• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

«Չորս տարի մահիկի տակ»: Հայտնի հուշագրությունը՝ արաբերենով

Անուշ Թրվանց 18:19 | 26.03.2021
Անուշ Թրվանց 18:19 | 26.03.2021
Rafael de Nogales Mendez

Լույս է տեսել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության բանակում ծառայած վենեսուելացի զինվորական, գրող Ռաֆայել դե Նոգալեզ Մենդեսի «Չորս տարի մահիկի տակ» գրքի արաբերեն թարգմանությունը: Այս մասին «Ալիք մեդիա»-ն տեղեկացավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանավորությամբ գործող «Խաչիկ Պապիկյան» հրատարակչությունից, որն էլ հրատարակել է այն: Գիրքը բնագրից՝ իսպաներենից (1924 թ.), գերմաներեն ու անգլերեն է թարգմանվել 1925 եւ 1926 թվականներին, իսկ 2006-ին սիրիացի մի անհայտ թարգմանիչ ռուսերենից արաբերեն է թարգմանել:

Ինչպես տեղեկացանք, արաբերեն թարգմանությունը տպագրվել է սիրիահայ հետազոտող, դոկտոր Հուրի Ազեզյանի վերաքննումից հետո: 530 էջանոց գիրքն ունի  31 գլուխ,  որոնցում Ռաֆայել դե Նոգալեզը ոչ միայն պատմում է Հայոց ցեղասպանության մասին իր՝ ականատեսի աչքերով, այլեւ անդրադառնում է հայերի կյանքին, նրանց ու թուրքերի  եւ կայսրության մյուս ժողովուրդների հարաբերություններին եւ, ինչպես նշում են գրքին անդրադարձողները, հաճախ է քննադատում հայերին սխալ քաղաքականության համար: Թեև ժամանակին Ռաֆայել դե Նոգալեզ Մենդեսը համարվել է «օսմանյան բանակի վենեսուելացի վարձկան», այնուամենայնիվ, գիրքը վկայակոչվում է Հայոց ցեղասպանության մասին սկզբնաղբյուրների շարքում:

Rafael MendezԳրողի եւ զինվորականի հարուստ կենսագրությամբ վենեսուելացի Ռաֆայել դե Նոգալեզ Մենդեսը (1879-1937) մասնակցել է 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին աշխարհում սկիզբ առած մի շարք հակամարտությունների. 1898 թվականին՝ իսպանա-ամերիկյան պատերազմին (կռվել է իսպանական ուժերի շարքում), 1904 թվականին՝ Վենեսուելայի ազատագրական հեղափոխությանը, 1904 թվականին՝ ռուս-ճապոնական պատերազմին։ 1908 թվականին վերադարձել է հայրենիք։ Երկրի նոր նախագահի հետ թշնամական հարաբերություններ ունենալու պատճառով արտաքսվել է Վենեսուելայից: Օսմանյան բանակում ծառայել է կամավորության սկզբունքով, ստացել է մայորի կոչում եւ նշանակվել Կովկասյան ճակատում։ Վանի ինքնապաշտպանության ժամանակ Նոգալեզը գլխավորել է թուրքական ժանդարմերիան, սակայն ավելի ուշ թուրքական իշխանություններին խնդրել է իրեն ազատել առաջադրանքից, քանի որ թուրքերի կողմից հայերի հանդեպ կատարած գործողությունները համարել է «քրիստոնյաների չհիմնավորված կոտորածներ»:  Զինվորականի իր կյանքի մասին նա գրել է նաեւ «Ճակատագրի զինվորի հուշերը» գրքում, մի շարք այլ գրքերի հեղինակ է: Իսպանացի գրականագետները նրան համեմատել են Լոուրենս Արաբիացու հետ:

Ի դեպ, «Չորս տարի մահիկի տակ» գիրքը 2008-ին լույս է տեսել նաեւ թուրքերենով՝ «Չորս տարի օսմանյան բանակում» վերնագրով: Գիրքն ունի նաեւ ռումիներեն թարգմանություն: Հայերեն դեռևս չի թարգմանվել:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բարձրացվել է հայ գերիների հարցը
հաջորդը
Ռեժիմի հանցագործությունները կփաստաթղթավորվեն

խմբագրական

Հայկն ու Բելը մարզական ասպարեզում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Սանկտ Պետերբուրգից Երեւան չվերթերի մեկնարկը տրվել է

    22:33 | 05.07.2022
  • Բելառուսը պատերազմին չի խառնվի

    20:55 | 05.07.2022
  • Գնահատել են ենթակառուցվածքներին հասցված վնասի չափը

    18:22 | 05.07.2022
  • ՆԱՏՕ-ի բրիգադը Լիտվայում ​​կտեղակայվի 2027-ին

    17:57 | 05.07.2022
  • ԱՄՆ-ը չպետք է ռազմական օգնությունն ցույց տա Ադրբեջանին....

    17:31 | 05.07.2022

ընտրանի

  • 1

    Հայկն ու Բելը մարզական ասպարեզում

  • 2

    Լարսը բացվում-փակվում է, ծիրանը՝ փչանում

  • 3

    Կարակալպակստանի կարգավիճակում փոփոխություն չի մտցվի․ Միրզիոեւ

  • 4

    «Միջազգային» գյուղ՝ տեղական խնդիրներով

  • 5

    Ինչո՞ւ են մարդիկ դավաճանում հայրենիքը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Փտր   Ապր »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա