• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Շարադրություն. Եվա Հարությունյան, «Իմ գյուղը»

aliq 15:00 | 25.05.2021
aliq 15:00 | 25.05.2021
Eva Harutyunyan

Հադրութս տխուր է, տնքում է ցավից,
Թշնամու ոտքը ո՞նց հասավ հողիս,
Արյունով ներկեց հողս սրբազան,
Ջահել տղերքը մեր է՛լ տուն չդարձան:

Հեղինակային

Իմ Դիզա՛կ աշխարհ, իմ հող ու ջուր, իմ երջանիկ եւ խաղաղ մանկության բնօրրան: Գիտե՞ք, մինչեւ պատերազմը այդքան սիրով ու հպարտությամբ լցված բառեր կգրեի, չէ՛, չմտածեք, թե հիմա հպարտ չեմ կամ չեմ սիրում, ուղղակի ներսս կրկնապատկվել է, իսկ հպարտությունս՝ հազարապատկվել, սակայն հոգիս լալիս է, իսկ սիրտս փշրված է:

Երեւի շարադրությունս ճիշտ կլինի այդպես սկսել՝ Հադրո՛ւթ, ես սիրում եմ քեզ: Քեզ կորցնելուց հետո հասկացա, որ մի խելագար սիրով եմ քեզ սիրում, մի անբացատրելի, անբուժելի սիրով, անտուն մնացած մի սիրով:

Հադրութս ուրիշ էր, աշխարհից հեռու մի գողտրիկ մի վայրում, Խուրհատի լեռների գոգին փռված մի փոքրիկ քաղաք, որը ինձ համար մի ողջ աշխարհ էր, նույնիսկ ունեմ բանաստեղծություն.

Լեռների մեջ ծվարած
Գեղատեսիլ մի վայրում,
Երկու գետի հատման կետ,
Հադրութ է այն կոչվում:

Հադրութիս բնությունը ուրիշ էր: Կարող եմ նույնիսկ վստահ ասել, որ ոչ թե բնությունն էր ապրում Հադրութի մեջ, այլ Հադրութը՝ բնության մեջ: Բնության մասին խոսելիս միանգամից հիշում եմ մեր տան պատուհանից բացվող տեսարանը, որը նայում էր Խուրհատի սարերին: Ամեն անգամ այնքան մեծ հպարտություն էի զգում այդ լեռներին նայելիս: Գիտեի, որ արցախյան պատերազմի ժամանակ հենց այդ սարերում են ընթացել Հադրութի պաշտպանության ամենաթեժ մարտերը: Հենց այդտեղ է հերոսաբար կռվել եւ վիրավորվել իմ պապիկը, հենց այդտեղ են իրենց կյանքի վերջին պահերը անցկացրել տասնյակ հայորդիներ հանուն հայրենիքի: Ո՞վ կպատկերացներ, որ հենց այդ լեռներն էլ կդառնային դարպաս թշնամու համար դեպի իմ բնօրրան: Այն հարցին, որ եթե սեպտեմբերի քսանվեցին իմանայի, որ վերջին անգամ եմ նայում այդ լեռներին խաղաղ երկնքի տակ, ինչ կանեի, կպատասխանեմ, որ կհիշեի ամեն քարն ու ծառը, ամեն մի տուն՝ փռված նրա գոգին: Ամբողջ թոքերիս մեծությամբ, անկշտորեն կշնչեի հայրենիքիս օդը, այն օդը, որի կարիքը հիմա շատ եմ զգում, այնքան մանրակրկիտ կհիշեի այդ տեսարանը, որ ամբողջ կյանքում նույնիսկ այն հեռավոր դաշտում միայնակ ընկուզենու ծառը չմոռանայի: Եվ գիտե՞ք, այսքանը հիշելուց եւ գրելուց հետո հասկացա, որ ամեն անգամ այդ տեսարանին նայում էի կորցնելու վախով, կարծես առաջին եւ վերջին անգամ:

Հադրութի սիրտը Սպիտակ խաչ եկեղեցին է: Ամեն անգամ Սպիտակ խաչ մտնելուց հետո հոգիս հանգստանում էր: Միշտ ասում էի՝ Սպիտակ խաչը հոգեւոր կենտրոն է: Ամեն կիրակի, ավանդույթի համաձայն, ես եւ իմ նման շատ-շատերը մեր այգու եւ հայրենիքի հանգստության համար գնում եւ սարերի մեջ թաքնված այդ փոքրիկ, բայց անչափ հզոր եկեղեցում մոմ էինք վառում: Այնպես էի սիրում այդ տեղը: Սպիտակ խաչից երեւում էր ամբողջ Հադրութը: Հիշում եմ, երբ փոքր էինք, նայում էինք եւ փորձում ամեն մեկս գտնել մեր տունը: Հիշում եմ, միշտ ուրախությամբ գտնում էինք «Հանէ մեր տունը», «հանէ մեր չկոլը»: Ճանապարհին կար նաեւ աղբյուր, որը հագեցնում էր մեզ այդքան հեռու, բայց այդքան ցանկալի եկեղեցու ճանապարհին: Ու գիտեք, ես պատերազմի ժամանակ խոստացա, որ կվերադառնամ Սպիտակ խաչ եւ մոմ կվառեմ ազգիս խաղաղության համար, եւ մի օր անպայման ես այդ մոմը կվառեմ:

Մի այլ խորհրդավոր մթնոլորտ էր տիրում հին Հադրութում: Հին փողոցներով քայլելիս, այդ հին, կիսաքանդ շենքերին նայելիս այսպիսի տպավորություն էր ժպտալ, պայքարել, հավատալ: Հենց հին Հադրութի կենտրոնում գտնվում էր Հադրութի եկեղեցին, որի զանգերի ղողանջով ամեն անգամ օրհնվում էր ամբողջ Հադրութը: Եկեղեցու հարեւանությամբ էր գտնվում Հադրութի զինկոմիսարիատը, որտեղից բանակ գնացողներին ճանապարհում էր ամբողջ Հադրութը: Բոլորի դեմքին միայն հպարտություն էինք տեսնում, չէ՞ որ գնում էին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Այս անգամ էլ գնացին, սակայն, ավա՜ղ, շատ-շատերն այլեւս չվերադարձան:

Չեմ կարող չառանձնացնել Հադրութիս բարբառը: Ինչպե՞ս չնշեմ, բոլորը գիտեն մեր բարբառի առանձնահատուկ լինելը: Ու հիմա էլ, երբ ինձ ինչ-որ մեկը հարցնում է մեր բարբառից, միշտ ասում եմ, որ բոլորը ասում են «կարոտում», իսկ մենք ասում ենք՝ «կարոտէսմ»: Նույնիսկ մարդիկ կատակով ասում են, որ Մեսրոպ Մաշտոցը Հադրութի կողքով անցնելիս պատահական «Ա» տառը գրել է Հադրութում: Ինչ էլ որ գրեմ, քիչ է լինելու: Ինչքան էլ պատմեմ, քիչ է լինելու, կարոտս չափ ու սահման չունի, ցավս չափ ու սահման չունի: Կարոտում եմ իմ հայրենիքում անցկացրած ամեն վայրկյանը: Կարոտում եմ տունս, դպրոցս, մեր փոքրիկ այգին, ընկերներիս, մեր պատուհանի տեսարանը, մեր սարերի հոտն եմ կարոտում, մեր սուրբ մատուռը, մեր հերոսներին, ովքեր անմնացորդ նվիրվեցին հայրենիքին եւ անմահացան:
Խոնարհվում եմ մեր բոլոր նվիրյալների շիրիմների առջեւ: Խոնարհվում եմ բոլոր վիրավոր հայորդիների առջեւ:

Խոնարհվում եմ պապիկիս, հայրիկիս նման տասնյակ հայապաշտ, հայրենիքին արժանի զավակների առջեւ:

Խոնարհվում եմ հայ կնոջ, հայ մայրերի առջեւ, որոնց ուժը անբացատրելի մեծ է: Խոստանում եմ, մենք նրանց գործը կիսատ չենք թողնի, մենք դեռ կվերադառնանք, եւ ես իմ խոստացած մոմը կվառեմ մեր եկեղեցում: Երեւի շարադրությունս ճիշտ կլինի այսպես ավարտել. «Հադրութ, ես սիրում քեզ, որովհետեւ քեզ նման, քու բարբառետ նման կավեչ: Տու ճռկս սիրիսմ, կարոտէսմ, կիլանմ…»:

Հադրութի Մ. Մանվելյանի անվ․ միջնակարգ դպրոց, 12-րդ դասարան

«Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպությունը, Ալիք Մեդիան եւ «Անալիտիկոն» հանդեսը դիմել են Արցախի Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ երեխաների՝ առաջարկելով շարադրել հայրենի բնակավայրերի մասին իրենց հուշերն ու վերապրումները։ Ալիք Մեդիան ամենօրյա պարբերականությամբ կհրապարակի հադրութցի երեխաների շարադրությունները։ Հեղինակները կպարգեւատրվեն մրցանակներով եւ խրախուսական նվերներով։

Հադրութցի երեխաների շարադրություններ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկել են սահմանային իրավիճակի հանգուցալուծումը
հաջորդը
634 միլիարդ դոլար՝ ԱՄՆ միջուկային սպառազինությանը

Նման հոդվածներ

Շարադրություն. Մանե Մելքումյան, «Իմ հայրենիքը»

18:00 | 04.06.2021

Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

15:00 | 03.06.2021

Շարադրություն. Էլեն Սարգսյան, «Իմ գյուղը»

15:00 | 02.06.2021

Շարադրություն. Աննա Ալթունյան, «Կաժ, Թաղեր, Նոր Թաղլար, Մեծ...

15:00 | 01.06.2021

Շարադրություն. Քրիստինե Մնացականյան, «Իմ գյուղը»

15:00 | 31.05.2021

Շարադրություն. Թամար Հայկյան, «Իմ գյուղը»

15:00 | 29.05.2021

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Իսպանիան Ուկրաինային կտրամադրի Leopard տեսակի տանկեր

    16:07 | 01.02.2023
  • Intel-ում կրճատել են աշխատավարձները

    15:45 | 01.02.2023
  • Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցել․ Չեխիայի նորընտիր նախագահ

    15:21 | 01.02.2023
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնում է Թուրքիա

    14:53 | 01.02.2023
  • Ո՞ւր են գնացել Հայաստանից դուրս բերված փողերը

    14:30 | 01.02.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    Հասարակության անտարբերության գինը

  • 3

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 4

    «Ափսոս էր երեխան»

  • 5

    Հայաստանում խաղադրույքների գումարը հերթական ռեկորդն է սահմանել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա