• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ընդունել է խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

aliq 15:07 | 09.09.2021
aliq 15:07 | 09.09.2021
Mikhail Kosobokov

ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին եւ Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Դմիտրի Օվչարովին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:

Գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին պաշտոնը ստանձնելու առթիվ շնորհավորելով՝ Արշակ Կարապետյանը հաջողություններ է մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում:

Նախարարը ՌԴ 102-րդ ռազմական բազայի հրամանատարի պաշտոնում նշանակվելու առիթով շնորհավորել է նաեւ գնդապետ Դմիտրի Օվչարովին եւ կարեւորել Հայաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան ստորաբաժանման դերն ու նշանակությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաեւ Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությանն ուղղված ջանքերը։

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

Միխայիլ Կոսոբոկովը նախկինում զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը։ 2014-2017-ին նա եղել է Աբխազիայում ռուսական 7-րդ ռազմական բազայի հրամանատարը։

Նախորդ շաբաթ Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի առաջին եւ արդեն նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովն ավարտեց խաղաղապահ առաքելությունը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հանել КЗакВО-ի քարտեզը եւ ճշտել մեր երկրի սահմանները
հաջորդը
Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն