• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Եռակողմ դրույթների կոպտագույն խախտում

aliq 14:31 | 11.10.2021
aliq 14:31 | 11.10.2021
prosecutor's office Yerevan

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Մարտակերտի բնակչի սպանության դեպքը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է: Դատախազությունը շեշտել է, որ հետեւողական է լինելու հրադադարի կոպիտ խախտման դեպքի օբյեկտիվ քննության հարցում։

Դատախազության տարածած հայտարարության մեջ նշված է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 13։20-ի սահմաններում, կրակոցներն արձակվել են Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքի վարելահողից մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից։ Տեփնանցը տեղում մահացել է կրծքավանդակի հատվածում ստացած վիրավորումից։

Գլխավոր դատախազությունից նշել են, որ նախքան գյուղատնտեսական աշխատանքները սկսելը, հաշվի առնելով տեղանքի սահմանամերձ լինելը, Մարտակերտի քաղաքային համայնքի եւ Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչների միջնորդությամբ այդ տեղանք էին ներկայացել ռուս խաղաղապահները՝ աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը սկզբում խուսափել է վարել գյուղտեխնիկան, սակայն խաղաղապահներից մեկը առաջարկել է նրա հետ անձամբ նստել խցիկում՝ որպես անվտանգության լրացուցիչ երաշխիք։ Ականատեսների պնդմամբ՝ նրանք մի քանի պտույտ են կատարել։ Դեպքից հետո գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են ոչ միայն այդ, այլեւ սահմանամերձ այլ հատվածներում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն:

Ներգրավել հնարավոր բոլոր ձեւաչափերով

Դատախազությունը շեշտել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի կոպտագույն խախմամբ քաղաքացիական անձի սպանության դեպքի վերաբերյալ առկա տվյալները փոխանցվել են Արցախում տեղակայված Ռուսաստանի դատախազության ներկայացուցիչներին, նրանց հետ ապահովվել է օպերատիվ եւ արդյունավետ համագործակցություն։ Լիարժեք պատրաստակամություն է հայտնվել ներգրավվելու դեպքի հետաքննությանը հնարավոր բոլոր ձեւաչափերով:

Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարությունները հանդես են եկել հայտարարություններով՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել միջադեպի մեղավորներին:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեպանյանը եւս արձագանքել է միջադեպին՝ նշելով, որ ադրբեջանական ռազմական հետակետերը անհերքելի սպառնալիք են խաղաղ բնակիչների կյանքի եւ բնականոն կենսագործունեության համար։

Ադրբեջանը հերքել է Մարտակերտ քաղաքում ադրբեջանական կողմի արձակած կրակոցից քաղաքացիական անձի զոհվելու փաստը: Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը շեշտել է սակայն, որ կրակոցների ժամանակ 55-ամյա Արամ Տեփնանցի մոտ` տրակտորում, ռուս խաղաղապահներ են եղել:

Մոսկվան հերքում է Բաքվի հերքումը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը եւս հաստատել է, որ Մարտակերտում քաղաքացիական անձը զոհվել է ադրբեջանցիների կրակոցից:

Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության վերաբերյալ Ռուսաստանի ՊՆ տեղեկագրում նշվել է, որ հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ կողմերի շփման գծի մոտակայքում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, ադրբեջանական կողմից գնդակոծության հետեւանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչը: Ռուսաստանյան զորախմբի հրամանատարությունը միջադեպի քննություն է իրականացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գեղարվեստական տպագրության միջազգային երրորդ բիենալե
հաջորդը
Պատերազմի եւ խաղաղության արանքում. Ջիվանշիր եւ Ասյա Հակոբյաններ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

    21:45 | 25.03.2023
  • 101 միլիոն տոննա եւ 46 միլիոն խմ աղբ...

    20:33 | 25.03.2023
  • Ադրբեջանն առերեւույթ քարոզչական նպատակներով կեղծիք է տարածում

    19:31 | 25.03.2023
  • Պատերազմի վտանգն իրական է եւ չի բխում Եվրոպայի...

    16:03 | 25.03.2023
  • Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

    12:00 | 25.03.2023

ընտրանի

  • 1

    Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

  • 2

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 3

    Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

  • 4

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա