• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հանդուրժողականության թեմայով լրագրողական մրցույթի հաղթողները

aliq 12:00 | 07.07.2021
aliq 12:00 | 07.07.2021
Eurasia PF journalists prize

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ամենամյա լրագրողական մրցույթի շրջանակում Ալիք Մեդիա Հայաստանի «Սերենա Ալ Հաջ։ Կրոնն ընտրություն է» հոդվածի համար առաջին մրցանակի են արժանացել նյութի հեղինակներ Անի Նազարյանը եւ Աղաբեգ Սիմոնյանը։

ԵՀՀ-ն հուլիսի 6-ին կրոնական եւ ազգային փոքրամասնությունների մասին հանդուրժողականության թեմայի շուրջ լավագույն լրագրողական նյութի համար հանձնել է ինը մրցանակ, որոնցից երեքը՝ խրախուսական։ Այս տարի հանձնվել են երկուական առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակներ։

Առաջին մրցանակի է արժանացել նաեւ Ժաննա Պողոսյանը «Հորս արեւ, ես հայերեն չեմ խոսում» կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երեւանում» հոդվածի համար։

«Մեզ պակասեց խելքը, դասերը չսովորելը». արցախցի երեխաների մտքերը» եւ «Իսկ սարերի ետեւում պատերազմ էր․․․» նյութերի համար երկրորդ մրցանակներ են ստացել Անահիտ Հարությունյանն ու Կուշանե Չոբանյանը։

Երրորդ մրցանակի են արժանացել Սոնա Մարտիրոսյանը «Այլազգի ու այլադավան բնիկ երեւանցիները․ բոշաներ» եւ Սեդա Ղուկասյանը «Բացելով փակ շղթան. Եզդի աղջիկները պայքարում են սովորելու իրավունքի համար» նյութերի համար։

Մրցանակներ են տրվել Հովիկ Մխիթարյանին «Վհուկների որս» նյութի համար, Վարդան Ջալոյանին՝ «Կրքեր Ստամբուլյան Կոնվենցիայի Շուրջը», «Խաղաղությունը եւ Քրիստոնեական Եկեղեցիները», «Եղբայր Եմք Մենք». Ֆրանցիսկոս Պապի Նոր Շրջաբերականը», «Աղվանից Եկեղեցին. Ո՞վ Կարող Է Հավակնել Նրա Ժառանգության» հոդվածների համար, Մարինա Սայանին՝ «Արփինե Ներսիսյան եւ Մաուրո Սորենտի. հայ-իտալացի զույգի սիրո պատմությունը», «Կռիվ ու սեր», «Մուհամեդ Քամալ-Անի Հակոբյան զույգի ծանոթության պատմությունը» տեսաշարի համար։

Միջոցառմանը ներկա են եղել եւ մրցանակները հանձնել են Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ամենամյա լրագրողական մրցույթն իրականացվում է 2015-ից: Մրցույթը նպատակ ունի խրախուսելու Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության եւ բազմազանության վերաբերյալ հավասարակշռված եւ նրբանկատ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի փոքրամասնություն կազմող համայնքների նկատմամբ հասարակության հանդուրժողական եւ հարգալից վերաբերմունքի ձեւավորմանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նիդերլանդները ճանաչել է եզդիների ցեղասպանությունը
հաջորդը
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծողները՝ Նոբելյանի արժանի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 2

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 3

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 4

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • 5

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն