• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՆերքինՔաղաքականություն

Նաջարյանը կրկին փոշմանել է

Արման Գալոյան 16:00 | 27.12.2021
Արման Գալոյան 16:00 | 27.12.2021
Pashinyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում անդրադարձել է Հայաստանում կառավարման համակարգի փոփոխության հնարավորությանը՝ պնդելով, որ խորհրդարանական համակարգը չպետք է փոխվի:

«Նախորդ տարվա նոյեմբերյան ներքաղաքական իրադարձությունից, էմոցիոնալ փուլից հետո իմ տեսակետը մնում է այն, որ կառավարման խորհրդարանական համակարգը չպետք է փոխվի,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով,- բոլորը չէ, որ այդպես են կարծում: Հանրապետության նախագահը, օրինակ, նախկինում էլ արտահայտվել է, երկու օր առաջ էլ խոսում էինք, ասեց, որ ինքը մնում է իր տեսակետին, որ կառավարման համակարգը պետք է փոխվի, բայց ես մնում եմ այն տեսակետին, որ պետք է չփոխվի»:

Փաշինյանի ասուլիսի այս դրվագին չէինք անդրադառնա, եթե ավելի վաղ նույն թեմայով նա միանգամայն տարբեր տեսակետներ հնչեցրած չլիներ՝ մի քանի անգամ հակասելով ինքն իրեն:

Նախ՝ 2020 թվականի հունվարին Կապանում ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, թե կառավարման համակարգի փոփոխության կարիք չի տեսնում: Նա նույնիսկ հիմնավորումներ էր բերել. «Կիսանախագահական համակարգը Հայաստանի երրորդ հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է: …Իմ կարծիքը հետեւյալն է, որ մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք՝ մինչեւ այնքան ժամանակ, քանի դեռ չենք համոզվել, թե այս կառավարման համակարգը մեզ համար խնդիր է»:

Մեկ տարի անց, սակայն, Նիկոլ Փաշինյանը միանգամայն այլ կարծիք հայտնեց, նույնիսկ՝ սահմանադրական փոփոխությունների ժամկետներ մատնանշեց: 2021-ի մարտի 1-ի հանրահավաքին նա շեշտեց. «Կարծում եմ, ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, եւ ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»:

Կառավարման համակարգին նա անդրադարձել էր նաեւ հուլիսի 5-ին Սահմանադրության օրվա իր ուղերձում. «Մեր առաջիկա անելիքների առաջնահերթությունների շարքում արտաքին, սահմանադրական անվտանգության օրակարգերն են, այդ օրակարգերը սպասարկելուն կոչված պետական ինստիտուտների բարեփոխումը եւ կայացումը։ Այս ընթացքում ակնհայտորեն չի հաջողվի խուսափել մեր երկրի կառավարման համակարգի շուրջ քննարկումներից»:

Իսկ օգոստոսին՝ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, հայտարարեց. «Ամենեւին փաստ չէ, որ 2020-ին առաջացած ճգնաժամի ժամանակ կառավարման խորհրդարանական համակարգը ի ցույց է դրել իր ոչ կենսունակությունը»:

Հիմա, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը պնդում է խորհրդարանական կառավարման համակարգի պահպանման օգտին:

Իսկ արժի՞ արձանագրել, որ պետության ղեկավարի կողմից պետական կառավարման համակարգի փոփոխության մասին պարբերաբար տարաբնույթ, պահի ազդեցության տակ իմպուլսիվ գնահատականներ հնչեցնելը նորմալ չէ, մեղմ ասած:

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՄԻՊ-երի հայտարարությունը ՀՀ վարչապետի գնահատականների վերաբերյալ
հաջորդը
Միավորել ուժերն ընդդեմ համավարակի

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Ռուսաստանը եւ Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել

    21:00 | 04.02.2023
  • Միջնորդի դերի կորուստն անխուսափելիորեն կհանգեցնի սրացման․ ՌԴ քաղաքագետ

    19:08 | 04.02.2023
  • Վիրահայերը պահանջում են առանց քննության քաղաքացիության վերականգնում

    16:16 | 04.02.2023
  • ԱՄՆ-ն առաջին անգամ ռուսական ակտիվներ է փոխանցել Կիեւին

    15:35 | 04.02.2023
  • ՀՀ-ում չարորակ ուռուցքներից մահացության ցուցանիշն աճել է 50%-ով

    13:12 | 04.02.2023

ընտրանի

  • 1

    «Հնդկաստանի հետ ավելի ամուր կապեր հաստատելը կարեւոր է»

  • 2

    Պատերազմական դրվագներ։ Արթուր Միրզոյան

  • 3

    Հարաբերականության տեսություն՝ ըստ «հայրենի» իշխանությունների

  • 4

    Առգրավված ձուկը հատկացվել է խնամքի հաստատություններին

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Նյմ   Հնվ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա