• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Օգնություն հայցողներին հալածում են

aliq 15:29 | 07.08.2021
aliq 15:29 | 07.08.2021
Help Turkey

Թուրքիայում հետաքննություն է սկսվել անտառային հրդեհների բռնկումից հետո սոցցանցերում տարածված #HelpTurkey հեշթագով հրապարակումների դեմ։ Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ սոցցանցերում օգնության կոչ էին արել հուլիսի 28-ից երկրի բազմաթիվ նահանգներում մոլեգնող մեծածավալ անտառային հրդեհները մարելու խնդրանքով:

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը հայտարարել է, որ դրանց հեղինակների նկատմամբ հետաքննություն կիրականացվի։ Դատախազությունը նշել է, որ որոշ անձինք ու խմբեր իրենց իրական կամ կեղծ հաշիվների օգնությամբ փորձում են հանրության մեջ մտահոգություններ ու տագնապ տարածել ու ստորացնել Թուրքիայի Հանրապետությունն ու նրա կառավարությունը։

Թուրք իրավապաշտպան Թուրգութ Քոզանը նշել է, որ նման հրապարակումները հետեւել են գյուղանտեսության եւ անտառտնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլի հայտարարությանը, թե Թուրքիան հրդեհաշիջման ինքնաթիռներ չունի։ Իրավաբանն ընդգծել է, որ օգնություն խնդրելը մարդկային պահանջ է, եւ միանգամայն բնական է, որ այրվող անտառները տեսնող քաղաքացիներն օգնություն են խնդրում։ Այնինչ իշխանությունն անտարբեր է այդ կոչերի նկատմամբ։

Քոզանը շեշտել է, որ օգնության ճիչը չի կարող հանցանք համարվել՝ ընդգծելով, որ նման խնդիր չէր ծագի, եթե Թուրքիան իրավամբ իրավական պետություն լիներ, ինչպես ասված է Թուրքիայի Հանրապետության սահմանադրությունում։

«Օգնության հայցումը հանցանք համարող պետությունը ուղղակի ցեղապետություն է։ Նման հետաքննությունները  պատմության մեջ պետք է գրվեն ու որպես սխալի օրինակ ցուցադրվեն եւ ուսուցանվեն»,- ընդգծել է իրավապաշտպանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ավելի շատ վստահում են գերմանական մամուլին
հաջորդը
Դիմել են հերթական սադրանքին

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրամադրող բուհերի ցանկը

    16:48 | 30.03.2023
  • Շրջափակման հետեւանքով Արցախն օրական կորցնում է առնվազն 1,9...

    15:59 | 30.03.2023
  • Ադրբեջանցիները կրակել են Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ

    15:18 | 30.03.2023
  • Գագաթնաժողովում ընդունված հռչակագրին Հայաստանը միացել է վերապահումով

    14:36 | 30.03.2023
  • Ռուս-ուկրաինական պատերազմը կհարվածի ընթացիկ տարվա գլոբալ տնտեսական աճի...

    14:06 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 3

    Ղարաբաղյան պոեմ

  • 4

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 5

    Արեւմուտքը տարբեր հիմքեր կգտնի, որ ՀՀ-ի օգտին ընդունված...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա