• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կոչ Բայդենին՝ պահպանել 907-րդ լրացումը

aliq 20:58 | 01.05.2021
aliq 20:58 | 01.05.2021
Section 907 of the Freedom Support Act

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկարացրել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացման կասեցումը, ինչը նշանակում է, որ թույլատրվելու է ԱՄՆ ուղիղ ռազմական օգնություն ցույց տալ Ադրբեջանին։

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նշել է, որ Բայդենը, որը նախորդ նախագահին՝ Դոնալդ Թրամփին, շարունակաբար կոչ էր անում Ադրբեջանի դեմ լիարժեքորեն կիրառելու 907-րդ լրացումը, հրաժարվել է Կոնգրեսի պատժամիջոցներից՝ ճանապարհ բացելով նավթով հարուստ Ադրբեջանին աջակցություն տրամադրելու հարցում:

«Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից ենթադրում է նաեւ պատասխանատվություն, որը ենթադրում է չզինել եւ չսատարել Ադրբեջանին իր հանցանքն ավարտին հասցնելու ճանապարհին: Նախագահ Բայդենի կողմից ցանկացած գործողություն, որը կանաչ լույս կվառի Ալիեւի ռեժիմին ԱՄՆ օգնություն տրամադրելու համար, կհակասի նրա հստակ դիրքորոշմանն ու Հայոց ցեղասպանության ճանաչման ոգուն»,- հայտարարել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն այս առթիվ առցանց արշավ է սկսել՝ կոչ անելով Բայդենին եւ Կոնգրեսին պահպանելու «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը:

Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նշել է, որ այդ օգնությունը տրվում է ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաեւ Իրան-Ադրբեջան ծովային սահմանի անվտանգության ապահովման համատեքստում: Սակայն հայտնի չէ՝ այն ինչպես կօգտագործվի, մանավանդ որ վերահսկողությունը չափազանց բարդ է։

Ադրբեջանին նման օգնություն չտրամադրելու համար նույնիսկ հիմք չեղավ Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմը, թեեւ ռազմական օգնությունը ցուցաբերվում է նախապայմանով, որ դա չի կարող օգտագործվել Հայաստանի ու Արցախի դեմ:

Քաղաքագետն ընդգծել է, որ Բայդենն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր վերանայել այդ օգնությունը, սակայն նման բան դեռ տեղի չի ունեցել:

Նա նշել է, որ գալիք տարին լինելու է Ջո Բայդենի բյուջետային տարին այն առումով, որ ներկայում շրջանառության մեջ է Թրամփի օրոք մշակված բյուջեն, որով նախատեսված է նաեւ ռազմական օգնության հատկացում Ադրբեջանին:

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որը ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը աջակցություն չպետք է տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի եւ Արցախի դեմ շրջափակումները եւ ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:

2002 թվականին Կոնգրեսի միջամտությամբ 907-րդ բաժնում կատարած լրացումով թույլատրվել են նախագահի ակտի կասեցումը եւ ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը:

Մինչեւ հիմա Սպիտակ տունը, օգտվելով այդ հնարավորությունից, շուրջ 120 մլն ԱՄՆ դոլարի ռազմական ու անվտանգային աջակցություն է տրամադրել Ադրբեջանին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ-հնդկական բարեկամություն Բուենոս Այրեսի անվան այգում
հաջորդը
Երկքաղաքացիների մյուս հայրենիքը
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ՄԱԳԱՏԷ-ն խրախուսում է միջուկային զենք ձեռք բերելու Իրանի...

    21:12 | 05.06.2023
  • Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է առեւանգված երկու հայ զինծառայողներին

    20:32 | 05.06.2023
  • Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

    19:25 | 05.06.2023
  • Ադրբեջանը երկու ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը. Արցախի...

    16:29 | 05.06.2023
  • Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Վաշինգտոնում

    15:02 | 05.06.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանի մութ խորքերը բացահայտվում են Մագելանի քարանձավում

  • 2

    Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

  • 3

    Քիշնեւի մակերեսը եւ Ռուսաստանի խորքը

  • 4

    Բուժաշխատողների հավաստագրումը կփոխի՞ բուժսպասարկման որակը

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա