• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Հռոմի Պապն անդրադարձել է արցախյան պատերազմի գերիներին

aliq 11:10 | 05.04.2021
aliq 11:10 | 05.04.2021
pope Francis

Կիրակի՝ Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագից հետո Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հանդես է եկել ավանդական «Քաղաքին եւ աշխարհին» (Urbi et orbi)  ուղերձով:

Հռոմի պապն անդրադարձել է հակամարտությունների կարգավորմանը, տարածաշրջանային լարված իրավիճակներին, ճգնաժամերին, սպառազինությունների մրցավազքին եւ համավարակի դեմ պայքարին, խոցելի խմբերին, սոցիալական պաշտպանությանն ու երիտասարդությանը։

«Վատիկանյան լուրեր»-ը նշել է, որ իր աղոթքում Հռոմի Պապը հիշատակել է նաեւ արեւելյան Ուկրաինայում եւ Լեռնային Ղարաբաղում գերեվարվածներին.

«Դեռեւս շատ պատերազմներ ու բազմաթիվ բռնություններ կան աշխարհում… Հակամարտությունների պատճառով գերեվարվածներին,  հատկապես Արեւելյան Ուկրաինայում եւ Լեռնային Ղարաբաղում, թող որ Տերը թույլ տա ապահով վերադառնալ իրենց ընտանիքների գիրկը, եւ թող Տերը ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու զենքերի նոր մրցավազքը»:

Հռոմի պապը պատգամում հիշել է նաեւ, որ ապրիլի 4-ին նշվում է ականների դեմ պայքարի համաշխարհային օրը:  «Ականներն արգելք են, որ մարդկությունը միասին քայլի կյանքի արահետների վրա՝ առանց վախենալու ոչնչացման եւ մահվան վտանգներից»:

Իր ուղերձում Հռոմի Պապն անդրադարձել է նաեւ համաճարակին եւ պատվաստումներին, Իրաքում, Լիբանանում, Մյանմայում եւ աշխարհի այլ թեժ կետերում առկա ճգնաժամերին եւ գաղթականության խնդրին:

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բարեհաջող վիրահատություն կրակի բովում
հաջորդը
Սուեզի ջրանցքը լիովին բաց է

խմբագրական

Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները

    21:23 | 08.08.2022
  • Բանակցելու դուռը մի օր պետք է գալու ռուսներին․...

    21:10 | 08.08.2022
  • Պեկինի կոչը Երեւանին եւ Բաքվին

    20:45 | 08.08.2022
  • 150727 զբոսաշրջիկ 26-35 տարեկան է, 51115-ը` 18-25 տարեկան

    20:23 | 08.08.2022
  • 148 երկրաշարժ՝ միայն հուլիսին

    20:01 | 08.08.2022

ընտրանի

  • 1

    44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր զինվորին չեն թոշակավորում

  • 2

    Ինչպես էր կառուցվում միացումը

  • 3

    Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

  • 4

    Դանդաղընթաց է, բայց էժան ու հարմարավետ

  • 5

    Թուրքակա՞նը, թե՞ ռուսականը. սա նաեւ տնտեսական պատերազմ է

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա