• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Օջալանի ազատությունն են պահանջում

aliq 13:02 | 18.02.2021
aliq 13:02 | 18.02.2021
լուս․ ANF

Եվրոպայում եւ Աֆրիկայում քրդական շարժման ազգային առաջնորդ Աբդուլահ Օջալանին ազատելու պահանջով արշավներ են մեկնարկել, Իտալիայում ստորագրահավաքներ են ընթանում. տարիներ առաջ Նեապոլի քաղաքապետարանը Օջալանին պատվավոր քաղաքացու կոչում էր շնորհել:

«22 տարի է անցել այն պահից, ինչ քրդերի ազգային առաջնորդ Աբդուլահ Օջալանին Քենիայում ձերբակալեցին, այնուհետեւ տեղափոխեցին Թուրքիա՝ դատավարություն սկսելու համար: Արդեն 22 տարի նա ապրում է ծանրագույն պայմաններում: Վերջին 5 տարում ընտանիքի անդամներին արգելվել է տեսակցել նրա հետ»,- գրել է իտալացի լրագրող Բենեդետտա Օրգինտիրին:

Սկիզբ առած արշավի մասին նա ասում է հետեւյալը. «Ըստ իս, Իտալիայում սկսված «The moment is now» («Պահը հիմա է») արշավն անչափ կարեւոր է, որովհետեւ եկել է նրա ազատագրման ժամանակը»:

«Բանտում անցկացված բոլոր 22 տարիների ընթացքում Աբդուլահ Օջալանը ոչ մի վատ արարք չի գործել, սոսկ ազատություն է պահանջել, շրջակա միջավայրի պահպանության եւ կանանց հեղափոխության կոչ արել:

Դրանք բոլորն էլ կարեւոր արժեքներ են, եւ այդ արժեքներից Թուրքիան սարսափում է: Անհրաժեշտ է, որ մարդիկ հանուն սեփական ապագայի ընկալեն իրականությունը»,- նշել է լրագրողը:

Բենեդետտա Օրգինտիրին տարակուսում է, որ Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) մինչեւ օրս ահաբեկչական կառույցների ցանկում է, այնինչ Ստրասբուրգում դատարանի վճիռ կա, որի համաձայն այն ահաբեկչական կազմակերպություն չէ, այլ Թուրքիայում շարունակվող քաղաքացիական պայքարի մարտիկ:

Լրագրողն ընդգծում է, որ Եվրոպան Թուրքիայի հետ բազմատեսակ, նաեւ՝ տնտեսական ու աշխարհաքաղաքական հարաբերություներ ունի, եւ այդ հարաբերությունները կխզվեն, եթե Թուրքիայի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկվեին:

«Անշուշտ, Աբդուլահ Օջալանի ճակատագիրը խիստ կարեւոր հարց է, սակայն մենք տեսնում ենք խորհրդարանի ձերբակալված անդամների նկատմամբ Թուրքիայի հալածիչ քաղաքականությունը:

Քուրդ բնակիչների մեջ կան նաեւ մտավորականներ, լրագրողներ եւ քաղաքացիներ, որոնց ցանկացած պահին կարող են բանտ նետել: Դրանք իսկական բռնություններ են: Տեղից վեր կացողը խոսում է Թուրքիայի քաղաքական ռեժիմից: Ով ասես՝ խոսում է, բայց ոչ մեկը տեղից չի շարժվում»,- եզրափակում է Բենեդետտա Օրգինտիրին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանի վարչապետը հրաժարական է տալիս
հաջորդը
Անվարորդ մեքենայի անորոշ ապագան

խմբագրական

Փաշինյանը նոր պատերազմից է խոսում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Կանադան դեսպանատուն կբացի Հայաստանում

    22:42 | 29.06.2022
  • Սիրիան ճանաչել է ինքնահռչակ ԴԺԿ-ի եւ ԼԺԿ-ի անկախությունը

    21:30 | 29.06.2022
  • ԵՄ-ն ինքը պետք է հոգա սեփական անվտանգության հարցերը

    19:48 | 29.06.2022
  • Մանրամասներ հայ եւ ադրբեջանցի փորձագետների հանդիպումից

    19:04 | 29.06.2022
  • Երեւանը շահագրգռված է լարվածության ստեղծմամբ․ Ադրբեջանի ԱԳՆ

    18:32 | 29.06.2022

ընտրանի

  • 1

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 2

    ԱՊՊԱ-ն թանկանում է, վթարների թիվը չի նվազում

  • 3

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 4

    Անպտղությունը դատավճիռ չէ

  • 5

    Փաշինյանը նոր պատերազմից է խոսում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
« Հնվ   Մրտ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա