• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

«Էկո Քոուչն» արդեն հասանելի է

Մարի Չաքրյան 20:00 | 07.12.2021
Մարի Չաքրյան 20:00 | 07.12.2021
Arevik Grigoryan

Ընդամենը մատների մի քանի հպում, եւ Ձեր էկո-մարզիչն արդեն ակտիվ է:

Նկարչուհի, դիզայներ Արեւիկ Գրիգորյանը թիմակիցների հետ ստեղծել է հեռախոսային հավելված, որն ամենօրյա ռեժիմով կուղղորդի, թե ինչպես էներգիա եւ ջուր խնայել, ինչպես աղբը տեսակավորել, ինչպես պարզ ու հասարակ քայլերով նպաստել բնության պահպանությանը:

Յուրաքանչյուրն ունի էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կենցաղային ու խնամքի պարագաների, սննդի օգտագործումը նվազեցնելու իր գաղտնիքը՝ սկսած վարքագծի պարզ կիրառումից մինչեւ կենցաղային պայմանների լայնածավալ բարելավումներ:

«Սենյակից դուրս գալիս լույսն անջատի՛ր», «Ատամներդ լվանալիս ծորակը փա՛կ պահիր», «Այս հեռուստացույցն ո՞ւմ համար է միացրած, եթե նայող չկա», «Հեռախոսդ լիցքավորելուց հետո լարն անջատի՛ր». այս եւ այլ դիտողությունները համարելով ծնողական փնթփնթոց՝ հակադարձում ենք մեր ծնողներին, թե ինչու են այդքան գծուծ, և որ հեռուստացույցը կամ լիցքավորման լարը չնչին գումար են խլում։

«Այնպես չէ, որ խնայողությունը նորամուծություն է, ու մեր ծնողները չէին մտածում էներգախնայողության, շրջակա միջավայրի եւ ընտանեկան բյուջեի մասին, պարզապես երբեմն մենք ականջալուր չենք լինում նրանց դիտողություններին»,- ասում է Արեւիկը:

Արեւիկի մտահղացման հիմնական դրդապատճառներն են շրջակա միջավայրի պահպանության ձգտումն ու հանրության էկոկրթությունը, առօրյա կյանքում ծախսերի կրճատումն ու ընտանեկան բյուջեի խնայողությունը։ Հարցեր, որ հաստատ հուզում են շատերին: Իսկ նրանք, ովքեր այդ մասին չեն մտածում, հավելվածի միջոցով ստիպված կլինեն ուշադրություն դարձնել իրենց վարքագծին: Այն նաեւ քվեսթներ է պարունակում: Սեփական եսին պարբերաբար մարտահրավերներ նետելու ու դժվարությունները հաղթահարելու համար ժամանակ առ ժամանակ Դուք կարող եք ստուգել Ձեր բնապահպանական գիտելիքները, հաշվել, թե պարզ գործողությունների արդյունքում ինչքան ժամանակ, գումար ու առողջություն խնայեցիք:

Հավելվածն առանձին բաժիններ ունի մեծահասակների ու երեխաների համար: Ձեզ մոտիվացնող խորհրդատուները յուրօրինակ կերպարներ են՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար: Եթե մեծերին դրանք խորհուրդ են տալիս՝ լվացքն ինչ ջերմաստիճանի ջրով լվանալ կամ ինչպես արագ արդուկել, որ ավելորդ էլեկտրաէներգիա չծախսվի, ապա երեխաները կտեղեկանան՝ ինչու եւ ինչպես աղբը տեսակավորել, ինչպես ատամները լվանալ, որ ե՛ւ առողջ լինեն, ե՛ւ ջուրը խնայեն:

Eco Coach
«Ընտանեկան բյուջեն խնայելու համար մենք հեշտացրել ենք մարդկանց գործը՝ առանձնացնելով ամենապարզից մինչեւ առավել ինտենսիվ մեթոդներ»,- ասում է Կարենը՝ Արեւիկի ամուսինը, ով ամեն հարցում աջակցում ու քաջալերում է կնոջը: Որոշ խորհուրդներ կամ ձեւակերպումներ նույնիսկ ինքն է հեղինակել:

Հավելվածը նաեւ հետաքրքիր ու էսթետիկ է. մանրակրկիտ գեղագիտական աշխատանք է տարվել, որպեսզի մոտիվացնող խորհրդատուները նաեւ ակնահաճո լինեն:

Հավելվածում կգտնեք թեժ գծի համարներ՝ պետքական ոչ միայն բնապահպանական ու շրջակա միջավայրի պահպանության գործողությունների իրացման, այլեւ կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության համար:

Շատերիս համար գումար խնայելը հեշտ չէ, առավել եւս սովորույթները փոխելը: Ըստ նախագծի հեղինակների՝ գաղափարների գոնե մեկ քառորդը կյանքի կոչելու դեպքում անգամ մինչեւ տարեվերջ կարելի է կլորիկ գումար խնայել: Բայց առավելագույն հաջողությունն անգամ նրանք իրատեսական են համարում ամենօրյա փոքր, բայց եւ արդյունավետ քայլերով։

«Պարզապես պետք է սովորել կարգավորել ամենօրյա վարքագիծը»,- ասում է Արեւիկը:

eco coach
«Էկո Քոուչն» իրականություն է դարձել Հայաստանում կանանց հիմնադրամի ՏՏ ոլորտի կանանց ու աղջիկների համար անցկացված դրամաշնորհային մրցույթի շնորհիվ, որի նպատակն է խթանել նրանց ակտիվ ներգրավվածությունը ՏՏ ոլորտում, աջակցել նրանց՝ իրագործելու իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները, ու կոտրել կարծրատիպերը:

Մրցույթին մասնակցած բազում գաղափարներից՝ ստարտափ, հաքաթոն, ֆորում եւ այլն, հաղթել են ընդամենը հինգը:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փոխհրաձգություն Իրանի եւ Ադրբեջանի սահմանին
հաջորդը
Դժվար է մի ողջ կյանք ապրել սպասման մեջ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

    21:45 | 25.03.2023
  • 101 միլիոն տոննա եւ 46 միլիոն խմ աղբ...

    20:33 | 25.03.2023
  • Ադրբեջանն առերեւույթ քարոզչական նպատակներով կեղծիք է տարածում

    19:31 | 25.03.2023
  • Պատերազմի վտանգն իրական է եւ չի բխում Եվրոպայի...

    16:03 | 25.03.2023
  • Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

    12:00 | 25.03.2023

ընտրանի

  • 1

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 2

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 3

    Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

  • 4

    Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Նյմ   Հնվ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա