• Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
  • մեր մասին
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV

Անժամկետ կճամփորդեն առանց COVID-19-ի

aliq 15:05 | 02.04.2021
aliq 15:05 | 02.04.2021
covid travel

Ռուսաստանի կառավարությունը ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրն անժամկետ դարձնելու մասին որոշում է ընդունել: Ըստ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ ծրագիրը ԵԱՏՄ անդամ երկրների բնակիչների տեղաշարժը արդյունավետ դարձնող գործիք է: Ծրագրից օգտվող երկրների ցանկում են Ռուսաստանը, Հայաստանն ու Բելառուսը, ցանկին վերջերս միացել է նաեւ Ղրղզստանը:

«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների՝ ինտեգրացիոն կառույցի կազմում ազատ եւ անվտանգ տեղաշարժի համար եւ գործարկվում է փետրվարի 1-ից:  Ծրագիրը հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի պատասխանը՝ QR կոդի տեսքով։

Ցանկում ներառված ԵԱՏՄ երկրներ մեկնել ցանկացողները պետք է ներբեռնեն բջջային հավելվածը, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնեն Covid-19 թեստ։ Պատասխանը մուտքագրելուց հետո թեստի պատասխանն անմիջապես կարտացոլվի հավելվածում։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գույն, բացասականի դեպքում՝ կանաչ։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՊՀ ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում
հաջորդը
Տարածաշրջանի խաղաղության եւ կայունության հիմքը

խմբագրական

Հոբելյանին ընդառաջ

Promotion Image

լրահոս

  • Ում վախճանն է գուժում պուրակը

    19:42 | 16.04.2021
  • Լեհաստանն՝ արցախցիներին

    18:12 | 16.04.2021
  • Ֆրանսերենով գիրք՝ Բալյանների մասին

    17:40 | 16.04.2021
  • Լարվածության թուլացման եւ հակազդման քաղաքականության միջեւ

    17:18 | 16.04.2021
  • Որոնումների ժամանակ փրկարար է վիրավորվել

    16:45 | 16.04.2021

ընտրանի

  • 1

    Աղավնոյի «անկախ պետությունը»

  • 2

    Եթե հաղթեինք

  • 3

    Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խոսել է պետք. մղձավանջային...

  • 4

    Պատերազմական դրվագներ։ Գոռ Սարկիսյան

  • 5

    Աննախադեպը

Facebook Youtube Email Telegram
Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ, ում կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Նաեւ գրող է, պատմվածքների ու վեպերի չորս գրքի հեղինակ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

Tatul Hakobyan
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

արխիվ

Ապրիլի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
« Մրտ    

@2020 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա