• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքական հյուրընկալությունը՝ եվրոպական ընկալումից դուրս

aliq 17:03 | 07.04.2021
aliq 17:03 | 07.04.2021
Three presidents, two chairs

Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Անկարայում` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Եվրամիության երկու առաջնորդների բանակցությունների ժամանակ Էրդողանի նստավայրում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին աթոռ չեն տրամադրել:

Բարձրաստիճան տիկինը չկարողանալով թաքցնել տարակուսանքը, ստիպված է եղել տեղավորվել Էրդողանից եւ Շառլ Միշելից որոշ հեռավորության վրա դրված բազմոցին։ Ֆոն դեր Լայենի դիմաց՝ մեկ այլ բազմոցին նստել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Միջադեպը լայն արձագանք է ունեցել Բրյուսելում: Եվրահանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակ Էրիկ Մեյմերը մեկնաբանելով միջադեպը, ընդգծել է, որ արարողակարգի համաձայն Ուրսուլա ֆոն դեր Լայեյնը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի պես պետք է նստեր երրորդ աթոռին՝ Էրդողանի մյուս կողմում:

Էրիկ Մեյմերը հիշեցրել է, որ նախկինում, երբ Թուրքիայի նախագահն էր ժամանել Բրյուսել, բանակցությունների սենյակում երեք բազկաթոռ էր դրվել՝ Էրդողանի, Եվրամիության խորհրդի նախագահի ու Եվրահանձնաժողովի նախագահի համար։

Եվրահանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ Եվրահանձնաժողովի նախագահը պատվիրել է այսուհետեւ նախապես քայլեր ձեռնարկել՝ նման իրավիճակներից խուսափելու համար:

«Սակայն թույլ տվեք պարզաբանեմ. թեեւ նախագահը (Ուրսուլա ֆոն դեր Լայենը) զարմացած էր, այդուհանդերձ նախընտրեց, եւ, ըստ իս,  դա ճիշտ մոտեցում էր, նախընտրեց առաջնահերթությունը տալ հանդիպման բովանդակությանը, այլ ոչ թե  արարողակարգին», — եզրափակել է Էրիկ Մեյմերը

Եվրամիության առաջնորդների ընդունելության նման արարողակարգի վերաբերյալ Թուրքիայի կառավարությունից որեւէ մեկնաբանություն չի եղել։ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը չի հստակեցրել՝ արդյոք թուրքական կողմը ներողություն խնդրե՞լ է տհաճ միջադեպի համար:

Ավելի ուշ Էրդողանն ասել է, որ միջադեպի պատճառը, թերեւս, միջոցառման անցկացման համար սխալ ընտրված աշխատասենյակն էր:

Անկարայում երեկ տեղի ունեցած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսին Էրդողանը չի մասնակցել։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ամփոփելով բանակցությունները, շեշտել է. «Մենք մեր կողմից ձեռք ենք մեկնում եւ նույնն ակնկալում ենք Թուրքիայից»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
100 թթվածնի խտացուցիչ՝ Հայաստանին
հաջորդը
Հըզբոլլահի ներկայացուցչություն Մոսկվայում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն