Ըստ ամերիկյան NPR ռադիոկայանի՝ Apple-ի օրիգինալ համակարգիչը, որը 1976-ին նախագծել են ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակն ու Սթիվ Ջոբսը, ԱՄՆ-ում John Moran աճուրդում վաճառվել է 400 հազար դոլարով։ Համակարգիչը 1976 թվականին վաճառվել է 666,66 դոլարով։
John Moran աճուրդի կազմակերպիչների տվյալներով՝ Apple I համակարգիչը այդ սերիայից պատրաստված ու վաճառված 200-ից մեկն է:
Վաճառված նմուշի առաջին սեփականատերը Կալիֆոռնիայի Ռանչո-Կումակոնգա քաղաքի Չեֆի քոլեջի դասախոսն էր: 1977-ին նա վաճառել է համակարգիչն իր ուսանողին: Ուսանողը, որի անունը չի նշվում, մինչև հիմա պահպանել էր Apple I համակարգիչը։