• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Քաղհասարակության կազմակերպությունների կոչը ընտրությունների վերաբերյալ

aliq 14:27 | 19.06.2021
aliq 14:27 | 19.06.2021
election

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հանդես են եկել հայտարարություն-կոչով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Վաղը՝ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս,  արտահայտում ենք մեր խիստ անհանգստությունն ու մտահոգությունն այն մթնոլորտի առնչությամբ, որում ընթացավ այս քարոզարշավը։ Այն ուղեկցվեց քաղաքական մրցակիցներին ամեն գնով վարկաբեկելու, վիրավորելու, հասարակության աչքում նրանց ոչնչացնելու անթաքույց ու աննախադեպ դրսեւորումներով, սուտ ու կեղծ տեղեկությունների, ապատեղեկատվության, վիրավորանքի, ատելության խոսքի տարածմամբ։ Այս իրավիճակը միայն խորացնում է մեր հասարակության ներսում անհանդուրժողականությունը՝ հանգեցնելով նոր բաժանարար գծերի առաջացմանը եւ բացառելով Հայաստանում համերաշխության վերականգնման ու երկրի ապագայի շուրջ քաղաքակիրթ երկխոսության ձեւավորման հեռանկարը, ինչպես նաեւ շեղում է իրական բանավեճից այնպիսի կարեւոր խնդիրների շուրջ, ինչպիսիք են Հայաստանի ժողովրդավարական զարգացման եւ անվտանգության ապահովման, իրավունքի գերակայության սկզբունքի իրականացման հարցերը, կրթության, առողջապահության, սոցիալական արդարության, թափանցիկ եւ հաշվետու կառավարման ոլորտների խնդիրները։

Ի վերջո, այս ընտրություններն առաջինն են 2018թ․ Թավշյա հեղափոխությունից հետո, եւ դեռեւս օրակարգային ու հրատապ խնդիր են հանդիսանում սոցիալական արդարության հաստատումը, հաշվետու եւ թափանցիկ կառավարման ապահովումը, արդարադատության իրականացումը երաշխավորող հանրային վստահություն ունեցող դատաիրավական մարմինների ձեւավորումը:

Հաշվի առնելով նախընտրական քարոզչության ընթացքում վերը նշված իրավիճակը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս գտնում ենք, որ պետության եւ հասարակության համար կենսական խնդիրների քննարկման եւ դրանց լուծման ուղղությամբ քայլեր կատարելու համար առավել քան անհրաժեշտ է նաեւ քվեարկության օրը եւ հետընտրական ժամանակահատվածում քաղաքակիրթ երկխոսության, բազմակարծության մթնոլորտի պահպանումը, բռնությունների, ատելության կոչերի բացառումը, հիմնարար իրավունքների՝ հավաքների  ազատության եւ կարծիքի արտահայտման իրավունքի երաշխավորումը եւ իրականացումը՝  անկախ ընտրությունների արդյունքներից։

ՀՀ իրավապահ եւ պետական մարմինները պարտավոր են գործել բացառապես օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում, ապահովելու համար հասարակական կարգի պահպանումը քաղաքացիների առանց զենքի, խաղաղ  հավաքների ազատությունն իրականացնելու ընթացքում՝ կանխելով բռնության դրսեւորման ցանկացած դեպք։

Քաղաքական կուսակացություններն ու դաշինքները, նրանց ղեկավարները, որոնք հայտ են ներկայացրել ստանալու ՀՀ քաղաքացիների քվեն ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, անմիջական պատասխանատվություն են կրում իրենց հրապարակային կոչերով եւ դիքրոշումներում գործել բացառապես ժողովրդավարական պետության սկզբունքներին համապատասխան, ջանքեր գործադրելու, որպեսզի իրենց համախոհներն ու աջակիցները գործեն սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների իրականացման հիման վրա։

Հորդորում ենք ընտրությունների քվեարկության օրն ու դրան հաջորդող ժամանակահատվածում ապահովել փոխադարձ հարգանքի մթնոլորտ ու քաղաքակիրթ երկխոսություն, զերծ մնալ ժողովրդավարական սկզբունքները եւ մարդու իրավունքների արժեքները խեղաթյուրող  վարքագծից եւ գործելակերպից, գործադրել անհրաժեշտ քաղաքական կամք եւ ջանքեր ազատ, արդար ընտրությունների իրականացման,  լեգիտիմ իշխանություն ձեւավորելու համար։ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը ջանք չխնայեն հող նախապատրաստելու, որպեսզի Հայաստանի հասարակությունը ու հայ ժողովուրդը միավորվի եւ միասին, միահամուռ կերպով գտնի լուծումներ ստեղծված բազմաշերտ ճգնաժամից դուրս գալու համար։

ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում չտրվել սադրանքների, մանիպուլյացիաների, չոտնահարել ուրիշների իրավունքները, հարգել այլ քաղաքացիների ազատ կամքն ու խոսքի իրավունքը։ Ակնկալում ենք փոխադարձ զսպվածություն եւ խոհեմություն բոլոր քաղաքական ուժերի համակիրների կողմից։

Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու ընտրությունների դիտորդական առաքելություններ իրականացնող միջազգային կառույցներին ապահովել առավելագույն անաչառություն, անկողմնակալություն եւ թափանցիկություն դիտորդության ժամանակ  եւ  ընտրություններից հետո երկխոսությունը Հայաստանի իշխանությունների հետ կառուցել ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, օրենքի գերակայության հարգման սկզբունքի վրա։

Հայտարարությունը բաց է միանալու համար

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիա

Կանանց ռեսուրսային կենտրոն

արտահերթ ընտրություններ 2021
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հրապարակվել է ընտրողների ընդհանուր թիվը
հաջորդը
ԱՄՆ կաթոլիկ եկեղեցին՝ ընդդեմ Բայդենի

Նման հոդվածներ

8-րդ գումարման խորհրդարանի կազմը

17:55 | 22.07.2021

Մանդատից հրաժարվել է 20 թեկնածու

18:54 | 21.07.2021

«Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները

16:03 | 20.07.2021

Քոչարյանը հրաժարվել է մանդատից

22:38 | 19.07.2021

ՍԴ-ն անփոփոխ թողեց ԿԸՀ-ի որոշումը

21:37 | 17.07.2021

ՍԴ-ն հուլիսի 9-ին կքննի դիմումները

17:49 | 05.07.2021

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իսրայելը հարձակվել է Դամասկոսի վրա

    16:04 | 31.03.2023
  • Դոնալդ Թրամփը կկանգնի դատարանի առջեւ

    15:38 | 31.03.2023
  • Թուրքիայի մեջլիսը քվեարկել է հօգուտ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը

    14:55 | 31.03.2023
  • Սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր...

    14:00 | 31.03.2023
  • Ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել....

    22:14 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 2

    Առերեսվել իրականությանը

  • 3

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« Մյս   Հլս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա