• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Քաղհասարակությունը պահանջում է ԱՆՀԱՊԱՂ դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին

aliq 20:14 | 27.05.2021
aliq 20:14 | 27.05.2021
United Nations flag

ՔՀԿ հայտարարությունը․ ԱՆՀԱՊԱՂ դիմել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին

2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնագրից կես տարի անց հայ ժողովուրդը դեռեւս բախվում է ադրբեջանական ագրեսիային:

2021թ․ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները, խախտելով ՀՀ պետական սահմանը, դիրքավորվել են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ հրաժարվելով վերադառնալ ՀՀ-Ադրբեջան սահմանային դիրքեր։ Ընդ որում, խմբավորումները զինված են եւ կիրառում են հրաձգային զինատեսակներ՝ սկզբնական շրջանում իրականացնելով օդ կրակոցներ, իսկ 2021 թվականի մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության Ադրբեջանի հետ շփման գծում սպանվել է մեկ զինծառայող: Հաջորդ օրը, մայիսի 27-ին, Հայաստանի տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելու ընթացքում Ադրբեջանի կողմից գերեվարվել է Հայաստանի 6 զինծառայող:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի կառավարությունը, ոգեւորված Արցախում Թուրքիայի հետ համատեղ՝ վարձկան ջիհադիստների լայն ներգրավմամբ սանձազերծած պատերազմի միջազգային հանրության կողմից չդատապարտումից ու գործած պատերազմական հանցագործությունների անպատժելիությունից, ինչպես նաեւ օգտվելով Հայաստանում անկայուն քաղաքական իրավիճակից ու նախընտրական լարվածությունից, ավելի ու ավելի ագրեսիվ եւ անմարդկային քայլեր է ձեռնարկում եւ շարունակելու է ձեռնարկել՝ թուլացնելու մեր պետությունը՝ հիմքեր ստեղծելու հայաթափման եւ Հայաստանի Հանրապետության տարածքից ցանկալի կտորներ գրավելու համար:

Վերոնշյալ իրավիճակում իր բացարձակ անգործունակությունն են ի ցույց դնում ՀՀ անվտանգային համակարգի արտաքին բաղադրիչները, մասնավորապես՝ անվտանգության եւ պաշտպանության բնագավառում ՀՀ-ՌԴ փոխգործակցային համակարգը, ինչպես նաեւ ՀԱՊԿ անվտանգային համակարգը։ Անկասկած է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որին դիմել եւ որից աջակցություն է ակնկալում Հայաստանի կառավարությունը, շահագրգռված չէ եւ նպատակ չունի պատշաճ ու պատեհ աջակցություն ցույց տալու Հայաստանի Հանրապետությանը, ինչի վկայությունն է առնվազն այն, որ տվյալ կառույցի անդամներից եւ ոչ մեկը մինչ օրս հրապարակային չի քննադատել Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի դիրքավորվելու փաստը: Ավելին, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ եւ ՌԴ միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին 1997թ․ պայմանագրի  եւ նաեւ այդ հիմքով  2016թ․ նոյեմբերի 30-ի՝  ՀՀ եւ ՌԴ կողմից համատեղ զինված ուժերի ձեւավորման վերաբերյալ  համաձայնագրի դրույթներին համապատասխան ՌԴ-ն պարտավոր է անհապաղ արձագանքել ՀՀ տարածքային ամբողջականության խախտման դեպքերին, ՌԴ իշխանության կողմից որեւէ արձագանք առկա չէ ՀՀ տարածքային ամբողջականության խախտման արձանագրված դեպքերին։ Բացի այդ, ՌԴ իշխանություններն, ըստ էության, սանձազերծում են նոր ագրեսիայի հնարավորություն՝ իրավիճակի հարթման միակ ճանապարհ դիտարկելով ՀՀ-Ադրբեջան սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացի իրավական ձեւակերպումը՝ իր չհիմնավորված մասնակցությամբ։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը ռիսկի տակ է: Անվտանգության ապահովման պատասխանատուն Հայաստանի Հանրապետության գործող կառավարությունն է, այլ ո՛չ Ադրբեջանը կամ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը: ՀՀ վարչապետի կողմից ներկայացվող խաղաղ հանգուցալուծման պլանը բավարար լուծում չէ, եւ անհասկանալի է Հայաստանի համար ճակատագրական հարցով իրավասու կառույցներին չդիմելը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ԱՆՀԱՊԱՂ դիմի Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին՝ քննարկելու 2020 թվականի աշնանը Արցախում սանձազերծած պատերազմից ի վեր տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ՝ ընթացք տա այլ պետությունների կողմից ներկայացված անվտանգության ապահովման հետ կապված առաջարկներին:

Նման գործելաոճը բխում է քաղաքացու անվտանգությունն ապահովելու Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունից, հակառակ պարագայում վերջինս պատասխանատու է պետականությանը սպառնացող հետեւանքների համար:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստան

Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամ

Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Ազատ քաղաքացի» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բրիտանական ընկերությունն ու Շուշիի նոր հատակագիծը
հաջորդը
Միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկ
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ադրբեջանն իր քաղաքացիներին Իրան չմեկնելու կոչ է արել

    13:30 | 04.06.2023
  • Պենտագոնը Բաքվի հետ ռազմական գործակցության հեռանկարներ է քննարկել

    19:57 | 03.06.2023
  • Փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու վերականգնման հարցո՞ւմ

    19:26 | 03.06.2023
  • ՀՀ-ում շրջանառվում են բնական, սինթետիկ եւ կիսասինթետիկ թմրամիջոցներ

    18:30 | 03.06.2023
  • Կիեւի դաշնակիցներն ազգային պաշարներից զենք չեն տրամադրի. Բեն...

    12:30 | 03.06.2023

ընտրանի

  • 1

    Քիշնեւի մակերեսը եւ Ռուսաստանի խորքը

  • 2

    Քվեով գազանը

  • 3

    Ներկայացում՝ անիմաստ երկխոսություններով

  • 4

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

  • 5

    Էլեկտրաէներգիայի սակագները 2023-ի փետրվարի 1-ից չեն փոխվի

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա