• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՆերքինՔաղաքականություն

«Բոինգ»-ը «կհայրենադարձվի» եւ հավանաբար «կարտագաղթի»

Անուշ Թրվանց 15:00 | 04.03.2021
Անուշ Թրվանց 15:00 | 04.03.2021

Հայկական Fly Armenia Airways ավիաընկերության ավիապարկի Boeing 737-300 օդանավը չարտոնված վայրէջքով դեռեւս Իրանում է: Աշխատանքներ են տարվում այն Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, սրա մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան վերջին օրերին մամուլի գլխավոր թեմաներից մեկը դարձած «հայկական օդանավի առեւանգման» մասին հարցին:

Առեւանգվե՞լ է օդանավը, թե՞ այլ նպատակով է հասել Իրան, կպարզի քննությունը, բայց օդանավի՝ Իրան գնալու շուրջ հյուսվեցին բազում պատմություններ, որոնցից մեկը ԱՄՆ-ի կողմից Հայաստանի հանդեպ հնարավոր պատժամիջոցների կիրառումն է:

«Հայաստանի ԱԳՆ-ն այս հարցով ամերիկյան կողմից պաշտոնական որեւէ գրություն չի ստացել»,- «Ալիք մեդիա»-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Մամուլի հարցումներին ի պատասխան՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ընդամենը հորդորել էր բոլոր կողմերին՝ անհապաղ հստակեցնել օդանավի գտնվելու վայրն ու կարգավիճակը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության օդանավերի ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ դրանց տրամադրումը Իրանին։ «Նման գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում»,- նշել էր ԱՄՆ դեսպանությունը:
«Օդանավը չի պատկանել Հայաստանի Հանրապետության ո՛չ ֆիզիկական, ո՛չ իրավաբանական անձի:

Ոչհայաստանյան այդ ընկերությունը կամ ֆիզիկական անձը վաճառե՞լ է, վարձակալությա՞ն է տվել Իրանին, ինձ չի հետաքրքրում, դա իրենց անձնական խնդիրն է, պատժամիջոցներ եթե լինեն, իրենց հանդեպ են լինելու, Հայաստանին ոչ մի կերպ չեն «կպչելու», իմ խնդիրը Հայաստանի վարկանիշն է, ոչ թե որեւէ արտասահմանյան ընկերության՝ Իրանի հետ կատարած գործարքը: Fly Armenia Airways-ն ընդամենն ունի հայկական ավիաընկերության օդանավ շահագործողի վկայական, որը Հայաստանին դարձրել է միջազգային կեղտոտ խաղի մասնակից: Ասեմ ավելին, ես ուզում եմ, որ Իրանն ունենա՛ այդ օդանավը, բայց մեր երկիրը կամ մեր երկիրը ներկայացնող որեւէ կառույց չպետք է դրան մասնակցի: Ես դեմ եմ Իրանին օդանավ հանձնելու որեւէ գործարքի՝ Հայաստանի մասնակցությամբ»,- «Ալիք մեդիա»-ին ասաց քաղաքացիական եւ ռազմական ավիացիայի օդաչու, ավիացիոն ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանը, որն այս պատմությանը հետեւում է առաջին օրից:

Նրա ակնկալիքն է, որ Հայաստանի ավիացիոն իշխանությունները հայտարարություն անեն եւ ապացուցեն, որ իրենք այս սկանդալի հետ որեւէ կապ չունեն. «Դրանով իհարկե մեկ անգամ եւս կընդգծեն իրենց ապիկարությունը, բայց հայտարարությունը պարտադիր է, պարտադիր է բացատրությունը՝ ուղղված ե՛ւ մեր, ե՛ւ միջազգային հանրությանը: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ նպատակով կարող է օդանավը հայտնված լինել Իրանում, իմ պայքարի իմաստն այլ է»,- ավելացնում է Հակոբ Ճաղարյանը:

Ըստ նրա կանխատեսումների՝ այսքան աղմուկից հետո ստիպված կլինեն օդանավը վերադարձնել, որից հետո նոր մեխանիզմներ կմշակեն՝ Հայաստանից այն դուրս բերելու: «Հավանաբար կվերադարձնեն, Հայաստանում կապագրանցեն, եւ դրանից հետո ուր կգնա՝ չգիտեմ: Եթե օդանավի սեփականատերը նպատակ է դրել այն ամեն գնով Իրանին վաճառելու, կգտնի ձեւը, արդեն ոչ հայկական գրանցումով»,- ասում է նա՝ նշելով, որ օդանավի վերադարձով կվերականգնվի Հայաստանի վարկանիշը, բայց ավիացիոն իշխանություններինը՝ ոչ:

«Հայաստանի ավիացիոն իշխանությունների վարկանիշը մեկ անգամ էլ կընկնի, քանի որ իրենք չեն կարողացել կանխատեսել այս ամենը եւ իրենց տված շահագործողի վկայականով իրենց քթի տակ օդանավ են հասցրել Իրան»:
Հարցի առնչությամբ քննություն է սկսել նաեւ Fly Armenia Airways-ը, որի գրասենյակից մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ հայտարարությամբ հանդես կգան քննության ավարտից հետո: Իր սկսած քննության ավարտից հետո հայտարարություն կանի նաեւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որը տեղեկացրել է միայն, թե նշված օդանավում ուղեւորներ չեն եղել, իսկ օդաչուները եղել են օտարերկրյա քաղաքացիներ:

Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, ըստ Քաղավիացիայի կոմիտեի՝ այո՛, թռիչքուղին չարտոնված էր, չարտոնված էր նաեւ վայրէջքը:

Ի դեպ, հայկական մամուլում լայնորեն արձագանք գտած այս թեման իրանյան մամուլում ընդհանրապես տեղ չի գտել,-մեզ հայտնեց Իրանի «Ալիք» թերթի խմբագիրը՝ նշելով, որ իրենք այս թեմայի մասին տեղեկացել են հայաստանյան մամուլից:

Հիշեցնենք. հայկական նոր ավիափոխադրող Fly Armenia Airways ավիաընկերության վարձակալած ամերիկյան արտադրության «Բոինգ» տեսակի օդանավերից մեկը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից նախատեսված երթուղով ուղեւորվել է Երեւան, սակայն հասել է Իրան: Բարձրացված աղմուկից հետո ավիաընկերությունը Իրանում հայտնված իր օդանավի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Fly Armenia Airways ավիաընկերության վարձակալած B737-300 (հայկական գրանցում` EK-FAA) օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի Տալլին քաղաքում, որից հետո՝ փետրվարի 12-22-ը ընկած ժամանակահատվածում, այն պետք է թռչեր Ուկրաինայի «Հոստոմել» օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկման աշխատանքները։

Փետրվարի 20-ին օդանավը թռել եւ անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել»:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» Boing-ը
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանն ընդունում է պատվաստված զբոսաշրջիկներին
հաջորդը
Հադրութցիները դիմում են դեսպանատներին

Նման հոդվածներ

Ֆլայ Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության պաշտոնական հայտարարությունը

19:53 | 23.04.2021

Boeing-ը վերադառնում է Երեւան

19:03 | 23.04.2021

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023
  • Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում ավելի ագրեսիվ գործել. Միխայել...

    19:51 | 23.03.2023
  • Դիրքորոշումների միասնություն եղել է միայն ռուս խաղաղապահների տեղակայման...

    18:44 | 23.03.2023
  • Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 411 միլիարդ դոլար

    16:24 | 23.03.2023
  • Խաղաղության պայմանագրի նախապատրաստումն ավարտելու հնարավորություն կա. Բլինքեն

    15:22 | 23.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Փտր   Ապր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա