• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀԷԿ-ի կառուցումը թույլ չտալու վեց պատճառ

Մարի Չաքրյան 13:22 | 11.11.2021
Մարի Չաքրյան 13:22 | 11.11.2021
Dzoraget canyon

«ԷկոԼուր» տեղեկատվական, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ները պահանջում են չեղյալ համարել Կուրթանում նոյեմբերի 8-ին անցկացված հանրային լսումները: Այդ մասին նրանք հայտարարություն են տարածել՝ նշելով նաեւ վեց հիմնավոր պատճառ, թե ինչու Ձորագետի վրա նոր հիդրոէլեկտրակայան (ՀԷԿ) չի կարող լինել:

Առաջին՝ «Լոռիբերդ» ՓՀԷԿ-ը չի կարող կառուցվել Ձորագետ գետի վրա, քանի որ կառավարության որոշման համաձայն՝ Ձորագետը մեկն է այն 25 գետերից, որոնց վրա արգելվում է ՀԷԿ-ի կառուցումը: Հայտարարության հեղինակների կարծիքով շրջակա միջավայրի նախարարությունը պետք է հրաժարվի այս ՓՀԷԿ-ի ՇՄԱԳ հայտը փորձաքննելուց՝ հիմք ընդունելով վերոնշյալ, իր իսկ մշակած որոշումը:

Երկրորդ հիմնավորումը վերաբերում է կոնֆլիկտային իրավիճակին. լսումների ժամանակ ճնշումներ են գործադրվել ինչպես քաղհասարակության ներկայացուցիչների, այնպես էլ լրագրողների նկատմամբ: «Առկա ճնշումների պարագայում անհնար է պարզել Կուրթան գյուղի բնակչության կողմնորոշումը «Լոռիբերդ» ՀԷԿ-ի կառուցման կողմ կամ դեմ լինելու վերաբերյալ տվյալ լսման միջոցով»:

Երրորդ՝ Վարդաբլուր, Գյուլագարակ եւ Ամրակից գյուղերի բնակիչներն ահազանգում են, որ իրենց կարծիքը չեն հարցնում, մինչդեռ հնարավոր է իրենց ավելի մեծ չափի վնաս հասցվի: Հատկապես, որ այս գյուղերն արդեն իսկ բախվում են ջրային պակասուրդի հետ, որը տարեցտարի խորանում է կլիմայի փոփոխության պատճառով։ Ջրհոսքը շարունակաբար նվազում է:

Չորրորդ պատճառը վերաբերում է ազդակիր գյուղերում զարգացում ապրող տուրիստական գործունեության վրա հնարավոր բացասական ազդեցությանը, քանի որ զբոսաշրջությունն այստեղ հիմնված է յուրահատուկ լանդշաֆտների, բնակլիմայակայան բարենպաստ պայմանների եւ պատմամշակութային ժառանգության վրա:

Հինգերորդ՝ նախաձեռնող ընկերության ներկայացուցիչները, չնայած գյուղացիների պահանջին, չեն ներկայացրել ՀԷԿ-ի կառուցման եւ շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր վտանգները, ռիսկերն ու դրանք չեզոքացնելու մոտեցումները:

Եվ վեցերորդ՝ համայնքի բնակիչները բավարար չափով իրազեկված չեն հիդրոէներգետիկայի ոլորտի կարգավորման օրենսդրական պահանջների մասին:

«Հաշվի առնելով ՀՀ Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի 488-Ն որոշումը, բնակչության իրազեկվածության ցածր մակարդակն ու հանրային լսումների կոնֆլիկտային եւ ճնշող մթնոլորտը՝ կոչ ենք անում հրաժարվել «Լոռիբերդ» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծից եւ չեղյալ համարել Կուրթանում 2021-ի նոյեմբերի 8-ին անցկացված հանրային լսումները»,- նշված է հայտարարության մեջ:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Նռան գույնը». ներապրումի հրավեր
հաջորդը
Չսատարել Ադրբեջանին, մինչեւ հայ գերիները չհայրենադարձվեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն