• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱշխարհՔաղաքականություն

Բայդեն-Էրդողան հանդիպումը՝ «լավ նշան»

aliq 18:30 | 04.05.2021
aliq 18:30 | 04.05.2021
Kenneth McKenzie

Ըստ թուրքական Daily Sabah պարբերականի՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ Քենեթ Մաքքենզի կրտսերը ԱՄՆ նախագահ Բայդենի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կայանալիք հանդիպումը «լավ նշան» է համարում։

Ելույթ ունենալով Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի հետազոտական կենտրոնի վիրտուալ հավաքում՝ գեներալը Թուրքիային անվանել է «ՆԱՏՕ-ի երկարամյա եւ արժեքավոր գործընկեր»։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն համագործակցում է Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի շրջանակում, եւ մեջբերել 5-րդ հոդվածը, ըստ որի՝ դաշինքի մեկ անդամի դեմ ցանկացած զինված հարձակում նշանակում է հարձակում բոլորի դեմ:

Հրամանատարն ասել է, որ Թուրքիան, Սիրիայի եւ Իրաքի սահմանամերձ շրջանների հետ կապված, ունի ազգային անվտանգության արդարացի մտահոգություններ, եւ ԱՄՆ-ն նույնպես դա ընդունում է:

«Փորձում ենք առավելագույնի հասցնել այն ոլորտները, որտեղ կարող ենք համաձայնության գալ։ Դուք կարող եք ընկերներ մնալ, նույնիսկ եթե համաձայն չեք որոշ հարցերում։ Կան որոշ ոլորտներ, որոնց շուրջ մենք համաձայնության չենք եկել: Այնպես որ, կարծում եմ՝ լավ նշան է այն փաստը, որ երկու նախագահները պատրաստվում են զրուցելու ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում, եւ, ըստ իս, դա դրական քայլ է»,- ասել է Մաքքենզին:

Բայդենի եւ Էրդողանի հանդիպումը տեղի կունենա հունիսի 14-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում։ Այն նպատակ ունի «քննարկելու երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի ամբողջական շրջանակը»,- հայտնել է Սպիտակ տունը:

ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջեւ լարվածությունը սրվեց, երբ Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց «ցեղասպանություն»` խախտելով ամերիկյան նախագահների կողմից տերմինը չօգտագործելու ավանդույթը:

Լարվածության մեկ այլ աղբյուր, որը սկիզբ է առել 2019-ին, Անկարայի կողմից առաջատար ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերումն է, ինչը դրդեց Վաշինգտոնին Թուրքիային հեռացնել F-35 ծրագրից:

ԱՄՆ-ն պնդում է, որ համակարգն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի համակարգերի հետ եւ կարող է օգտագործվել Ռուսաստանի կողմից F-35 ինքնաթիռների մասին գաղտնի տեղեկություններ ձեռք բերելու համար: Թուրքիան, սակայն, հերքում է՝ ասելով, որ S-400-ը չի ինտեգրվի ՆԱՏՕ-ի համակարգերին եւ սպառնալիք չի ստեղծի դաշինքի համար:

Դեռ անցած դեկտեմբերին ԱՄՆ-ն որոշել էր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ ռուսական արտադրության հրթիռային պաշտպանության համակարգեր գնելու առիթով:

Պատրաստեց Կարինե Դավոյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանի դիրքորոշումը՝ ըստ թուրք լրագրողի
հաջորդը
Ֆուկուսիման ու կորեական խոհանոցը
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Թուրքիան Կոսովոյում կստանձնի ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարումը

    14:16 | 09.06.2023
  • Փրկարարները 2 օրում 15 օձ են հայտնաբերել

    13:00 | 09.06.2023
  • Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել տրակտորի ուղղությամբ. Արցախի...

    11:45 | 09.06.2023
  • Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ....

    19:41 | 08.06.2023
  • Հայաստանն ու Վրաստանը ՌԴ-ին օգնում են շրջանցել պատժամիջոցները....

    18:35 | 08.06.2023

ընտրանի

  • 1

    Տարեկան 100 հազար ծառ` Շիրակում

  • 2

    Գյումրիում «Օդա» գնալն արդիական է

  • 3

    Չընդհատվող, անվերջանալի նահանջ

  • 4

    Քարտե՞զը պիտի հաշտեցնի

  • 5

    Հայաստանի ազգային գրադարանը եւ թվային անկախության խնդիրը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա