• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Պատերազմական դրվագներ: Հովհաննես Մարտիրոսյան (Էն տղեն)

Լիանա Մարկոսյան 12:00 | 12.01.2021
Լիանա Մարկոսյան 12:00 | 12.01.2021

«Առաջնագիծ մեկնելուս օրը՝ ինձ ճանապարհելիս, Մերի անունով մի աղջիկ «Կինդեր սյուրպրիզ» նվիրեց, ու պայմանավորվեցինք, որ երբ վերադառնամ, միասին ենք բացելու ու տեսնելու անակնկալը։ Մի քանի օր անց՝ կրակահերթի ժամանակ, ընկա, շոկոլադը վնասվեց, բայց ձվիկը պահեցի վերեւի գրպանումս։ Մի օր էլ, երբ թշնամու գրոհը հետ մղելուց հետո իջնում էինք, ձվիկը ընկավ գրպանիցս, ու այդ պահին գլուխս իջեցնելն ու փամփուշտի՝ գլխիս վերեւով անցնելը մեկ եղան։

«Կինդեր սյուրպրիզը» եւս մեկ անգամ ստիպեց հավատալ հրաշքների: Անկեղծ ասած՝ մինչեւ հիմա չեմ բացել ձվիկը, կարծում եմ՝ դեռ պետք կգա։ Սակայն մի բան եմ ուզում պարզաբանել․ Մերին իրականում գործընկերս է, ես չեմ փնտրում նրան: Երբ առաջին անգամ ֆեյսբուքյան իմ էջում ներկայացրի այս դեպքը, միտքս մի փոքր սխալ էի ձեւակերպել, ու մինչ օրս ինձ հարցնում են՝ գտա՞ք Ձեր հերոսուհուն»,- արդեն հաշիվը կորցրած, թե որերորդ անգամ, պատմում է մեր զրուցակիցը։

Հովհաննես Մարտիրոսյանը կամ, ինչպես շատերը ճանաչում են նրան, Էն տղեն (երբ նոր էր ընդունվել աշխատանքի, շատերը չէին հիշում անունը եւ ասում էին՝ «Էն տղեն այսօր աշխատանքի եկե՞լ է», «Էն տղեն ո՞ւր է», եւ այդպես էլ սկսել են դիմել՝ «Էն տղա») մինչ պատերազմը զբաղվում էր ռեստորանային գործով եւ սիրողական ֆուտբոլով։ Հակառակորդի հարձակվելու մասին տեղեկացել է հեռուստատեսային լուրերից եւ անմիջապես գնացել է կամավորագրվելու, որ օր առաջ հայտնվի առաջնագծում։ Ընտանիքի անդամները նրա որոշման մասին տեղեկացել են, երբ արդեն Արցախում էր։ Եվ ինչպես ինքն է նշում, այդ ամբողջ ընթացքում քույրը՝ Մերին, ապրումներով հավասարապես ծառայել է իր հետ, պատերազմի ընթացքում նա արցախցի շատ ընտանիքների է օգնել՝ կացարան գտնելու եւ այլ հարցերով։ Մյուս քույրը՝ Լուսինեն, «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագրի շրջանակում սնունդ եւ անհրաժեշտ պարագաներ է ուղարկել զինվորներին։

Ըստ մեր զրուցակցի՝ զորքի մարտական տրամադրվածությունը շատ բարձր է եղել, պատրաստ են եղել արյան գնով պայքարելու յուրաքանչյուր մետրի համար։ Համարում է, որ իրական հերոսները հենց 18–20 տարեկաններն էին, նրանք հաստատ հաղթել են այս պատերազմում։ Զգացողությունները հակասական էին․ իհարկե, շատ լավ հասկացել են, որ դժվար է լինելու, լինելու են մահեր, գերիներ, ու հնարավոր է՝ դրանցից մեկն էլ իրենք կարող էին լինել. թիկունքից եկող ոգեւորիչ խոսքերը, քայլերն են մեծ ուժ տվել։ Սակայն երկարող օրերի հետ երբեմն չեն զգացել ո՛չ ցուրտ, ո՛չ անձրեւ, ո՛չ ցավ, ո՛չ անքնություն, ո՛չ կարոտ, ազատ աթոռները շատացել են, ուտելիքը՝ ավելացել. տղաները պակասել են, ու հասկացել են, որ այդ բացը երբեք էլ չի լրացվելու։

«Ծանրագույն օրերին լուսավոր պատմություններն էին ջերմացնում, ժպիտ պարգեւում, ցրում խենթացնող մտքերը։ Տղաներից մեկը շփոթում էր հյուսիս–հարավը, էլ չասեմ՝ արեւելք–արեւմուտքը։ Մի օր կապ տվեցին, որ հյուսիս–արեւելքից 1600 մետր բարձրության վրա ԱԹՍ է գալիս, բոլորս մի ուղղությամբ կանգնեցինք, այդ խառը պահին թեքվում եմ ու տեսնում, որ այդ տղան հակառակ է կանգնել։ Գոռում ենք՝ «ախպեր, թեքվի էս կողմ», պատասխանում է՝ «ա դե գժվեցրիք, աջ ու ձախ կապ տվեք էլի, հյուսիս–հարավը դորդուբեշ արեցի, հիմա էլ՝ արեւելք–արեւմուտք»,- հիշում է Հովհաննեսը։

Զորքը սնունդի պակաս չի ունեցել, թիկունքից ուղարկված ծանրոցներ էին ստանում. դրանք չէին հասնում միայն այն դեպքերում, երբ զինվորները շրջափակման մեջ էին լինում, կամ կրակում էին սնունդ տեղափոխող մեքենաների վրա։

Հայտարարված զինադադարի մասին Հովհաննեսը լսել է Երեւանում, երբ հերթափոխի ժամանակ մի քանի օրով տուն էր եկել։ Մեծ ցավ է ապրել, չի ցանկացել հավատալ, կարծել է՝ սխալմունք է կամ երազ։ «Մենք պարտվեցինք անկազմակերպվածության հետեւանքով, սխալ հրամանների հետեւանքով, անհավասար պայքարի հետեւանքով, հին եւ ոչ բավարար զինտեխնիկայով զինված լինելու հետեւանքով։ Բացի այդ՝ մենք կռվում էինք հենց Թուրքիայի դեմ, որի բանակը աշխարհում իններորդն է, կռվում էինք Ադրբեջանի եւ վարձկանների դեմ»,- ասում է մեր զրուցակից կամավորը։

Հովհաննեսը պատերազմի ամբողջ ընթացքում եղել է առաջնագծում՝ մեկ անգամ հերթափոխով։ Բարեբախտաբար, որեւէ լուրջ վնասվածք չի ստացել, հինգ ատամ է կորցրել։ Այժմ փորձում է հաղթահարել ապրածը եւ վերադառնալ իր առօրյային, սակայն ինչ–որ ձայներ դեռ հիշեցնում են ծանր օրերի ու դրվագների մասին, նաեւ հիշողությունն է վատացել։ Զինված ուժերի շարքերը համալրած այլ պահեստազորայինների եւ կամավորականների հետ Հովհաննեսը մի քանի օր առաջ պարգեւատրվել է պատվոգրով՝ ցուցաբերած քաջության եւ հայրենասիրության համար։

պատերազմի դրվագներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բարի լույս, այ սրբալույս
հաջորդը
Մրցակից համագործակցություն

Նման հոդվածներ

Գեւորգը կա

12:30 | 11.09.2021

Խրամատում ծառ ջրող Մեծ Սեպասարցի Կարոն

12:30 | 10.09.2021

Պատերազմական դրվագներ։ Սամվել Գեւորգյան

15:30 | 29.06.2021

Պատերազմական դրվագներ։ Էրիկ Միքայելյան

14:30 | 18.05.2021

Պատերազմական դրվագներ: Մովսես Դավթյան

17:00 | 17.05.2021

Պատերազմական դրվագներ: Ռաֆայել Խաչատրյան

14:00 | 13.05.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն