• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պատերազմի դասերը Human Rights Watch-ի աչքերով

aliq 13:18 | 09.09.2021
aliq 13:18 | 09.09.2021
Human rights watch

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը «Պատերազմի դասերը» վերնագրով զեկույց է հրապարակել ղարաբաղյան վերջին պատերազմի վերաբերյալ։

Իրավապաշտպան կառույցն ընդգծել է, որ ղարաբաղյան վերջին պատերազմի հենց առաջին օրը երեխաներ են զոհվել․ 2020-ի սեպտեմբերի 27-ին Մարտունու շրջանում արկի պայթունից սպանվել է 9-ամյա Վիկտորիա Գեւորգյանը։ Նույն օրն Ադրբեջանի Նավթալան քաղաքում արկից զոհվել են 13-ամյա Շահրիյար Գուրբանովը, նրա զարմիկը՝ 14 տարեկան Ֆիդան Գուրբանովան, եւ ընտանիքի մեծահասակ 3 այլ անդամ։

Human Rights Watch-ը, տարբեր աղբյուրների հրապարակած փաստաթղթերին հղում անելով, նշել է, որ ղարաբաղյան վերջին պատերազմում սպանվել է ավելի քան 150 խաղաղ բնակիչ: Զոհերի թվում առնվազն 10 ադրբեջանցի երեխա կա: Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված լքել են տները, մեծաթիվ տներ ավերվել են:

Հայկական կողմից վնասվել կամ ավերվել է առնվազն 71 դպրոց, որոնց թվում՝ երկուսը Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ 54 ադրբեջանական դպրոց։

2020-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում կար 220 դպրոց, որտեղ սովորել է մոտ 24 հազար աշակերտ։ Նոյեմբերի դրությամբ, այդ դպրոցներից 107-ը, որտեղ գրանցված էր 6834 աշակերտ, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Այդ տարածքներում բնակվող հայերը տեղափոխվել են Հայաստան կամ Ղարաբաղում հայերի հսկողության տակ մնացած շրջաններ, որտեղ աշակերտների համար դպրոցներ վերաբացելու հարցում մեծ դժվարություններ կան: Շատ դպրոցական շենքեր առնվազն մասամբ վերանորոգվել են, բայց որոշ դպրոցներ ըստ էության դատարկ են մնացել՝ անվտանգության նկատառումներով:

Human Rights Watch-ն ընդգծել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, դպրոցներ կառուցելուն ու վերանորոգելուն զուգընթաց,  պարտավոր են երաշխավորել, որ բոլոր երեխաները, ներառյալ հաշմանդամություն ունեցողները, այս ուսումնական տարում դպրոցի հասանելիության հնարավորություն կունենան:

Հայաստանը 111 երկրների շարքում հավանություն է տվել Անվտանգ դպրոցների հռչակագրին, որը կարեւորում է կրթության պաշտպանությունը զինված հակամարտությունների ժամանակ:

Human Rights Watch-ը պնդել է, որ Ադրբեջանը պետք է հետաքննի բոլոր այն դեպքերը, երբ իր ուժերը ռազմական թիրախներ են տեղադրել դպրոցների մոտ: Այդ երկիրը նաեւ պետք է միանա Անվտանգ դպրոցների հռչակագրին:

Զեկույցում ընդգծված է, որ հակամարտությունը եւ դրա հետեւանքները ցույց են տալիս կրթությունը հարձակումներից պաշտպանելու համապարփակ նորմերի նկատմամբ պարտավորությունների ամրապնդման անհրաժեշտությունը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀԱՊԿ-ը պատրաստ է ցանկացած սցենարի
հաջորդը
Հոգեկան առողջության համար վտանգավոր նախարարը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 3

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն