• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Վաղ հայտնաբերված չարորակ հիվանդությունները բուժվում են

aliq 12:30 | 27.04.2021
aliq 12:30 | 27.04.2021
Doctor Nerses Karamyan

Հարցազրույց Իրա Մեդիքլ ճառագայթային թերապիայի կենտրոնի մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր, ճառագայթային ուռուցքաբան Ներսես Քարամյանի հետ

Բժիշկ Քարամյան, քաղցկեղը մեր օրերում բավականին հաճախ է հանդիպում երիտասարդների մոտ, Ձեր կարծիքով ինչո՞վ է դա պայմանավորված:

Վերջին տարիներին նկատվում է քաղցկեղի հիվանդացության երիտասարդացում: Եթե մոտ քսան տարի առաջ քաղցկեղով ախտորոշվում էին 50 եւ ավելի բարձր տարիքի անձինք, այսօր մենք, ցավոք, ավելի հաճախ այս հիվանդությունը հանդիպում ենք երիտասարդների մոտ:

ira medical center
Վերջինս, իհարկե, պայմանավորված է ռիսկի տարբեր գործոններով, ինչպիսիք են մթնոլորտի աղտոտվածությունը, քաղցկեղածին գործոնների ավելացումը ե՛ւ սննդի մեջ, ե՛ւ մթնոլորտում, ինչն էլ հիվանդության առաջացման պատճառ է դառնում:

Դուք հաճա՞խ եք ունենում երիտասարդ պացիենտներ:

Այո՛: Իմ փորձով կարող եմ ասել, որ հիմա գերակշռում են մինչեւ 40 տարեկան հիվանդները:

Արդյո՞ք երիտասարդներին ավելի հեշտ է բուժելը։

Սովորաբար, երբ չարորակ նորագոյացություն է առաջանում երիտասարդ տարիքում, ավելի դժվար է բուժելը։ Տարեց մարդկանց մոտ հիվանդությունն ընթանում է ոչ ագրեսիվ տեմպով: Փառք Աստծո, այսօր կան լաբորատոր, ժամանակակից մեթոդներ, որոնք թույլ են տալիս որոշել նաեւ հիվանդության ագրեսիվության աստիճանը: Ըստ այդ եզրակացությունների էլ որոշվում է բուժման սխեման: Բուժման մեթոդներն են դեղորայքայինը, վիրահատությունը եւ ճառագայթային թերապիան:

Ո՞ր տեղակայումներն են առավել հաճախ հանդիպում երիտասարդ կանանց եւ երիտասարդ տղամարդկանց շրջանում։

Եթե ընդունենք այն, որ երիտասարդ տարիք ենք համարում մինչեւ 40 տարեկանը, ապա պետք է ասեմ, որ կանանց մոտ ամենատարածվածը կրծքագեղձի քաղցկեղն է: Այն սկսել է հանդիպել ավելի հաճախ, եւ դրան զուգահեռ նաեւ շատ են արգանդի պարանոցի եւ արգանդի մարմնի քաղցկեղի դեպքերը: Ինչ վերաբերում է տղամարդկանց, դժվար է որոշակի ասել, քանի որ անընդհատ փոփոխվում է ցանկը: Ամեն դեպքում այդ ցանկում են կոկորդի քաղցկեղը, ստամոքսի քաղցկեղը եւ մի շարք այլ պաթոլոգիաներ: Չնայած նրան, որ հիվանդացությունները ամբողջ աշխարհում շարունակում են աճել, կան բավականին շատ դրական արդյունքներ՝ կապված բուժման հետ: Վաղ հայտնաբերման դեպքում կարելի է բուժել ցանկացած չարորակ հիվանդություն:

Արդյո՞ք միայն ճառագայթային թերապիայով հնարավոր է բուժել որոշակի դեպքեր:

Ira Medical center
Կան դեպքեր, որոնք կարելի է բուժել միայն ճառագայթային թերապիայով: Դրանց մեջ են մաշկի քաղցկեղը, գլուխ-պարանոցային ուռուցքները, արգանդի վզիկի քաղցկեղը: Մնացած դեպքերում կատարվում է համակցված բուժում:

Շատ ու շատ երիտասարդներ լիարժեք կյանքով են ապրում քաղցկեղից հետո: Շփվո՞ւմ եք հիվանդների հետ բուժումից հետո, կարիքը լինո՞ւմ է հսկողություն պահելու տարիներ շարունակ:

Դա կոչվում է հետբուժական հսկողություն, որն իրականացնում ենք մեր կողմից բուժված պացիենտների հետ: Մենք պահում ենք կապը հիվանդների հետ նաև նրանց առողջացումից հետո:

Զրուցեց Մանե Բաղդասարյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատժամիջոցների վերացումը՝ բանակցությունների առարկա
հաջորդը
«Վերսկսում» ենք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն