• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

«Թալիբանը» դեմ է թուրքական ուժերի ներկայությանը

aliq 17:25 | 13.07.2021
aliq 17:25 | 13.07.2021
taliban

«Թալիբան» արմատական շարժումը Աֆղանստանի TV1 հեռուստաալիքի եթերում նախազգուշացրել է, որ կգրոհի թուրքական ուժերի վրա, եթե դրանք մնան Աֆղանստանի տարածքում:

Մեկ ամիս առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության դեպքում Թուրքիան պատրաստ է պահպանելու իր զորակազմը Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո։

«Աֆղանների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելով եւ նրանց ազգային շահերին հակասելով՝ թուրքական ղեկավարությունը չկշռադատված որոշում է ընդունել։ Օտարերկյա զորքերի անվան տակ եւ առհասարակ ցանկացած պատրվակով Աֆղանստանի տարածքում մնալը շարժումը կդիտի որպես բռնակցում եւ կպայքարի զավթիչների դեմ»,- մասնավորապես ասված է թալիբների հայտարարության մեջ:

Թալիբները Թուրքիայի ղեկավարությանը հորդորել են հրաժարվել երկու երկրների մահմեդական ժողովուրդների միջեւ խնդիրներ ստեղծող որոշումից՝ ընդգծելով, որ եթե թուրք պաշտոնատար անձինք չվերանայեն որոշումը, «Թալիբանի» կողմնակիցները դուրս կգան Աֆղանստանում թուրքական ուժերի դեմ:

Թալիբները զգուշացրել են, որ պատասխանատվությունը կընկնի նրանց վրա, ովքեր միջամտում են ուրիշի գործերին եւ նման չկշռադատված որոշումներ են ընդունում:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 14-ին հայտարարել էր Աֆղանստանում առաքելությունն ավարտելու մասին: Սպիտակ տունը հույս ունի, որ ամերիկյան զորքերի՝ մայիսին մեկնարկած դուրսբերումը կավարտվի օգոստոսի վերջին:

Անցյալ շաբաթ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները 90 տոկոսով ավարտել է Աֆղանստանից զորակազմի դուրսբերման գործընթացը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մուտքի արգելքը կվերացվի
հաջորդը
Բաքվի ռազմավարի պուրակը «զարհուրելի» է որակել

խմբագրական

Հայկն ու Բելը մարզական ասպարեզում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Եվրամիությանը ղազախական նավթ գնելու առաջարկ է արել

    13:15 | 06.07.2022
  • Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ապատեղեկատվություն է տարածել

    12:49 | 06.07.2022
  • ՌԴ-ն չի մասնակցի Երեւանի «Մանկական Եվրատեսիլ»-ին

    12:24 | 06.07.2022
  • Գործողությունների համատեղ ծրագրի շուրջ համաձայնության չեն եկել

    12:00 | 06.07.2022
  • Սանկտ Պետերբուրգից Երեւան չվերթերի մեկնարկը տրվել է

    22:33 | 05.07.2022

ընտրանի

  • 1

    Հայկն ու Բելը մարզական ասպարեզում

  • 2

    Լարսը բացվում-փակվում է, ծիրանը՝ փչանում

  • 3

    «Միջազգային» գյուղ՝ տեղական խնդիրներով

  • 4

    Կարակալպակստանի կարգավիճակում փոփոխություն չի մտցվի․ Միրզիոեւ

  • 5

    Ինչո՞ւ են մարդիկ դավաճանում հայրենիքը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա