• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Հորդորում են ինքնաբացարկ հայտարարել հօգուտ պահպանողական թեկնածուի

aliq 15:56 | 16.06.2021
aliq 15:56 | 16.06.2021
Iran presidential election 2021

Իրանի նախագահական ընտրություններից երկու օր առաջ երկրի խորհրդարանի 290 պատգամավորներից 210-ը դիմել է ընտրապայքարում ներգրավված պահպանողական թեկնածուներին՝ նրանց հորդորելով ինքնաբացարկ հայտարարել եւ իրենց կողմնակիցներին կոչ անել քվեարկելու նախագահի թեկնածու, Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի օգտին։

«Այսօր, երբ հանրային տրամադրությունները վկայում են, որ Ռայիսիին աջակցողների թիվն աճում է, հարկավոր է անել հնարավորը ուժեղ կառավարություն ձեւավորելու համար։ Այդ ուղղությամբ արված առաջին քայլը կլինի Ռայիսիին ցուցաբերված աջակցությունը»,- նշված է իրանցի խորհրդարանականների հայտարարության մեջ։

Ուղերձը հասցեագրված է Ընդունվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռըզայիին, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Սայիդ Ջալիլիին, Մեջլիսի փոխնախագահ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմիին եւ երկրի խորհրդարանի Հետազոտական կենտրոնի ղեկավար Ալիռեզա Զաքանիին:

Ռայիսիի գլխավոր հակառակորդը բարեփոխական ճամբարի ներկայացուցիչ, ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին է։ Այսօր նրա օգտին ինքնաբացարկ է հայտարարել մեկ այլ բարեփոխական գործիչ՝ ԿԲ նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն։ Ըստ վերջին հարցումների՝ Մեհրալիզադեի վարկանիշը չէր գերազանցում 1 տոկոսը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Քում քաղաքից Իրանի Մեջլիսի պատգամավոր եւ երկրի խորհրդարանի Հետազոտական կենտրոնի ղեկավար Ալիռեզա Զաքանին  հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածությունը հօգուտ Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանելու մասին:

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սկսվել է 14 հայ գերիների դեմ դատավարությունը
հաջորդը
Կարեւորվել է ընտրությունների անաչառ դիտարկումը

խմբագրական

Անկյուն քշվածը

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Ադրբեջանի ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

    20:45 | 17.08.2022
  • Հոգեհանգստյան կարգ եւ լռության րոպե

    20:20 | 17.08.2022
  • Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

    19:52 | 17.08.2022
  • Էլեկտրաէներգիայի պահանջարկը նվազել է 3,7%-ով

    19:21 | 17.08.2022
  • Զենք էր տարվելու խորհրդարան, եւ Կարո Փայլանը սպանվելու...

    18:58 | 17.08.2022

ընտրանի

  • 1

    Երազում եմ, որ պատերազմն օր առաջ ավարտվի

  • 2

    Վիկտորյայի երկու պատերազմները

  • 3

    ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ

  • 4

    Նրանք ուժեղ են թե՛ Նիկոլ Փաշինյանից, թե՛ մեր...

  • 5

    Պայթուցիկ սարքերի մասին ահազանգերի շարք Գյումրիում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« Մյս   Հլս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա