Թուրքիայում ավելի քան 5 միլիոն օրինական ներգաղթյալ կա, որից 3.7 միլիոնը ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող սիրիացիներ են, 1 միլիոն 200 հազարը՝ բնակության իրավունք ունեցողները: Միջազգային պաշտպանության դիմում եւ կարգավիճակ ունի ավելի քան 300 հազարը:
Թուրքիայի Ներգաղթի կառավարման վարչության ապօրինի միգրացիայի դեմ պայքարի բաժնի ղեկավար Ռամազան Քեսքինն ընդգծել է, որ 2015-ից հետո Թուրքիայում ձերբակալվող ապօրինի ներգաղթյալների թիվը լրջորեն աճել է։ Նա նշել է, որ միայն 2019-ին ձերբակալվել է 454662, իսկ 2020-ին՝ 122302 ապօրինի ներգաղթյալ։
Ապօրինի ներգաղթի դեմ պայքարում Քեսքինը կարեւորել է հարեւան երկրների հետ համագործակցութունը։