• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման համաձայնագրեր

aliq 18:19 | 01.07.2021
aliq 18:19 | 01.07.2021
government Armenia

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Լատվիայի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեհաստանի կառավարությունների միջեւ «ՀՀ եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությունները:

Համաձայնագրի միջոցով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման եւ անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլեւս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին, եւ դյուրացնել այդպիսի անձանց տարանցումը:

Համաձայնագիրը  հնարավորություն է ընձեռում ԵՄ անդամ բոլոր պետությունների  հետ սահմանել եւ իրականացնել  միասնական ընթացակարգեր` կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող  անձանց  հետընդունման հարցերում:

Լեհաստանից 2014-2019 թվականներին ստացվել է ռեադմիսիոն 91 հայց 130 անձանց վերաբերյալ։ Լատվիայից դեռեւս ռեադմիսիոն հայցեր չեն ստացվել։

Հայաստանը ռեադմիսիայի վերաբերյալ  երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ:

Վերջին տարիներին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի շրջանակում ստացվող ռեադմիսիոն հայցերի թվի էական աճ է նկատվում:

Այսպես՝ 2012-2017-ին ստացվել են ռեադմիսիոն 1446 հայց 2812 անձանց մասին, 2018-ին՝ 1030 հայց 2045 անձանց մասին, իսկ 2019-ի հունվար-նոյեմբերին՝ 803 հայց 1647 անձանց մասին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վատիկանում Լիբանանին նվիրված հանդիպում Արամ Ա-ի նախաձեռնությամբ
հաջորդը
Հայ ռազմագերիները, Խծաբերդն ու Հին Թաղերը

խմբագրական

Անկյուն քշվածը

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Ադրբեջանի ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

    20:45 | 17.08.2022
  • Հոգեհանգստյան կարգ եւ լռության րոպե

    20:20 | 17.08.2022
  • Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

    19:52 | 17.08.2022
  • Էլեկտրաէներգիայի պահանջարկը նվազել է 3,7%-ով

    19:21 | 17.08.2022
  • Զենք էր տարվելու խորհրդարան, եւ Կարո Փայլանը սպանվելու...

    18:58 | 17.08.2022

ընտրանի

  • 1

    Երազում եմ, որ պատերազմն օր առաջ ավարտվի

  • 2

    Վիկտորյայի երկու պատերազմները

  • 3

    ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ

  • 4

    Նրանք ուժեղ են թե՛ Նիկոլ Փաշինյանից, թե՛ մեր...

  • 5

    Պայթուցիկ սարքերի մասին ահազանգերի շարք Գյումրիում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա