Իրանի միջուկային ծրագրի հարցով ԱՄՆ պետքարտուղարության հատուկ բանագնաց Ռոբերտ Մալին նոյեմբերի 11-20-ը մեկնում է Մերձավոր Արեւելք: Ուղեւորության ընթացքում Մալին կայցելի Արաբական Միացյալ Էմիրություններ, Իսրայել, Սաուդյան Արաբիա եւ Բահրեյն:
Ըստ Պետդեպի հաղորդագրության՝ Մալին համակարգելու է Իրանին առնչվող մի շարք մտահոգիչ խնդիրների, դրանց թվում`միջուկային գործարքի վերականգնման շուրջ քննարկումները:
Պայմանագրի վերականգնման շուրջ բանակցությունների հերթական փուլը նախատեսված է նոյեմբերի 29-ին Վիեննայում: