• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Գերմանիան 300 միլիարդ եվրոյի վնաս է կրել

aliq 12:22 | 24.05.2021
aliq 12:22 | 24.05.2021
covid-19

Ըստ գերմանական Die Welt («Աշխարհ») պարբերականի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի հետևանքով Գերմանիայի տնտեսությունը, Քյոլնի տնտեսական ինստիտուտի հաշվարկներով, կրել է մոտ 300 միլիարդ եվրոյի վնաս:

Ինստիտուտի ղեկավար Միքայել Հյութերի կարծիքով վնասների վերականգնումը տարիներ կտեւի:

«Պատվաստման տեմպերն աճում են, դա տնտեսության համար ոչ պակաս կարեւոր ազդանշան է: Սակայն պատրանքներ չպետք է ունենանք, թե ճգնաժամն էլ ոչ մի հետք չի թողնի: Կորոնավիրուսի համավարակը եթե չլիներ, մեր տնտեսությունը զգալի աճ կարձանագրեր»,- ասում է  Միքայել Հյութերը:

Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով Գերմանիայում վարակվածների թիվը կազմում է ավելի քան 3,6 միլիոն մարդ, որոնցից 87000-ի կյանքը փրկել չի հաջողվել:

Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով համաշխարհային տնտեսության վնասները կազմել են ավելի քան երեք ու կես տրիլիոն դոլար, ինչը կրկնակի շատ է 2008-ի համաշխարհային ճգնաժամի հասցրած վնասից:

Ըստ նրա՝ դա ազգային տնտեսությունների եւ միջազգային ինստիտուտների դիմացկունության լրջագույն փորձությունն էր:

ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում ՔՈՎԻԴ-19-ով վարակվել է ավելի քան 165 միլիոն մարդ, համավարակը խլել է ավելի քան երեք ու կես միլիոն մարդու կյանք:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ընտրությունները որոշիչ են
հաջորդը
Թուրքիան շարունակում է ժխտել

խմբագրական

Վատ երազողին ի՞նչն է խանգարում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • ԱՄՆ նախկին պետքարտուղարը՝ «Ուկրաինայի թշնամի»

    21:10 | 27.05.2022
  • Կապիկի ծաղիկի դեմ զանգվածային պատվաստման կարիք չկա․ ԱՀԿ

    20:52 | 27.05.2022
  • Ապօրինի հատված 61 ծառ

    20:37 | 27.05.2022
  • Խորհուրդ է տվել ընդունել Թուրքիայի պայմանները

    20:15 | 27.05.2022
  • Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ՝ ընդդեմ Եվրամիությա՞ն

    19:51 | 27.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    «Բարձր» աթոռներից սահմանապահ Բարձրունին չի երեւում

  • 5

    Այդ բացահայտումն արվել էր պատերազմից առաջ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա