• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

ՀՀ ջրային պաշարները Ադրբեջանի վերահսկողության տակ

aliq 13:11 | 04.06.2021
aliq 13:11 | 04.06.2021
Arman Tatoyan Ombudsman Armenia

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ամփոփել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ, Կութ գյուղերում լրացուցիչ փաստահավաք աշխատանքների արդյունքները:

Օմբուդսեմենը  հայտարարել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարեւանությամբ ադրբեջանական զինծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, նրանց բացահայտ հանցավոր արարքները լրջորեն վտանգել են Հայաստանի սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը, ամբողջությամբ խաթարել նրանց բնականոն կյանքն ու հոգեկան անձեռնմխելիությունը:

Արման Թաթոյանն ահազանգել է, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարեւանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, նրանցից պահանջում բացատրություններ տալ՝ ի՞նչ ուղղությամբ եւ ի՞նչ նպատակով են շարժվում, ի՞նչ են տեղափոխում, ավելին՝ հաճախ փորձում են ապօրինաբար խուզարկել մեքենաներն ու սպառնալիքներ են տեղում:

Պաշտպանն ընդգծել է, որ ստեղծված վիճակն էլ ավելի է խորացնելու սոցիալական խնդիրները: Նա նշել է, որ արոտավայրերը, խոտհարքները, մյուս նշանակության հողատարածքներն օգտագործել հնարավոր չէ, քանի որ այդ տարածքները հակառակորդի ուղիղ նշանառության տակ են, եւ ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար ներկա են ադրբեջանցի զինծառայողներ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է նաեւ, որ ադրբեջանական զինուժի տիրապետության կամ վերահսկողության տակ են հայտնվել ոռոգման եւ խմելու համար անհրաժեշտ ջրային պաշարները:

Օբուդսմենն ընդգծել է, որ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորված են Սահմանադրությամբ ու միջազգային պահանջներով:

«Չի կարող պետության սահմաններին վերաբերող որեւէ գործընթաց համարվել ընդունելի, եթե դրա արդյունքում խաթարվել են սահմանային բնակիչների բնականոն կյանքը, կոպտորեն խախտվել ու շարունակում են խախտված կամ լրջորեն վտանգված մնալ նրանց իրավունքները: Այսպիսով, անվտանգության գոտու ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է` մարդկանց խախտված իրավունքների վերականգնման ու խախտումների վտանգներից երաշխավորման նպատակով»,- ընդգծել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անդամակցությունը կնպաստի՞ զբոսաշրջությանը
հաջորդը
Ականի պայթյունի զոհ են դարձել

խմբագրական

Վատ երազողին ի՞նչն է խանգարում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • ԱՄՆ նախկին պետքարտուղարը՝ «Ուկրաինայի թշնամի»

    21:10 | 27.05.2022
  • Կապիկի ծաղիկի դեմ զանգվածային պատվաստման կարիք չկա․ ԱՀԿ

    20:52 | 27.05.2022
  • Ապօրինի հատված 61 ծառ

    20:37 | 27.05.2022
  • Խորհուրդ է տվել ընդունել Թուրքիայի պայմանները

    20:15 | 27.05.2022
  • Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ՝ ընդդեմ Եվրամիությա՞ն

    19:51 | 27.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    «Բարձր» աթոռներից սահմանապահ Բարձրունին չի երեւում

  • 5

    Այդ բացահայտումն արվել էր պատերազմից առաջ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« Մյս   Հլս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա