• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀարեւաններՔաղաքականություն

Իրանի միջուկային համաձայնագրի ճակատագիրը

Աննա Դավթյան-Գեւորգյան 13:15 | 10.12.2021
Աննա Դավթյան-Գեւորգյան 13:15 | 10.12.2021
Iran
լուս․ ՌԻԱ նովոստի

Անցյալ շաբաթվա ընթացքում Վիեննայում տեղի են ունեցել 2015-ին կնքված Միջուկային համաձայնագրի վերագործարկման վերաբերյալ համաձայնագրի անդամ երկրների վերսկսված բանակցությունները (ԱՄՆ-ն բանակցություններին մասնակցում է միջնորդավորված)։ Քննարկումների այս փուլը շարունակությունն է այս տարվա գարնանը տեղի ունեցած բանակցությունների վեց փուլերի։ Ավելի քան հինգ ամիս տեւած ընդհատումը պայմանավորված էր Իրանի նոր կառավարության ձեւավորմամբ։

2015-ին կնքված Միջուկային համաձայնագրով Իրանը եւ 5+1 երկրները (ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներ՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա + Գերմանիա) մի շարք սկզբունքների ու պարտավորությունների հիման վրա ընդհանուր հայտարարի էին եկել՝ մի կողմից վերահսկել Իրանի միջուկային ծրագիրը, մյուս կողմից Իրանին ազատել տնտեսական պատժամիջոցների բեռից։

Մինչ բանակցությունների մեկնելը Իրանի նորընտիր կառավարության ներկայացուցիչները ամեն պատեհ առիթով հայտարարում էին, որ նոր կառավարությունը Միջուկային ծրագրի գերին չի դարձնելու երկիրը եւ բանակցությունների կմասնակցի միայն իրապես կառուցողական ու փոխվստահության երաշխիքների վրա հիմնված մթնոլորտի առկայության դեպքում։

Բանակցությունները վերսկսել, չվերսկսելու դիտանկյունից Իրանի ու համաձայնագրի մյուս անդամների դիրքորոշումներում  առանցքային մի քանի տարբերություններ կան։ Նախ՝ Իրանի համար ընդունելի է գործողությունների այսպես ասած փուլային տարբերակը․ ԱՄՆ-ը չեղարկում է Միջուկային համաձայնագրից 2018-ին միակողմանիորեն դուրս գալուց հետո Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցները, տրամադրում է երաշխիքներ, որ այդ փորձն այլեւս չի կրկնվի, որից հետո Իրանը վերադառնում է համաձայնագրով սահմանված իր պարտավորություններին։

Միաժամանակ, Իրանի համար կարեւոր է բանակցությունների արդյունքում վերադառնալ արդեն եղած համաձայնագրին եւ ոչ թե բանակցել նոր համաձայնագրի շուրջ ։ ԱՄՆ-ը, սակայն գոհ չէ այն հանգամանքից, որ ստորագրված համաձայնագրում անդրադարձ չկա Իրանի տարածաշրջանային քաղաքականությանն ու նրա բալիստիկ հրթիռների ծրագրին։ Հարցեր, որոնց քննարկմամբ շահագրգռված է նաեւ Իսրայելը, ու որոնց քննարկմանը դեմ է պաշտոնական Թեհրանը։

Անցյալ շաբաթվա բանակցությունները մեկնարկել են Իրանի կողմից երկու փաթեթ առաջարկների նախագծերի ներկայացմամբ։ Դրանք վերոնշյալ փուլերն են՝ պատժամիջոցների վերացում, Իրանի պարտավորությունների ստանձնում։ Այս նախագծերի վերաբերյալ արեւմտյան երկրների ներկայացուցիչների արձագանքները մեծ մասամբ բացասական են։ Իրանի պահանջները որակվում են որպես առավելապաշտական ու միտված պարզապես ժամանակ ձգելուն։ Պահանջները ոչ իրատեսական են որակվում նաեւ Իրանի ներսում՝ համարելով, որ նոր կառավարությունը իր կոշտ դիրքորոշմամբ տապալելու է բանակցություններն ու երկիրը չի կարողանալու դուրս բերել տնտեսական ծանր կացությունից։

Միաժամանակ, բանակցությունների տապալումը հղի է նաեւ կողմերի միջեւ հարաբերությունների էլ ավելի սրմամբ ու տարածաշրջանային նոր էսկալացիայի բռնկմամբ։ Իսրայելա-ամերիկյան վերլուծական մի շարք շրջանակներ այն վարկածն են առաջ քաշում, թե Իրանը, ժամանակ ձգելով, նպատակ ունի ավարտին հասցնելու միջուկային զենքի ստեղծումը։ Դրան կարող է նպաստել Միջուկային ծրագրով նախատեսված պարտավորությունների չկատարումը՝ ուրանի բարձր տոկոսով հարստացումը, Միջազգային ատոմային գործակալությանը միջուկային ծրագրի մանրամասների մասին տեղեկություններ չտրամադրելը։ Այս «մտահոգություններով» է Իսրայելը բացատրում իր անթաքույց մասնակցությունը Իրանի միջուկային մասնագետների սպանություններին, ինչպես նաեւ մի շարք հարձակումներին Իրանի միջուկային օբյեկտների վրա։

Բանակցությունները վերսկսելու են այս հինգշաբթի, թեեւ կողմերից հնչող մեկնաբանությունները քիչ հավանական են համարում համաձայնության կայացումը, բայց հույսը դեռ իսպառ վերացած չէ։ Մինչ բանակցությունների վերսկսումը հատուկ հոդվածով է հանդես եկել նաեւ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը՝ ներկայացնելով Իրանի առաջարկած նախագծերում առկա պահանջներն ու դրանք կառուցողական որակելով։ Հոդվածում ապակառուցողական են համարվում ԱՄՆ-ի քայլերը՝ սկսած 2018-ի մայիսին համաձայնագրից միակողմանիորեն դուրս գալու որոշումից, վերջացրած ներկա փուլում ԱՄՆ-ի որդեգրած մոտեցմամբ, որով չեն պատրաստվում վերանայելու Թրամփի սահմանած պատժամիջոցները։

Երկուստեք ապակառուցողականության եւ մեղադրանքների մթնոլորտում կողմերը, սակայն, կառուցողական արդյունքի հույսով են վերսկսելու բանակցությունները։ Երեկ մեկնարկելիք բանակցությունների միջուկից ու դրա որակից է կախված ոչ միայն Միջուկային համաձայնագրի ճակատագիրը, այլեւ տարածաշրջանային զարգացումների հետագա բնույթը։

Աննա Դավթյան-Գեւորգյան

Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կարեւորը մարզիկների մասնակցությունն է
հաջորդը
Ով կգնի Լոռու ձվերը

խմբագրական

Վատ երազողին ի՞նչն է խանգարում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • ԱՄՆ նախկին պետքարտուղարը՝ «Ուկրաինայի թշնամի»

    21:10 | 27.05.2022
  • Կապիկի ծաղիկի դեմ զանգվածային պատվաստման կարիք չկա․ ԱՀԿ

    20:52 | 27.05.2022
  • Ապօրինի հատված 61 ծառ

    20:37 | 27.05.2022
  • Խորհուրդ է տվել ընդունել Թուրքիայի պայմանները

    20:15 | 27.05.2022
  • Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ՝ ընդդեմ Եվրամիությա՞ն

    19:51 | 27.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    «Բարձր» աթոռներից սահմանապահ Բարձրունին չի երեւում

  • 5

    Այդ բացահայտումն արվել էր պատերազմից առաջ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Նյմ   Հնվ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա