• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՀայաստանՄենք

Հոգեկան առողջության համար վտանգավոր նախարարը

Մհեր Արշակյան 13:23 | 09.09.2021
Մհեր Արշակյան 13:23 | 09.09.2021
Covid-19 test

Թույլ տվեք ասել՝ մեր առողջապահության նախարարի գլխի հետ ինչ-որ բան այն չէ։ Երեկ այս կինն առանց աչք թարթելու հայտարարել է՝ հոկտեմբերի 1-ից անձը պետք է երկու շաբաթը մեկ հավաստի իր վարակակիր չլինելու փաստը ՊՇՌ բացասական թեստով ու դա Սահմանադրության, օրենքի շրջանակներում է։

Մի կողմ թողնենք, որ նրա հրամանն ուղղակիորեն հակասում է Սահմանադրությանը եւ օրենքներին ու այս կինն իր հայտարարության հաջորդ վայրկյանին պետք է արդեն հրաժարականի դիմում ունենար ձեռքին, քանզի իր անձնական քմահաճույքը դարձրել է Սահմանադրություն ու օրենք։

Բայց «խոխմը» հետո է գալիս։ Այս կինն ասում է, թե դա չի վերաբերվում քաղաքական պաշտոն զբաղեցնողներին։ Հիմա պա՞րզ է, թե ՔՊ-ականներն ինչ են հասկանում լեգիտիմություն ասելով։ Ուրեմն հարկեր վճարող ուսուցիչն ընկնում է պարտադրանքների տակ, իսկ նրա հարկերով ապրող նախարարները, փոխնախարարները, պատգամավորները ազատ են ՊՇՌ թեստերից։ Մարդը չի ասում, որ սրանք պատվաստված են։ Ասում է՝ ազատ են։ Որովհետեւ չպատվաստված քաղաքական պաշտոնյաներ կան։ Ու նրանք վեր են Սահմանադրությունից։ Կարճ ասած՝ առողջապահության նախարարությանը մի հայտարարություն է պակասում՝ առողջապահության նախարարը վտանգավոր է ձեր աոողջությանը։

Այս կինը չի հասկանում, որ հայտարարություններ անելով չէ, այլ օրենքներ սահմանելով։ Այսինքն, պետք է մտնել ԱԺ եւ հակաօրինական հռչակել չպատվաստվելը։ Թող էլի հակասի Սահմանադրությանը, ըստ որի մարմինը անձի սեփականությունն է եւ ինքն է որոշում ինչպես տնօրինել այն, նրա փոխարեն ոչ ոք իրավունք չունի տնօրինել նրա մարմինն առանց իր համաձայնության։

Ոչ ոք ինքնասպանությունը հակասահմանադրական չի համարել, հակասահմանադրական է ինքնասպանության դրդելը, հասցնելը (էվթանազիան համաձայնեցված ինքնասպանություն է, բայց այն հետապնդվում է օրենքով, որովհետեւ դա միջամտությամբ իրականացվող ինքնասպանություն է)։ Ոնց որ ասի՝ հոկտեմբերի 1-ից մարդը պիտի հավաստի, որ չի ծխում, փոխանակ ասի, որ ծխողների մեկուսացումն է պարտադիր։

Եթե, այնուամենայնիվ, օրենքի շրջանակներում է չվարակվածությունը հավաստելը, ինչո՞ւ ուսուցիչներին չեք պարտադրում պատվաստվել, այլ շարունակում եք պնդել, որ պատվաստվելը կամավոր է։ Չեք հայտարարում, որովհետեւ ոչ թե պատվաստվելն է պարտադիր, այլ՝ ՊՇՌ թեստ ունենալը։ Այսինքն, ձեր արեւին օրենքում ճեղք եք գտել հանրային շահ պնդելու՝ մի պատվաստվեք, վարակվեք ինչքան ուզում եք, բայց ՊՇՌ բացասական թեստ ունենալը պարտադիր է։ Սա այն է, ինչը պետությանը ոչ մի Սահմանադրություն չի արգելում։

Իսկ ՊՇՌ թեստը, ընկերներ, վճարովի է, 9500 դրամից մինչեւ 17 հազար դրամ։ Ահա թե ինչից պիտի վախենա չպատվաստվողը։ Նա երկու շաբաթը մեկ պետք է այսքան գումար ծախսի թեստի վրա։

Բայց որպեսզի նման բան պարտադրես, նախ պետք է ունենաս պատվաստանյութերի ողջ տեսականին, որպեսզի մարդը ընտրի։ Երկրորդ՝ պիտի երաշխավորես, որ բացասական հետեւանքները փոխհատուցվում են։ Երրորդ՝ պատվաստանյութերի արդյունավետությունը պետք է մանրամասնվի։ Նույնիսկ բժիշկները միասնական չեն պատվաստման արդյունավետության հարցում, քանի որ ոչ մի պատվաստանյութ տարիների փորձաքննություն չի անցել։

Անձամբ ես պատվաստվել եմ եւ բոլորին կոչ եմ անում պատվաստվել։ Բայց, գրողը տանի, ովքե՞ր են նրանք, որոնց ՊՇՌ թեստ ունենալը, այսինքն, չպատվաստվելը պարտադիր չէ։ Նրանք, ի՞նչ է, հենց պատվաստանյո՞ւթն են։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատերազմի դասերը Human Rights Watch-ի աչքերով
հաջորդը
Վանա լիճը ցամաքո՞ւմ է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • 5

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն