• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հնդկաստանում դպրոցները փակվել են վիրուսի պատճառով

aliq 20:47 | 31.08.2021
aliq 20:47 | 31.08.2021
India School closed

Ըստ հնդկական Hindustan Times պարբերականի՝ Հնդկաստանի Ուտար-Փրադեշ նահանգի իշխանությունները կարգադրել են 1-8-րդ դասարանների համար փակել դպրոցները՝ տենգե տենդին բնորոշ անհայտ հիվանդության բռնկման պատճառով: Ուտար-Փրադեշ նահանգի գլխավոր քարտուղարի առողջապահական հարցերի գծով տեղակալ Ամիտ Մահան Պրասադը հայտնել է, որ հնարավոր է՝ հիվանդությունը դենգե (մլակային) տենդի հետեւանք է:

Հնդկաստանում մոտ 70 մարդ է մահացել այս չբացահայտված հիվանդության պատճառով: Ուտար Պրադեշ նահանգը հայտնել է վերջին մեկ շաբաթում անհայտ տենդային վիրուսի պատճառով 68 մարդու մահվան մասին: Ըստ Հնդկաստանի առողջապահության նախարարության՝ մահացածներից 40-ը երեխաներ են:

Մահվան դեպքերից 12-ը գրանցվել է վերջին մեկ օրում: Հիվանդներից ոմանք ունեցել են դենգե տենդին բնորոշ ախտանշաններ՝ բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ, մկանային ցավ, սրտխառնոց եւ լիմֆատիկ հանգույցների մեծացում:

«Իրավիճակը շրջաններում տագնապ է առաջացնում: Ճահճացումը, սանիտարական պայմանների բացակայությունը հիվանդության տարածման պատճառներ են»,- տեղի լրատվամիջոցի հետ զրույցում ասել է բժիշկ Մանիշ Ասիջան:

Իշխանությունները նշել են, որ բարձր ջերմաստիճանի ու հորդառատ անձրեւներով պայմանավորված խոնավության պատճառով տուժած շրջանները կատարյալ վայր են դարձել արնախում միջատների միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների տարածման համար:

Ըստ ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալության՝ «Ռոսպոտրեբնադզորը» գնահատել է տենդի անհայտ վիրուսի՝ Հնդկաստանից Ռուսաստան ներթափանցելու հնարավորությունը:  Ծառայությունը  հաղորդել է, որ երկու երկրների միջեւ ընդհանուր սահմանների բացակայությունը եւ ՌԴ տարածքում սանիտարական հսկողության միջոցառումների իրականացումը նվազագույնի են հասցնում Հնդկաստանից վիրուսի ներթափանցումը երկիր:

Բժշկական տեղեկանք

Դենգե տենդը արեւադարձային հիվանդություն է, որի աղբյուր կարող են լինել հիվանդ մարդը, կապիկները եւ չղջիկները։ Դենգե տենդի փոխանցողը Aedes aegypti ցեղի մոծակներն ու մժեղներն են։ Հիվանդությունը տարածված է արեւադարձային եւ մերձարեւադարձային տարածաշրջաններում։ Հանդիպում է Հարավային եւ Հարավարեւելյան Ասիայում, Օվկիանիայում եւ Կարիբյան ավազանում։ Հիվանդությունն ի հայտ է գալիս մոծակի խայթոցից 3-14 օրվա ընթացքում։ Ռիսկային խմբերն են երեխաները եւ մեծահասակները։

Առողջության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ դենգեն հատուկ բուժում չունի, իսկ դրա դեմ պատվաստանյութը կարելի է կիրառել արդեն մեկ անգամ այդ տենդով հիվանդացած մարդկանց նկատմամբ:

Ավելի վաղ դենգե տենդը դասվել է 10 մահացու՝ սիֆիլիս, որովայնային տիֆ, պոլիոմիելիտ, բուբոնային ժանտախտ, բորոտություն, խոլերա եւ այլ հիվանդությունների շարքին, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում
հաջորդը
Թաթուլ Հակոբյանի զրույցը Համո Սուքիասյանի հետ
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Օտարերկրացի եւ սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները

    20:56 | 02.06.2023
  • Չինաստանը Հանրայինի նոր հեռուստաստուդիայի համար 10 միլիարդ դրամ...

    20:12 | 02.06.2023
  • Դատավորների աշխատավարձը կբարձրանա եւս 60 %-ով

    19:29 | 02.06.2023
  • Երեւանի դիրքորոշումն ի գիտություն ենք ընդունում. Պեսկով

    18:56 | 02.06.2023
  • Մոսկվայում քննարկվում են հայ-ադրբեջանական սահմանի հատման տեխնիկական հարցերը

    18:24 | 02.06.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանում հասարակությունը ծերացել է

  • 2

    Անշարժ գույքն առանց պայմանագրի վարձակալության տվողները կարող են...

  • 3

    Հայաստանը կկարողանա՞ ամերիկյան ռեակտորներ ներդնել եւ դուրս գալ...

  • 4

    X պահը մեր դռներն է ծեծում

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա