• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Խախտումների սաստակցում, պատերազմի սպառնալիք

aliq 16:31 | 05.04.2021
aliq 16:31 | 05.04.2021
Ukraine Donetsk & Lugansk

Ըստ ԵԱՀԿ դիտորդական հատուկ առաքելության՝ Լուգանսկի մարզում վերջին մեկ օրում գրանցվել է կրակի դադարեցման 427, Դոնեցկի մարզում՝ 594 խախտում: Նախորդ օրվա համեմատ՝ խախտումներն ավելացել են Դոնեցկի մարզում՝ 2 ու կես, Լուգանսկի մարզում՝ 14 անգամ (համապատասխանաբար 225 եւ 31 խախտում):

ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն արձանագրել է, որ սահմանափակված էր իր տեղաշարժման ազատությունը երկրում՝ մասնավորապես Դոնեցկի մարզի Ալեքսանդրովկայի եւ Կոնստանտինովկայի մատույցներում:

Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ զրույցում «խոր անհանգստություն» է արտահայտել Ուկրաինայի սահմանին ռուս զինվորականների տեղաշարժի առիթով:

Բորելը մտադիր է թեման բարձրացնել Եվրամիության արտգործնախարարների առաջիկա գագաթաժողովի քննարկմանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր անդրադարձել է Ռուսաստանի ռազմական ակտիվության, մասնավորապես, Ռոստովի շրջանում բանակի ստորաբաժանումների տեղաշարժի հետ կապված՝ Եվրամիության ղեկավարների մտահոգությանը:

Ուկրաինային առնչվող մտահոգությունների առումով Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը սպառնալիք չէ այլ պետությունների, նաեւ՝ Ուկրաինայի համար:

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ոուսական բանակը տեղաշարժվում է երկրի պաշտպանության համար անհրաժեշտ եղանակով եւ նպատակահարմար ուղղություններով՝ ուշադրության կենտրոնում պահելով սեփական անվտանգությունն ապահովելու հարցը:

Հավելենք, որ այսօր առավոտյան Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Ընդդիմադիր հարթակ հանուն կյանքի» խմբակցության անդամ Իլյա Կիվան հայտարարել է, որ Դոնբասում երկիրը լայնամասշտաբ պատերազմի շեմին է, որը կընդգրկի ամբողջ Ուկրաինան:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի,  Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի եւ ԱՄՆ գլխավոր շտաբերի միավորված կոմիտեի նախագահ Մարկ Միլիի մասնակցությամբ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ առաջին հեռախոսազրույցում իր աջակցություն էր առաջարկել Դոնբասում եւ Ղրիմում ռուսական ագրեսիային առերեսված Ուկրաինային:

Սպիտակ տան առաջնորդը հիշեցրել էր, որ 2015-ից ի վեր  ԱՄՆ-ը Կիեւին՝ երկրի անվտանգության ամրապնդման նպատակներով ավելի քան 2 միլիարդ դոլարի օգնություն է ցուցաբերել, հավելելով, որ Միացյալ Նահանգները կնպաստի Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանմանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Այլեւս սմարտֆոններ չի արտադրի
հաջորդը
Էրդողանը շնորհավորել է Թուրքիայի քրիստոնյաներին
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • 64-ամյա Մայք Փենսը կմասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին

    18:30 | 07.06.2023
  • Հունիսի 14-ից կգործի Երեւան-Բաթում-Երեւան երթուղով գնացքը

    17:59 | 07.06.2023
  • ԵՄ առաքելությունը հավելյալ 3 օպերացիոն հանգույց կհիմնի ՀՀ-ում

    16:17 | 07.06.2023
  • Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումը աղետալի հետեւանքների է հանգեցնելու. ՄԱԿ

    15:17 | 07.06.2023
  • Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Թեհրանի հասցեին հնչող սպառնալիքները

    14:14 | 07.06.2023

ընտրանի

  • 1

    Տարեկան 100 հազար ծառ` Շիրակում

  • 2

    Հայաստանի մութ խորքերը բացահայտվում են Մագելանի քարանձավում

  • 3

    Քարտե՞զը պիտի հաշտեցնի

  • 4

    Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

  • 5

    Շատ ուսուցիչներ ձախողվում են

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
« Մրտ   Մյս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա