3

    Պատերազմական դրվագներ։ Գոռ Սարկիսյան

  • 4

    Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խոսել է պետք. մղձավանջային...

  • 5

    Աննախադեպը

Facebook Youtube Email Telegram
Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ, ում կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Նաեւ գրող է, պատմվածքների ու վեպերի չորս գրքի հեղինակ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

Tatul Hakobyan
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

արխիվ

Դեկտեմբերի 2020
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Նյմ   Հնվ »

@2020 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա