• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հանդիպում աղմկահարույց համաձայնագրից հետո

aliq 14:11 | 04.10.2021
aliq 14:11 | 04.10.2021
Jean-Yves Le Drian

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հոկտեմբերի 5-ին կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսն ավելի վաղ հայտնել էր, որ Բլինքենը հոկտեմբերի 4-6-ը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի ղեկավարության հետ:

Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների՝ անվտանգության ոլորտում նոր գործընկերություն AUKUS-ի ստեղծման մասին սեպտեմբերի 15-ին արված համատեղ հայտարարությունից հետո Փարիզը խորհրդատվությունների համար անհապաղ հետ էր կանչել Միացյալ Նահանգներում եւ Ավստրալիայում իր դեսպաններին:

ԱՄՆ-ը եւ Ավստրալիան ափսոսանք էին հայտնել դեսպաններին հետ կանչելու Ֆրանսիայի որոշման կապակցությամբ՝ շեշտելով, որ առաջիկայում կփորձեն լուծել տարաձայնությունը։ Վաշինգտոնից եւ Կանբերայից դեսպաններին հետ կանչելը համարվում է դիվանագիտական աննախադեպ ճգնաժամ։

Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան նախատեսում է հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թեւավոր հրթիռներով եւ ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ առնվազն 8 ատոմային սուզանավ կառուցել, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036-ին:

Այդ պատճառով Ավստրալիան խզել է Ֆրանսիայի հետ կնքված իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը:

Պաշտոնական Փարիզը Ավստրալիայի քայլերն անվանել է «հարված թիկունքից», իսկ Մեծ Բրիտանիայի վարքագիծը որակել իբրեւ «օպորտունիզմի դրսեւորում»: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը դաշնակիցների եւ գործընկերների միջեւ նման վարքագիծն անթույլատրելի է համարել:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, AUKUS-ը համաշխարհային անվտանգության համար կարեւորագույն քայլը որակելով, նշել էր, որ այն որեւէ մեկին դուրս մղելու փորձ չէ: Մեծ Բրիտանիայի վարչապետը Ֆրանսիայի կառավարությանը խորհուրդ էր տվել «հավաքել իրեն» եւ վերջ տալ Ավստրալիայի հետ ռազմական համաձայնագրի խզման թեմային:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մարդասիրական օգնություն ԼՂ Ճարտար գյուղին
հաջորդը
Թուրքիայի քաղաքացիները՝ քրդական հարցի հասցեատեր
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

    23:04 | 30.09.2023
  • Վրացիներն Աստծուն ավելի են վստահում

    20:21 | 30.09.2023
  • Արցախցիներին Ռուսաստան են կանչում

    19:49 | 30.09.2023
  • Կոռուպցիայի համաճարակ. TI Վրաստան

    19:12 | 30.09.2023
  • Ֆրանսիացի լրագրողը մեղադրում է Եվրոպային

    18:48 | 30.09.2023

ընտրանի

  • 1

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 2

    Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

  • 3

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 4

    85-ամյա կինը սկսել է նկարել եւ արդեն օգնում...

  • 5

    Գյումրու թատրոնը արցախահայության կողքին է

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա