• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ձեռնարկվելու են վճռական կոշտ գործողություններ

aliq 21:48 | 14.05.2021
aliq 21:48 | 14.05.2021
Armenia Parliament

Հայաստանի Ազգային ժողովը այսօր անցկացրած արտահերթ նիստում միաձայն՝ 86 «կողմ» ձայնով ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը դատապարտող հայտարարություն է ընդունել։

«Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես Սյունիքում եւ Գեղարքունիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների, սահմանների պահպանության եւ անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի մասին» անվանումով  հայտարարության մեջ ընդգծվել է, որ ադրբեջանական զինուժի գործողություններն անընդունելի են ՀՀ-ի համար, դա ակնհայտ ոտնձգություն է ՀՀ-ի ինքնիշխան տարածքի նկատմամբ, եւ ՀՀ-ն երբեւէ չի հանդուրժի ստեղծված իրավիճակը:

Խորհրդարանը դատապարտել է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները եւ փաստել, որ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչը Հայաստանի Հանրապետությանը իրավունք է վերապահում իրականացնելու միջազգային իրավունքով, ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված համարժեք բոլոր գործողությունները:

ԱԺ-ն հայտարարել է, որ ձեռնարկվելու են վճռական կոշտ գործողություններ՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու եւ ՀՀ ժողովրդին եւ ինքնիշխան տարածքը պահպանելու նպատակով:

Միջազգային հանրությանը կոչ է արվել դատապարտելու Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը, որը սպառնում է տարածաշրջանային փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անկարայի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ
հաջորդը
Հայ գերիների հարցը՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստում

խմբագրական

Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները

    21:23 | 08.08.2022
  • Բանակցելու դուռը մի օր պետք է գալու ռուսներին․...

    21:10 | 08.08.2022
  • Պեկինի կոչը Երեւանին եւ Բաքվին

    20:45 | 08.08.2022
  • 150727 զբոսաշրջիկ 26-35 տարեկան է, 51115-ը` 18-25 տարեկան

    20:23 | 08.08.2022
  • 148 երկրաշարժ՝ միայն հուլիսին

    20:01 | 08.08.2022

ընտրանի

  • 1

    44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր զինվորին չեն թոշակավորում

  • 2

    Ինչպես էր կառուցվում միացումը

  • 3

    Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

  • 4

    Դանդաղընթաց է, բայց էժան ու հարմարավետ

  • 5

    Թուրքակա՞նը, թե՞ ռուսականը. սա նաեւ տնտեսական պատերազմ է

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա