• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Ծաղկող Հայաստան»-ը Կողեսում համայնքային կենտրոն է բացել

Տաթեւիկ Ճուղուրյան 17:30 | 29.10.2021
Տաթեւիկ Ճուղուրյան 17:30 | 29.10.2021
Koghes village

Այս ժամանակակից կառույցը Լոռու մարզի Կողես բնակավայրի համայնքային կենտրոնն է, որը ստեղծվել է գյուղի երիտասարդների եւ երեխաների կյանքը փոխելու նպատակով։ Այն դեռեւս երկու տարի առաջ մեկնարկած համագործակցության արդյունք է կամ «Ծաղկող Հայաստան» հասարակական կազմակերպության նվերը Կողեսին։

Համայնքային կենտրոնում նոր ու արժեքավոր գրքերով գրադարան կա, ինտելեկտուալ խաղեր, որոնք հասանելի են բոլորին։ Նախադպրոցական տարիքի երեխաներն ու կրտսեր դպրոցականներն էլ այստեղ չեն ձանձրանա․ նրանց համար նույնպես ստեղծված են այլընտրանքային կրթության հնարավորություններ։

Koghes village
Ամեն ինչ սկսվեց երկու տարի առաջ, երբ ֆրանսաբնակ Տաթեւիկ Խաչիկյանը որոշեց Հայաստանում իրականացնել ֆրանսիական գյուղերի զարգացման գաղափարը։

Հետպատերազմյան Ֆրանսիայում ամեն ինչ կենտրոնացած է եղել Փարիզի շուրջը, իսկ ստվերում մնացած գյուղերն աղքատացել են եւ դատարկվել։ Այդ տխուր պատկերը վերացնելու համար 1950-ականներից սկսած ֆրանսիացիները սկսել են գյուղերի միջեւ մրցույթ անցկացնել եւ որոշել, թե որն է տարվա ամենամաքուր, բարեկարգ, կանաչապատ ու ծաղկող գյուղը։ Այն բնակավայր, որը «ծաղկող գյուղ» անունն է ստացել, ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել։

Ահա նախապատմությունը, որով առաջնորդվելով՝ Տաթեւիկ Խաչիկյանի հիմնադրած «Ծաղկող Հայաստան» կազմակերպությունը 2019 թվականին ուսումնասիրություն է արել Հայաստանի մարզերի 10-ից ավելի գյուղերում՝ փորձելով գտնել գյուղի զարգացումը խոչընդոտող խնդիրները։

Tatevik Khachikya
Տաթեւիկն ասում է՝ Կողեսում հանդիպել են սրտացավ բնակիչների, պատրաստակամ համայնքապետի եւ որոշել Լոռու փոքրիկ այս գյուղը «ծաղկող» դարձնել։ Մեկ տարվա ընթացքում մասնագետների եւ կամավորների օգնությամբ ծառեր ու ծաղիկներ են տնկել, բարեկարգել գյուղի հրապարակն ու կանգառը՝ բոլոր գործերում ներառելով գյուղացիներին։

2019 թվականին Լոռի Բերդ խոշորացված համայնքի կազմում գտնվող Կողես գյուղի մուտքի մոտ ցուցանակ տեղադրվեց՝ «Ծաղկող գյուղ Կողես» գրառմամբ։ Իսկ «Ծաղկող Հայաստան»-ը խոստացավ շարունակել համագործակցությունն ու երեք տարի շարունակ այստեղ ծրագրեր իրականացնել։ Թեեւ համավարակն ու պատերազմը շատ բան փոխեցին, բայց Տաթեւիկ Խաչիկյանին հաջողվեց հասնել արդյունքի։

Գյուղի նախկին հեռախոսագծերի սպասարկման կայանի շենքը վերափոխվելով դարձավ ժամանակակից համայնքային կենտրոն։ Կողեսում այս ծրագիրը կյանքի կոչելու համար «Ծաղկող Հայաստան» հասարակական կազմակերպությանն աջակցել են Ֆրանսիայում գործող Հայաստանի զարգացման աջակցության ասոցիացիան (ASDA), Զարգացման ֆրանսիական գործակալությունը (AFD), Միգրացիայի արդյունքում առաջացած միջազգային համերաշխության կազմակերպությունների ֆորումը (FORIM), Փարիզի քաղաքապետարանն ու Լոռի Բերդի համայնքապետարանը։ Մասնավոր նվիրատուների շարքում նաեւ Տաթեւիկն ու նրա քույրը՝ Լիլիթ Խաչիկյանն են։

«Հիմա մեզ համար ամենադժվար փուլն է սկսվում, որ այս կենտրոնն իր դերը խաղա եւ տեսնենք, թե համայնքն ինչպես է պահպանելու այս ամենը։ Ամեն օր այստեղ լինելու են դասեր, համագործակցելու ենք «Դասավանդի՛ր Հայաստան»-ի հետ, կօգտվենք գյուղում նրանց ուսուցչի ներկայությունից, որը կօգնի եւ կհամակարգի կենտրոնի աշխատանքը։ Ամեն ամիս այստեղ գոնե մեկ միջոցառում կանցկացնենք։ Սա անում ենք նրա համար, որ գյուղի երեխաներն ունենան նույն հնարավորությունները, ինչ քաղաքի երեխաները։ Եվ այն, ինչ որ հասանելի չէ նրանց, հասանելի դառնա»,- ասում է Տաթեւիկ Խաչիկյանը։

Lilit Khachikyan«Ծաղկող Հայաստան»-ի համահիմնադիր Լիլիթ Խաչիկյանն էլ պատմում է, որ դրսում ֆինանսներ գտնելը բարդ է․ շատերը պարզապես չեն հավատում Հայաստանի հեռավոր գյուղերում ծրագրերի իրականացմանը։

«Հիմքը դրվեց, եւ հուսով եմ, որ հետագայում ավելի լավ մտքեր կլինեն, որոնք կծառայեն գյուղի երեխաների զարգացմանը։ Քաղաքի երեխաների համար գոնե խանութներում կան գրքեր, կարող են գնել, իսկ գյուղում շատ բաներ ուղղակի հասանելի չեն։ Հուսով եմ, որ այս կենտրոնի միջոցով երեխաները կկարողանան իրենց թաքնված երազանքներն իրականացնել։ Եվ լավ հայ դառնալ»,- ասում է մասնագիտությամբ բժիշկ Լիլիթը, որն իր նպաստը հայրենիքին բերել է նաեւ 44-օրյա պատերազմից հետո՝ ֆրանսիացի վիրաբույժների հետ որպես թարգմանիչ աշխատելով։

Կողեսի համայնքային կենտրոնը կգործի նոյեմբերի 1-ից։ Ամսվա յուրաքանչյուր շաբաթն այստեղ կոնկրետ ուղղվածություն կունենա՝ երիտասարդական-ճանաչողական, մեդիա, արվեստի եւ ստեղծագործական։

«Ամենակարեւորը կենտրոնը ճիշտ աշխատեցնելն է։ Բովանդակության, գաղափարի առումով էսպես է որոշված, որ այն ծառայի նաեւ որպես երիտասարդական, մշակույթի կենտրոն, որպես գրադարան, որպես վայր, որտեղ կգան տարբեր դասընթացներ, սեմինարներ կիրականացնեն»,- նշում է «Ծաղկող Հայաստան» ՀԿ ծրագրերի ղեկավար Տիգրան Ավագյանը։

Koghes village
Koghes village
Koghes village

Ջերմ անկյուն, որտեղ երեխաները կունենան նորը սովորելու, նոր հմտություններ ձեռք բերելու, միմյանց հետ նոր որակի շփման հնարավորություն. գյուղի համայնքային կենտրոնն այսպես է բնորոշում վարչական ղեկավար Արսեն Մամաջանյանը։ Կենտրոնի կրթական բաղադրիչից բացի՝ նա ծրագիրը կարեւորում է որպես Հայաստանից դուրս ապրող հայերի, տեղի ժողովրդի եւ ՏԻՄ-ի համատեղ աշխատանքի լավ արդյունք։

Կողեսում համայնքային նման կենտրոն ունենալու համար 30 հազար եվրո գումար է ծախսվել, որից 2 միլիոն 400 հազարը համայնքի ներդրումն է, մնացածը՝ «Ծաղկող Հայաստան»-ի եւ նվիրատու մյուս կազմակերպությունների։ Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանն ասում է՝ կենտրոնի պահպանության նպատակով հնարավոր է հաջորդ տարի կարողանան այստեղ համակարգող-աշխատակից ունենալ։

Koghes village
Կենտրոնի հիմնական շահառուները կլինեն Կողեսի դպրոցի 23 աշակերտներն ու նախադպրոցական տարիքի 20 փոքրիկներ, որոնք կրթության հնարավորություն չունեն․ գյուղում մանկապարտեզ չկա։

«Ծաղկող Հայաստան»-ը կշարունակի գյուղերը զարգացնելու իր առաքելությունը՝ փորձելով ծրագրերն ուղղել դեպի սահմանամերձ բնակավայրեր։ Իսկ Կողեսում, ըստ Տաթեւիկ Խաչիկյանի, կշարունակեն համայնքի հետ աշխատել եւ մշտադիտարկում անցկացնել․ դրական արդյունքի դեպքում ծրագրերը շարունակական կլինեն։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Ատլանտյան խորհրդին»՝ հայ ռազմագերիների մասին
հաջորդը
1,2 միլիարդ չափաքանակ՝ աշխարհի 150 երկրի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն