• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

aliq 23:06 | 11.11.2021
aliq 23:06 | 11.11.2021
osce minsk group nagorno-karabakh conflict

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ), Իգոր Խովաեւ (ՌԴ), Բրիս Ռոքֆոյ (Ֆրանսիա)) հանդես են եկել  հայտարարությամբ

«Համանախագահները նոյեմբերի 10-ին Փարիզում առանձին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Համանախագահները երկու արտգործնախարարներին ընդունել են համատեղ հանդիպմանը, որը բացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը։ Հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Համանախագահները եւ արտգործնախարարները շարունակել են Նյու Յորքում սկսված քննարկումները մի շարք հնարավոր ապաէսկալացիոն միջոցների եւ գործընթացի հետագա քայլերի վերաբերյալ՝ ներառյալ այս ձեւաչափով ապագա հանդիպումները եւ համանախագահների առաջարկած այցը տարածաշրջան։ Համանախագահները եւ նախարարները քննարկել են նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

Խուսափելով բորբոքիչ հռետորաբանությունից եւ սադրիչ գործողություններից

Համանախագահները վերահաստատել են մարդասիրական հարցերում առաջընթացի հասնելու կարեւորությունը՝ ներառյալ կալանավորները, ականազերծումը, անհայտ կորածները, տեղահանվածների կամավոր վերադարձը եւ պատմական ու մշակութային վայրերի պաշտպանությունը, ինչպես նաեւ կողմերին կոչ են արել ապահովելու միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիությունը։ Համանախագահները նաեւ ընդգծել են բորբոքիչ հռետորաբանությունից եւ սադրիչ գործողություններից խուսափելու կարեւորությունը:

Համանախագահները նոյեմբերի 10-ին եւ 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եւ Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իրենց մանդատի համաձայն շարունակական ջանքերի կարեւորությունը՝ օգնելու կողմերին համապարփակ լուծումներ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող մյուս բոլոր հարցերի համար»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանի հարցով ԱՄՆ բանագնացը մեկնում է Մերձավոր Արեւելք
հաջորդը
«…Օրենքի տառին համապատասխան…»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն