• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Լսումներ գաղտնի հարցազրույցի արտահոսքի վերաբերյալ

aliq 15:37 | 28.04.2021
aliq 15:37 | 28.04.2021
Iranian parliament summons Zarif

Ըստ իրանական Tasnim գործակալության՝ Իրանի արտգործնախախար Ջավադ Զարիֆին հրավիրել են Իրանի մեջլիս՝ գաղտնի հարցազրույցի արտահոսքի վերաբերյալ բացատրություններ ստանալու:

Իրանի մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Աբոլֆայել Ամուին նշել է, որ խորհրդարանական երկշաբաթյա լսումներում ուշադրության կենտրոնում կլինեն ոչ միայն հարցազրույցի արտահոսքի, այլեւ ԱԳՆ-ի գործունեության վերաբերյալ հարցերը:

Թեհրանում կառավարության նիստի ժամանակ  Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Զարիֆի հայտարարությունների հրապարակումը Իրանի թշնամիների ձեռքի գործն է:

«Ձայնագրությունների հրապարակման նպատակը Իրանում ներքին խժդժությունների հրահրումն է։ Դա տեղի է ունենում այն պահին, երբ միջուկային ծրագրի ապագային նվիրված բանակցությունները հաջողության գագաթնակետին են հասել», — ընդգծել է Իրանի նախագահը։

Հիշեցնենք, որ արեւմտյան լրատվամիջոցներում սպրդել են հատվածներ Զարիֆի չհրապարակված հարցազրույցից: Տեքստից բացի՝ հրապարակվել է նաեւ հարցազրույցի ձայնագրությունը, որտեղ հնչում է իրանական դիվանագիտության ղեկավարի ձայնը:

Ձայնագրությունում, որը նախատեսված էր հրապարակման հունիսին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնավարման ավարտից հետո, արտգործնախախարը  քննարկում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ ջոկատայինների հրամանատար Քասեմ Սուլեյմանիի 2015-ի այցը Մոսկվա:

Հարցազրույցի ձայնագրությունում քննարկվում են նաեւ միջուկային գործարքի ճակատագրին ու կողմերի վերաբերմունքին, Սիրիայի հակամարտությանն ու դրանում Կրեմլի դերակատարությանը, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններին առնչվող հարցեր:

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կրկին մոտեցել են Նոր Ղազանչիին
հաջորդը
Նամակներ ԵԽ եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին

խմբագրական

Широко шагает Азербайджан

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Չտրվել ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին. Արցախի նախագահ

    23:52 | 27.01.2023
  • Մոսկվան ակնհայտորեն սխալ է հասկացել ԵՄ առաքելության նպատակը....

    21:08 | 27.01.2023
  • Կստեղծվի անտառների պահպանման շուրջօրյա ծառայություն

    20:39 | 27.01.2023
  • Բաքուն Երեւանին է փոխանցել սեպտեմբերին զոհված հայ զինծառայողի...

    20:18 | 27.01.2023
  • Կոնգրես է ներկայացվել արհեստական ​​ինտելեկտի ստեղծած բանաձեւ

    19:36 | 27.01.2023

ընտրանի

  • 1

    Նռնաձորը՝ քարտեզից դուրս

  • 2

    Ոտքդ տեղն է, ի՞նչ հաշմանդամության կարգ

  • 3

    Ժիրայր Լիպարիտյան. Տերմինաբանություն եւ ավելին. Միջանցքներ եւ տարանցիկ...

  • 4

    Հայաստանում կշահագործվի առաջին սանիտարական աղբավայրը

  • 5

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա