• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

ՌԴ չայցելելու եւ Աֆղանստանն անհապաղ լքելու կոչ

aliq 16:41 | 07.08.2021
aliq 16:41 | 07.08.2021
US State Department

Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ ԱՄՆ պետքարտուղարությունը թարմացրել է Ռուսաստանի վերաբերյալ իր ճանապարհորդային ուղեցույցները՝ ամերիկացիներին կրկին ՌԴ չայցելելու կոչ անելով:

Գերատեսչությունը նշել է դեպքեր, երբ ռուսաստանցի պաշտոնյաներն առանց պատճառի հարցաքննել կամ սպառնացել են ՌԴ այցելած կամ այնտեղ բնակվող ԱՄՆ քաղաքացիներին, նրանց թվում՝ նախկին եւ ներկա պետպաշտոնյաներին ու զինծառայողներին, ինչպես նաեւ գործարարներին:

Նախքան մեկնելը ծանրութեթեւ անել

«Ռուսաստանում ամերիկացիները կարող են դառնալ հալածանքների, չարաշահումների եւ շորթումների զոհեր»,- զգուշացրել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հավելելով, որ պետպաշտոնյաները պետք է ծանրութեթեւ անեն Ռուսաստան մեկնելու անհրաժեշտությունը:

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ ռուսական հատուկ ծառայությունները կեղծ մեղադրանքներով ձերբակալել են ԱՄՆ քաղաքացիներին, փակ դատավարությունների ընթացքում առանց որեւէ ապացույցի դատապարտել: Ռուս պաշտոնյաները կարող են անհիմն հետաձգել կալանավորված ամերիկացիներին հյուպատոսական օգնության տրամադրումը:

Պետքարտուղարությունը զգուշացրել է նաեւ, որ Ռուսաստանի իշխանությունները տեղական օրենքները կամայականորեն են կիրառում ԱՄՆ քաղաքացի կրոնական առաջնորդների նկատմամբ եւ կասկածելի քրեական հետաքննություն սկսում կրոնական գործունեությամբ զբաղվող ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ:

Պետդեպը շեշտել է նաեւ, որ ռուսական անվտանգության ծառայությունները եւս գնալով էլ ավելի կամայականորեն են կիրառում տեղական օրենքները «անցանկալի» համարվող օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների նկատմամբ, եւ ԱՄՆ քաղաքացիները պետք է խուսափեն աշխատանքի բերումով կամ հասարակական կազմակերպություններում կամավոր գործունեություն ծավալելու համար Ռուսաստան այցելելուց:

Երկքաղաքացիները խոցելի են

Ըստ պետքարտուղարության՝ Ռուսաստանը հատուկ սահմանափակումներ է կիրառում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի երկքաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ եւ կարող է հրաժարվել այդ անձանց ամերիկյան քաղաքացիությունը ճանաչելուց՝ ներառյալ հյուպատոսական օգնությունից նրանց զրկելն ու վերջիններիս Ռուսաստանից հեռանալու խոչընդոտումը:

«Ռուսաստանում չեն երաշխավորվում խաղաղ հավաքների եւ խոսքի ազատության իրավունքները, եւ ԱՄՆ քաղաքացիները պետք է խուսափեն քաղաքական կամ սոցիալական բողոքներին մասնակցելուց»,- ասված է հայտարարության մեջ:

Ահաբեկչության վտանգը աչքի առաջ ունենալով

Գերատեսչությունը նաեւ զգուշացրել է, որ միջազգային եւ տեղական ահաբեկչական կազմակերպությունները, ինչպես նաեւ ծայրահեղական գաղափարախոսություն կրող անձինք շարունակում են ահաբեկչություններ ծրագրել Ռուսաստանում:

«Ահաբեկիչները կարող են առանց նախազգուշացման հարձակում գործել՝ թիրախավորելով զբոսաշրջային վայրերը, տրանսպորտային հանգույցները, շուկաները կամ առեւտրի կենտրոնները, կառավարական շենքերը, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, զբոսայգիները, խոշոր մարզական եւ մշակութային իրադարձությունները, կրթական հաստատությունները, օդանավակայանները եւ այլ հասարակական վայրեր»,- նշված է հայտարարության մեջ:

Որքան հեռու, այնքան վտանգավոր

Պետքարտուղարությունը նշում է, որ ԱՄՆ իշխանությունների՝ Ռուսաստանում ամերիկացի քաղաքացիներին սովորական եւ արտակարգ իրավիճակների ծառայություններ մատուցելու կարողությունը խիստ սահմանափակ է, հատկապես Մոսկվայում դեսպանատնից եւ հյուպատոսություններից հեռու գտնվող տարածքներում, քանի որ Ռուսաստանի կառավարությունը սահմանափակել է դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը եւ կասեցվել է հյուպատոսական ծառայությունների մատուցումը:

Աֆղանստանում իրավիճակն օրհասական է

Աֆղանստանում ամերիկյան զինված ուժերի դուրսբերումից հետո իրավիճակն օրեցօր ավելի է սրվում, կառավարական ուժերի եւ թալիբների միջեւ հակամարտությունը ժամ առ ժամ ուժգնանում է:

Դրանով պայմանավորված՝ Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է հասանելի չվերթներից օգտվելով անհապաղ լքել Աֆղանստանը:

«Հաշվի առնելով անվտանգային պայմաններն ու անձնակազմի կրճատումը՝ ԱՄՆ քաղաքացիներին աջակցություն տրամադրելու դեսպանատան հնարավորությունները խիստ սահմանափակ են անգամ Քաբուլում»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ:

Դեսպանությունը թռիչքի տոմս գնելու հնարավորություն չունեցող ԱՄՆ քաղաքացիներին անգամ առաջարկել է թռիչքի տոմսի համար փոխառությամբ գումար տրամադրել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դիմել են հերթական սադրանքին
հաջորդը
Բաչկովը Հայաստանի դրոշակակիր

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրամադրող բուհերի ցանկը

    16:48 | 30.03.2023
  • Շրջափակման հետեւանքով Արցախն օրական կորցնում է առնվազն 1,9...

    15:59 | 30.03.2023
  • Ադրբեջանցիները կրակել են Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ

    15:18 | 30.03.2023
  • Գագաթնաժողովում ընդունված հռչակագրին Հայաստանը միացել է վերապահումով

    14:36 | 30.03.2023
  • Ռուս-ուկրաինական պատերազմը կհարվածի ընթացիկ տարվա գլոբալ տնտեսական աճի...

    14:06 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 3

    Ղարաբաղյան պոեմ

  • 4

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 5

    Արեւմուտքը տարբեր հիմքեր կգտնի, որ ՀՀ-ի օգտին ընդունված...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա