• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱԺ անդրանիկ նիստի օրակարգը

aliq 12:15 | 02.08.2021
aliq 12:15 | 02.08.2021
The first session RA National Assembly

Ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նիստը մեկնարկել է Արցախյան վերջին պատերազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Նիստը վարում է տարիքով ամենաավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։ Նշելով, թե հպարտ է, որ որպես տարիքով ավագ պատգամավոր իրեն հնարավորություն է ընձեռվում բացելու ինչպես 6-րդ, 7-րդ, այնպես էլ 8-րդ գումարման ԱԺ-ի նստաշրջանը՝ Հասանովը բոլոր պատգամավորներին հանդուրժողականության կոչ է արել։

ՀՀ հիմնի հնչելուց հետո նիստին ներկա Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Տերունական աղոթքն է կարդացել եւ օրհնել նորընըտիր ԱԺ-ի աշխատանքը։ Այնուհետեւ ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Ութերորդ գումարման խորհրդարանի պատգամավորները երդմամբ ստանձնել են լիազորությունները:

«Հայաստան» խմբակցությունը ԱԺ-ում է Սյունիքի կալանավորված համայնքի ղեկավարների՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի լուսանկարներով շապիկներով։ Նրանցից երկուսը՝ Մխիթար Զաքարյանը եւ Արթուր Սարգսյանը, դաշինքի պատգամավորներ են։

ԱԺ անդրանիկ նիստի օրակարգում ընդգրկված է  7 հարց՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում, ԱԺ նախագահի ընտրություն,ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, կառավարության առաջարկությամբ՝ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, կառավարության ծրագրին հավանություն տալու հարց։

Ըստ ԿԸՀ տվյալների՝ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքը (5.23%) խորհրդարան է անցել իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բելառուսցի մարզուհին ապաստան կխնդրի
հաջորդը
Ավելի քան 1000 ուխտավոր այցելել է Ամարաս

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն